Իրական քաղաքականություն
Իրական քաղաքականություն (գերմ.՝ Realpolitik), պետական քաղաքական կուրսի տեսակ, որը ներդրվել և իրականացվել է Բիսմարկի կողմից (1853)։ Այս կուրսի էությունը ցանկացած գաղափարախոսության՝ որպես պետական կուրսի հիմք օգտագործելուց հրաժարվելն է։ Նման քաղաքականությունը բխում է առաջին հերթին գործնական նկատառումներից, այլ ոչ թե գաղափարական կամ բարոյական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրական քաղաքականության առաջին ազդեցիկ կողմնակիցը, որը չէր բխում կրոնական կամ էթիկական նկատառումներից, Նիկոլո Մաքիավելին էր, չնայած անտիկ ժամանակներում հույն պատմաբան Ֆուկիդիդը Պելոպոնեսյան պատերազմը նկարագրում էր նման տեսանկյունից։
Քաղաքական գրականությունում իրական քաղաքականություն տերմինը ներկայացրեց Լյուդվիգ Օգոստոս ֆոն Ռոչանը 1848 թվականի հեղափոխություններից հետո, 1853 թվականին լույս տեսավ նրա «Իրական քաղաքականության հիմունքներ, որոնք կիրառվում էին Գերմանիայի կառավարությունում» (գերմ․՝ Grundsätze der Realpolitik angewendet auf die staatlichen Zustände Deutschlands) գիրքը, 1859 և 1868 թվականների տպագրվել է գրքի նոր հրատարակությունը և երկրորդ հատորը[1]։ Գրքում բացատրվել է տերմինի նշանակությունը[2]․
Մարդկային հանրության քաղաքական օրգանիզմը՝ պետությունը, առաջանում և գոյություն ունի բնության օրենքների համաձայն, որոնց ենթարկվում է, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Բնության հրամայականը, որից կախված է պետության գոյությունը, որը լի է պատմականորեն որոշակի վիճակում տարբեր ուժերի հակազդեցությամբ, մի վիճակ, որի խորությունը և հետևանքները մշտապես փոխվում են տարածության և ժամանակի մեջ։
Հաջորդ տասնամյակների ընթացքում Իրական քաղաքականություն տերմինը վերածվել է լիբերալ քաղաքականության կողմնորոշումը դեպի ազգային-լիբերալիզմ փոխելու կարգախոսի։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրական քաղաքականության եզրույթն իր պատմական հաստատումն է ստացել 1850-ական թվականներին, երբ պահպանողական Ավստրիան 1853 թվականի Ղրիմի պատերազմի սկսվելուց հետո անցավ ոչ թե իր վաղեմի դաշնակցի՝ Ռուսաստանի կողմը, այլ մնաց չեզոք, իսկ հետագայում նույնիսկ միացավ Ֆրանսիային և Անգլիային։ Դա խոսում էր 1814 թվականի Սրբազան միության վերջի մասին, որի կազմի մեջ մտնում էին Ռուսաստանը, Ավստրիան և Պրուսիան։ 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, նախանշեց նոր, բացառապես ազգային-պետական շահերին ուղղված միջպետական հարաբերությունների եվրոպական համակարգի «իրատեսական» փուլը։
Օտտո ֆոն Բիսմարկն օգտվեց 1866 թվականի Ավստրո-պրուսական պատերազմի (սեպտեմբեր-հոկտեմբեր) իրական քաղաքականության սկզբունքներից։ Այդ ժամանակ Պրուսիան հեղափոխական Իտալիայի հետ դաշինք կնքեց պահպանողական «մերձավորի»՝ Ավստրիայի և նրա հետ դաշնակից գերմանական պետությունների դեմ։ Հաղթանակից հետո Բիսմարկն անեքսիայի ենթարկեց Հաննովերի Թագավորության երեք միապետական պետությունները, Հեսսեն-Կասսելի Կուրֆյուրշականությունը և Նասաուի դքսությունը և հեռացրեց թամոշ միապետների կառավարումից, ինչը արմատապես հակասում էր միապետական լեգիտիմության սկզբունքին, քաղաքական պահպանողականության հիմքերին, որոնք ժամանակին պաշտպանել էր Բիսմարկը։ Նման «իրական-քաղաքական» մոտեցման նշանները կարելի է տեսնել Բիսմարկի նկատմամբ 1864 թվականի Պրուսսկա-Դանիական պատերազմի ժամանակ, երբ նա աջակցեց Քրիստիան IX-ին Ֆրիդրիխ VIII-ի դեմ իշխանության համար պայքարում, չնայած այն ժամանակվա դինաստիական կանոններով միայն վերջինս ուներ գահի լեգիտիմ իրավունքը։
Իրական քաղաքականություն են անվանում նաև քաղաքականության ձևերը, որոնք ուղղված են 19-րդ դարի երկրորդ կեսի աշխարհաքաղաքական և ազգային շահերի հետապնդմանը։ Որոշ հետազոտողներ նրա սկզբունքները գտնում են հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ժամանակակից քաղաքականության մեջ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Haslam, Jonathan No Virtue Like Necessity: Realist Thought in International Relations since Machiavelli. — London: Yale University Press, 2002. — С. 168. — ISBN 0300091508
- ↑ Ludwig August von Rochau I. Das dynamische Grundgesetz des Staatswesens // Grundsätze der Realpolitik angewendet auf die staatlichen Zustände Deutschlands. — Stuttgart: Verlag von Karl Göpel, 1853. — С. 1.
- ↑ Сергей Шиптенко: Украинская катастрофа: кто станет следующей жертвой победителей в "холодной войне" // ИА REGNUM
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Людвиг Август фон Рохау: Grundsätze der Realpolitik. Herausgegeben und eingeleitet von Hans-Ulrich Wehler. Frankfurt, Berlin, Wien: Ullstein 1972. ISBN 3-548-02915-9
- Макс Вебер: Politik als Beruf (Vortragsmitschrift mit Nachwort von Ralf Dahrendorf), Reclam 1992. ISBN 3-15-008833-X
- David Robertson: The Routledge Dictionary of Politics. Routledge 2004. ISBN 978-0-415-32377-2, p. 420 (restricted online copy, p. 420, at Google Books)
- Hajo Holborn: History of Modern Germany: 1840—1945. Princeton University Press 1982, ISBN 978-0-691-00797-7, p. 117 (restricted online copy, p. 117, at Google Books)
- Ruth Weissbourd Grant: Hypocrisy and integrity: Machiavelli, Rousseau, and the ethics of politics. 1997, ISBN 978-0-226-30582-0, p. 40-41 (restricted online copy, p. 40, at Google Books)
- Frank Whelon Wayman (ed.), Paul Francis Diehl (ed.): Reconstructing Realpolitik. 1994, ISBN 978-0-472-08268-1 (restricted online copy at Google Books)
- Federico Trocini: L’invenzione della «Realpolitik» e la scoperta della «legge del potere». August Ludwig von Rochau tra radicalismo e nazional-liberalismo, il Mulino, Bologna 2009
|