Jump to content

Իզեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իզեհ
ايذه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեստան
ՇահրեստանԻզեհ
ՀամայնքCentral District?
ԲԾՄ843 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն119,399[1] մարդ (2016)
Տեղաբնականունիզեհցի, իզեհցիներ
Ժամային գոտիUTC+3:30
Պաշտոնական կայքizehpress.com
Իզեհ (Իրան)##
Իզեհ (Իրան)

Իզեհ (ايذه, հայտնի է նաև՝ Մալամիր, Իզաջ և Մալեմիր), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեստան նահանգում, Իզեհ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 119 399 մարդ (2016)[2][3]։

Բողոքի ցույցեր (2017-2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի խորհրդարանի Իզեհի շահրեստանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[4]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[4]։

Բողոքի ցույցեր (2022)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի 16-ին շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ Իզեհում գտնվող հասարակական շուկան ենթարկվում է զինված հարձակման, որի ժամանակ սպանվում և վիրավորվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, ինչպիսին է Կիան Փիրֆալակը[5][6]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Խուզեստանի հյուսիս-արևելքում, Զագրոսի արևմտյան բարձրադիր վայրում, ծովի մակարդակից 824 մետր բարձրության վրա[7]։ Իզեհը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Ահվազից մոտավորապես 120 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ Սպահանից 190 կիլոմետր հարավ-արևմուտք։

Իզեհն ունի շոգ ամառային միջերկրածովային կլիմա (Կյոպպեն Csa)` կիզիչ, առանց անձրևի ամառներով և հարմարավետ, որոշ չափով թաց ձմեռներով, ցուրտ և հաճախ ցրտաշունչ առավոտներով։ Իզեհում գարուն-ամառ ժամանակահատվածում գերակշռում է չափավոր մեղմ կլիման, սակայն ձմեռները ամենացուրտն են ամբողջ Խուզեստանում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իզեհում (1993-2005)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 24,0 24,0 29,0 35,4 42,0 46,0 46,6 45,8 42,6 37,8 32,0 27,2 46,6
միջին առավելագույնը (°C) 14,2 15,9 19,3 25,4 32,9 39,1 41,4 41,7 37,5 31,1 22,1 16,9 28,1
միջին ջերմաստիճանը (°C) 9,5 10,6 13,4 18,6 24,7 30,1 33,1 32,9 28,3 23,0 15,9 11,7 21,0
միջին նվազագույնը (°C) 4,8 5,2 7,5 11,7 16,4 21,0 24,8 24,1 19,2 14,9 9,7 6,6 13,8
բացարձակ նվազագույնը (°C) −6,8 −3,8 −0,4 1,6 7,6 12,0 18,8 14,6 13,6 5,2 −1,2 −1,0 −6,8
տեղումների քանակը (մմ) 154,5 106,9 121,0 63,5 11,8 0,6 1,1 0,6 0,1 6,8 84,6 142,6 694,1
Աղբյուր՝ [8]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 119 399 մարդ[9]։ Իզեհը բնակչությամբ Խուզեսթան օսթանի ութերորդ ամենախոշոր քաղաքն է[10]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 115[11] 64 072[12] 81 288[12] 103 695[13] 117 093[14] 119 399[9]

Իզեհի բնակչությունը հիմնականում բաղկացած է բախտիարներից։

Տեսարժան վայերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհը հայտնի է իր ամբարտակով և հնագույն հուշարձաններով, որոնք գտնվում են Կուլ-է Ֆարահում, Էշքաֆթ-է Սալմանում, Խոնգաժդարում, Թաղ-է Թավիլեհում, Շիր-է Սանգիում (Քարե Առյուծի գերեզմանոց), Շահսավարի ռելիեֆը, Խոնգ-է Քամալվանդում, Խոնգ-է Աջդարում, Խոնգ-է Յարալիվանդում, Ղալեսարդ գյուղում (Քալեսարդ) և Շեյվանդի ռելիեֆը։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհում կան նաև ապարների և օգտակար հանածոների հանքեր։ Բավական զարգացած է նաև հանքարդյունաբերությունը։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզեհը նշանակալի տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոն է։ Արտադրվող հիմնական արտադրանքը բրինձն է։

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալի Լանդի (2007–2021), ուսանողուհի, ով հրդեհի ժամանակ փրկել էր երկու տարեց կնոջ կյանքը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Statistical Center of Iran > Home». amar.org.ir.
  2. https://www.amar.org.ir/english
  3. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  4. 4,0 4,1 «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  5. Fassihi, Farnaz (2022 թ․ նոյեմբերի 19). «Iranian Protesters Attack Khomeini's Childhood Home as Unrest Spreads». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
  6. «7 killed in terror attack in Izeh in southwest Iran». Tehran Times (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 16.
  7. «Физико-географические данные». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  8. «irimo.ir». irimo.ir. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  9. 9,0 9,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  10. «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
  11. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  12. 12,0 12,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  13. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  14. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  15. «Iran pays tribute to teen hero who died after saving women in fire». Al Arabiya English (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզեհ» հոդվածին։