Իտալերեն այբուբեն
Ժամանակակից իտալերեն այբուբենը բաղկացած է 21 լատինական տառերից[1][2], առանց հավելյալ 5 տառի։ Մնացած եվրոպական լեզուների համեմատ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), այն համարվում է ամենակարճը[3]։
Այբուբեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառ | Անվանուն | Օրինակ | Տառ | Անվանուն | Օրինակ |
---|---|---|---|---|---|
A a | a | aranciata | N n | enne | Napoli |
B b | bi | bianco | O o | o | orso |
C c | ci | campo | P p | pi | piuttosto |
D d | di | domani | Q q | cu | Quarto |
E e | e | emozione | R r | erre | Roma |
F f | effe | finalmente | S s | esse | stanco |
G g | gi | giornata | T t | ti | troppo |
H h | acca | hanno | U u | u | Udine |
I i | i | impegno | V v | vi | vedere |
J j | i lunga | Jacopo | W w | vi doppia | Walter |
K k | cappa | kerosene | X x | ics | xilofono |
L l | elle | lavorare | Y y | ipsilon | yogurt |
M m | emme | Milano | Z z | zeta | zucchine |
J, K, W, X, Y տառերը սովորաբար չեն մտնում իտալերեն այբուբենի կազմի մեջ, սակայն կարող են օգտագործվել իտալերենում, ինչպես օգնական տառեր (օրինակ օտար ձագում ունեցող բառերում[4]։ Ինչպես նաև իտալերենում կարելի է հանդիպել դիակրիտիկ նշաններով տառեր՝ à, è, é, ì, í, î, ò, ó, ù, ú։ Դրանց նշանակությունը բառի վերջին վանկի վրա շեշտադրելն է (caffè, perché)։ Գրավիսը դրվում է միշտ a, i կամ u և այլ միջին բարձրացման ձայնավորների վրա՝ ցուցադրելու իրենց բաց լինելը։ Ակուտն օգտագործվում է խուլ բաղաձայնը նշելու համար։
Իտալերեն տառերի ընթերցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ տառեր համապատասխանում են իրենց գրվածքներին, սակայն կան բացառություններ։
Իտալական c և g սովորաբար արտասանվում են, որպես [k] և [g] (casa, gatto), սակայն i և e ձայնավորներից առաջ կարդացվում է, ինչպես [ʧ] և [ʤ] (ciao, giardino)[5]։ h տառը, չունենալով սեփական ձայն, c կամ g բաղաձայներից և i կամ e ձայնավորներից առաջ, չեղյալ է դարձնում այդ կանոնը և տառերը կարդացվում են իրենց նշանի համապատասխան (anche, spaghetti)։
Իտալական gl և gn տառակապակցությունները կարդացվում են, համապատասխանաբար, ինչպես [ʎ] և [ɲ][5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի․ Վ․ Երմակովա Իտալերենը 100 ժամում․ ինքնակրթության համար նպաստ. — М.: Высш. шк., 1990. — 272 с. — ISBN 5-06-000786-3
- Tagliavini C. La coretta pronuncia italiana. — Bologna, 1965.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Итальянский алфавит - Study Italian
- ↑ Ермакова И. В. Итальянский за 100 часов: Пособие для самообразования. - М.: Высш. шк., 1990. - стр 6
- ↑ Киселёв Г. П. Итальянский без преподавателя. Лекция 1
- ↑ Итальянский алфавит и правила чтения
- ↑ 5,0 5,1 «Итальянская транскрипция». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իտալերեն այբուբենը Study Italian-ում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
- «Իտալերեն այբուբեն և կարդացման կանոնները». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
- «Իտալերեն այբուբեն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
- «Իտալերեն տառափոխակերպում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.