Իր մասնագիտական կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Սլիվեն» ակումբում։ 2005 թվականին պայմանագիր է կնքել գերմանական Բունդեսլիգայի«Շտուտգարտ» ակումբի հետ, սակայն անցկացրել է միայն մեկ խաղ երկրորդ թիմի կազմում և 2006 թվականի մայիսին վերադարձել է «Սլիվեն»։ Փայլուն կերպով անցկացնելով 2008/09 մրցաշրջանը՝ 2009 թվականի մայիսի 24-ին եռամյա պայմանագիր է կնքել Սոֆիայի ԲԿՄԱ ակումբի հետ։ 2009 թվականի հուլիսի 30-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման երրորդ փուլի շրջանակներում անցկացվող իռլանդական «Դերի Սիթի» ակումբի դեմ խաղին, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում։ 2010 թվականի փետրվարի 25-ին տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա» ակումբ, իսկ 2010 թվականի ամռանը վերադարձել է Բուլղարիա և դարձել «Լուդոգորեց» ակումբի խաղացող[3]։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ[4]։