Լայոնել Ռիչի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լայոնել Ռիչի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lionel Richie |
Ի ծնե անուն | անգլ.՝ Lionel Brockman Richie, Jr. |
Ծնվել է | հունիսի 20, 1949[1][2][3][…] (75 տարեկան) Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ[4], սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ ռոք և նոր ալիք |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան և սաքսոֆոնահար |
Գործիքներ | սաքսոֆոն, դաշնամուր[4] և վոկալ[4] |
Լեյբլ | Motown և Island Records |
Կրթություն | Օբերնի համալսարան, Թասքիգիի համալսարան և Joliet Central High School? |
Անդամակցություն | Alpha Phi Alpha |
Ամուսին | Brenda Harvey-Richie? և Diane Alexander? |
Պարգևներ | |
Կայք | lionelrichie.com |
Lionel Richie Վիքիպահեստում |
Լայոնել Բրոկման Ռիչի-կրտսեր (անգլ.՝ Lionel Brockman Richie Jr, հունիսի 20, 1949[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան փոփ կատարող, որը 1980-ական թվականների կեսերին Մայքլ Ջեքսոնի և Պրինսի հետ թագադրվել է փոփ երաժշտության արքա։ 1981-1987 թվականներին թողարկված նրա բոլոր 13 երգերն ընդգրկվել են Billboard Hot 100 լավագույն տասնյակում, իսկ դրանցից հինգն զբաղեցրել են առաջին հորիզոնականն։
Փառքի ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաբամայում Ռիչին ճանաչում է ձեռք բերում, որպես վոկալիստ և սաքսոֆոնահար The Commodores խմբում, որի համար նա գրել է «Three Times a Lady» (1977) և «Still» (1979) բալլադ ստեղծագործությունները։ 1970-ական թվականների վերջին The Commodores խմբին աջակցում էր Motown Records լեյբլը, որի շնորհիվ Ռիչին սկսում է ձայնագրել սոուլ ժանրի երգեր։
1980 թվականին Լայոնելը գրում է և պրոդյուսեր է դառնում «Lady» երգը, որը դառնում է քանթրի երգիչ Քենի Ռոջերսի ամենամեծ հիթը և գլխավորում է մի շարք հիթ շարքեր, ինչպիսին է Billboard Hot 100-ը։ 1982 թվականին Ռիչին որոշում է լքել The Commodores խումբը իր սոլո կարիերայի համար։ Նույն թվականին հրապարակվում է նրա Lionel Richie ալբոմը։
1982-1986 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեցտարի Ռիչին գլխավորում է ամերիկյան չարթերը իր «Truly» (1982) և «Hello» (1983) երգերով։ Վերջին ինը տարում չի եղել այնպիսի տարի, որ նրա ստեղծագործությունները բարձր հորիզանականներ չզբաղեցնեն։ Նրա կարիերայի ավարտը դառնում է Can’t Slow Down (1984) ալբոմը, որը արժանացել է Գրեմմի մրցանակի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։
1985 թվականին Ռիչին համաձայնում է գրել «Սպիտակ գիշերներ» ֆիլմի սաունդթրեքը։ Այդ ֆիլմի սաունդթրեքը «Say You Say Me» դառնում է նրա հաջողակ հիթերից մեկը և ստանում է Օսկար ««Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։ Նույն տարում նա Մայքլ Ջեքսոնի հետ բարեգործական ծրագրի համար գրում է «We Are the World» երգը, որը դառնում է տարվա ամենավաճառված երգը։
Հայտնիության անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին, երբ թողարկվեց նրա երրորդ ալբոմը, երաժշտական փոփոխություններ եղան, ավելի արդի դարձավ ստադիոնային ռոքը։ 1996 թվականին երաժշտական խանութներում հրապարակվեց նրա նոր ալբոմը՝ Louder Than Words: Երաժշտությունը գրված էր նյու ջեք սվինգ ոճում, որն էլ նրան հաջողություն բերեց։ Ավելի ուշ նրա հաջողակ ալբոմներից մեկը դարձավ Coming Home-ը, թողարկված 2006 թվականին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lionel Richie (1982)
- Can’t Slow Down (1983)
- Dancing on the Ceiling (1986)
- Louder Than Words (1996)
- Time (1998)
- Renaissance (2000)
- Just for You (2004)
- Coming Home (2006)
- Just Go (2009)
- Tuskegee (2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Gorlinski V. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database
- ↑ http://news.harvard.edu/gazette/story/2011/12/hello-lionel-richie/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոնել Ռիչի» հոդվածին։ |
|