Լարա Դատտա
Լարա Դատտա հինդի՝ लारा डूटा | |
---|---|
Ծնվել է | 6 ապրիլ 1978 |
Ծննդավայր | Գազիաբադ, Ուտտար-Պրադեշ |
Կրթություն | Մումբայի համալսարան և The Frank Anthony Public School, Bengaluru? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Ազգություն | հնդիկ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ամուսին(ներ) | Մահեշ Բհուպատհի |
Երեխա(ներ) | Սաիրա Բհուպատհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Լարա Դատտա (անգլ.՝ Lara Dutta, ապրիլի 16, 1978[1], Գազիաբաթ, Meerut Ստորաբաժանում, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, Բարի կամքի դեսպան, 2000 թվականի Միսս Տիեզերք[2]։ Filmfare Award մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին ծնվել է 1978 թվականի ապրիլի 6-ին Ուտտար Պրադեշ նահանգի Գազիաբադեբ քաղաքում, որը գտնվում է Դելիից ոչ այդքան հեռու, փենջաբցու Լ.Կ. Դատտայի՝ ավիացիայի փոխգնդապետի և շոտլանդուհի Ջենիֆեր Դատտայի ընտանիքում։ Լարան ունի երկու քույր։ 1981 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բանգալոր, որտեղ և Լարան ավարտում է միջնակարգ դպրոցը, ապա Բոմբեյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Լարան MBA-ի դիպլոմ է ստացել, մասնագիտությամբ կառավարում և կապի միջոցներ։ Մանկուց երազել է աշխատել մոդելային բիզնեսում և նկարահանվել ֆիլմերում։
16 տարեկան հասակում հեռանում է Բանգալուրայից Մումբայ՝ իրականացնելու իր երազանքը։ Շատ շուտով նա դարձել է թոփ-մոդել, ինչպես նաև իրեն դրսևորել է գովազդային բիզնեսում, մասնավորապես գովազդել է կոսմետիկա՝ L'Oreal, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում՝ «Tu chaalu hai Re»: Դերասանական դեպյուտը Լարա Դատտայի կայացել է «Սեր ամպերի վրա» ֆիլմում (2003), ֆիլմուն դերասանուհին նկարահանվել է Ակշայ Կումարի հետ։ 2000 թվականին հաղթել է Femina Miss India մրցույթում։ Միսս Տիեզերք 2000, որը տեղի է ունեցել Կիպրոսում, Լարան հաղթել է մրցույթը, բոլոր դատավորները միաձայն կողմ են քքվիարկել հնդիկ աղջկան։ Հաղթանակից հետո Լարան սկսել է հրավիրվել նկարահանվելու ֆիլմերում, գովազդային և երաժշտական տեսահոլովակներում։ Մրցույթից հետո Լարան երկու տարի բնակվել է Նյու Յորքում։
Լարան եղել է երկրորդ հնդկուհին Սուշմիտա Սենից հետո հաղթած հեղինակավոր գեղեցկության մրցույթին։ Նույն տարի մրցույթում հաղթել է «Միսս աշխարհ»-Պրիանկա Չոպրա, իսկ «Միսս Ասիա-Օվկիանիա» — Դիա Միրզա, որը եռակի հաղթանակ է Հնդկաստանի համար։ Հովանավորների աջակցությամբ նա մասնակցել է քարոզարշավի Ձիահ-ի դեմ պայքարի, աշխատել ծրագրերում թմրամոլության բուժման և վարակված վեներական հիվանդությունների. Դեկտեմբերի սկզբին, 2001 թ. նա մասնակցել է համաշխարհային օրը ՄԱԿ-ի Ձիահ-ի դեմ պայքարի և դարձել է պաշտոնական Բարի Կամքի Դեսպան Հիմնադրամի բնագավառում ՄԱԿ-ի բնակչության պաշտպանության համար։ Լարան նաև հաղթել է «Միսս Ինտերկոնտինենտալ» 1997:
Լարան հանդիպել էր ազգությամբ բութանցի Կելլի Ջորջի հետ[3]։ 2010 թվականի սեպտեմբերին նա նշանվում է հնդիկ թենիսիստ Մահեշ Բհուպատի հետ[4][5] : Նրանց հարսանիքը կայացել է փետրվարի 16-ին, 2011 թվականի[6][7]։ 20 հունվարի, 2012 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ աղջիկը՝ Սաիրան[8]։
Տարի | Հայերեն անվանում |
---|---|
2003 | Սեր ամպերի վրա |
2003 | Իմ ուրախություն |
2004 | Պարտքը վեր է ամեն ինչից |
2004 | Հանցավոր սուտ |
2004 | Հպարտություն |
2005 | Մարդկային հոգսերը |
2005 | Վագրի աչք |
2005 | Թիկնապահը |
2005 | Հավերժ ընկերներ |
2006 | Անցյալի կալանավոր |
2006 | Կույր սեր |
2006 | Օտարը |
2006 | Փախուստի մեջ |
2007 | Սեր պարգևող հանդիպումը |
2007 | Գործընկեր |
2008 | Այս զույգին ստեղծել է Աստված |
2009 | Բիլլու |
2009 | Չանհանգստացնել |
2009 | Երկնագույն անդունդ |
2010 | Ամբողջական տուն |
2011 | Դոն. Մաֆիայի պարագլուխը 2 |
2011 | Ուղևորություն դեպի Դելի |
2013 | Դևիդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ UNFPA Goodwill Ambassadors profile page, Available online Արխիվացված 2003-04-20 Wayback Machine
- ↑ Sitesh Debnath (15 February 2001). «Дебютный фильм Дорджи». The Tribune.
- ↑ «Lara Dutta and Mahesh Bhupathi to tie the knot». Bollywood. Mumbai, India. Bollywood. 2011 թ․ փետրվարի 18. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Gupta, Chinki (2010 թ․ սեպտեմբերի 19). «Lara Dutta super-excited about "new" character in Don-2». Hindustan Times. New Dehli, India. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Lara Dutta Wedding Details». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ TNN (2011 թ․ փետրվարի 20). «Mahesh Bhupathi and Lara Dutta exchange wedding vows». Times of India. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Cute photo: Lara Dutta smiles wide with daughter Saira». BollywoodMantra. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Դատտա» հոդվածին։ |
|