Jump to content

Ժորժինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժինյո
պորտ.՝ Jorginho
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1964(1964-08-17)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք full-back

Ժորժ դե Ամորիմ Օլիվեյրա Կամպոս (բրազ.-պորտ.՝ Jorge de Amorim Oliveira Campos; օգոստոսի 17, 1964(1964-08-17)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ավելի հայտնի որպես Ժորժինյո (բրազ.-պորտ.՝ Jorginho), բրազիլացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում, 1994 թվականի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժինյոն «Ամերիկա» ակումբի սան է, որտեղ մինչև 13 տարեկանը խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հետո չափազանց կարճ հասակի պատճառով սկսել է խաղալ պաշտպանության եզրում[3]։ «Ամերիկայի» հիմնական կազմում հանդես է եկել 1983-1984 թվականներին։ Պատանիների աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Ժորժինյոյի վրա ուշադրություն են դարձրել բրազիլական ֆուտբոլի գրանդները՝ «Վասկո դա Գաման» և «Ֆլամենգոն», որտեղ էլ տեղափոխվել է Ժորժինյոն։

Նա տեղափոխվեց «Ֆլամենգո»՝ փոխարինելով Լեանդրոյին, ով ծնկի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված էր խաղալ պաշտպանության կենտրոնում[3]։ Նրա դեբյուտային խաղը 1984 թվականի հուլիսի 15-ին «Բոտաֆոգոյի» դեմ խաղն էր, որում «Ֆլա»-ն հաղթեց 1-0 հաշվով[4]։ Ժորժինյոն հինգ տարի հանդես է եկել «Ֆլամենգոյում» և օգնել է ակումբին հաղթել Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնությունում և Բրազիլիայի առաջնությունում։ «Ֆլամենգոյի» կազմում Ժորժինյոն անցկացրել է 246 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ[4]։

1989 թվականին Ժորժինյոն մեկնել է գերմանական «Բայեր 04» ակումբ։ Այս թիմը խաղում էր 5-3-2 կամ 3-5-2 սխեմայով երկու եզրային պաշտպաններով, որոնք ծածկում էին դաշտի ամբողջ եզրը։ Այս մարտավարության շնորհիվ Ժորժինյոն կարողացավ բացվել նաև հարձակողական գործողություններում՝ հաճախ օգնելով խաղընկերներին և գոլեր խփելով։ 1993 թվականին Ժորժինյոն տեղափոխվեց «Բավարիա», որտեղ երկու մրցաշրջաններում խփեց 6 գոլ, ինչպես նաև դարձավ Գերմանիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Սակայն, եթե ակումբում առաջին մրցաշրջանը Ժորժինյոյի համար հաջող ստացվեց, ապա երկրորդում նա անցկացրեց ընդամենը 10 խաղ՝ նրան կազմից դուրս մղեց Մարկուս Բաբելը։

1995 թվականին Ժորժինյոն մեկնել է Ճապոնիա՝ «Ֆլամենգոյի» նախկին գործընկեր Զիկոյի հրավերով տեղափոխվելով «Կասիմա Անտլերս» ակումբ[3]։ Այնտեղ Ժորժինյոն անցկացրել է չորս տարի, հաղթել Է Ճապոնիայի երկու առաջնություն, Ճապոնիայի գավաթ և մեկ անգամ ճանաչվել առաջնության լավագույն խաղացող։ 1999 թվականին Ժորժինյոն վերադարձավ Բրազիլիա։ Այնտեղ նա հանդես է եկել «Սան Պաուլու», «Վասկո դա Գամա» և «Ֆլումինենսե» ակումբներում, որտեղ ավարտել է կարիերան 2001 թվականին։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժինյոն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 64 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Մասնակցել է 1990 և 1994 թվականների աշխարհի առաջնությունների խաղերին։ Վերջինում Բրազիլիան դարձավ չեմպիոն, իսկ Ժորժինյոն, չնայած վնասվածքից հետո 21-րդ րոպեին փոխարինվեց եզրափակչում, ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։ Մրցաշարում նա երկու գոլային փոխանցում է կատարել, այդ թվում՝ Շվեդիայի դեմ կիսաեզրափակչում նրա փոխանցումն օգնել է Ռոմարիոյին հաղթական գոլի հեղինակ դառնալ։

Միջազգային մակարդակում Ժորժինյոն նաև օլիմպիական թիմին արծաթ նվաճել 1988 թվականի Սեուլի ամառային Օլիմպիական խաղերում[5]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան Ժորժինյոն սկսել է 2005 թվականին «Ամերիկայում»։ Նա թիմի հետ անցկացրել է 14 հանդիպում և հեռացվել է մի շարք անհաջող հանդիպումներից հետո։ 2006 թվականի հուլիսի 31-ին Ժորժինյոն նշանակվել է Դունգայի օգնական Բրազիլիայի հավաքականում։ Բացի այդ, 50 օրվա ընթացքում, երկու խաղերում, Շվեդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ժորժինյոն ինքնուրույն մարզեց հավաքականը[6][7]։

Գլխավոր էջ 2010 Օգոստոս 30 Ժորժինյոն նշանակվել է «Գոյասի» նոր գլխավոր մարզիչ[8]։ Պաշտոնանկ է արվել նոյեմբերի 8-ին[9] և հաջորդ տարվա մարտի 1-ին նշանակվել «Ֆիգեյրենսեի» գլխավոր մարզիչ[10]։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Ժորժինյոն հեռացել է «Ֆիգեյրենսե»-ից և ստանձնել «Կասիմա Անտլերս» ակումբի ղեկը, որտեղ խաղացել է 1995-1998 թվականներին[11]։ Նա Բրազիլիա է վերադարձել 2013 թվականի մարտի 17-ին՝ որպես «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ[12], սակայն հեռացվել է հունիսի 6-ին[13]։

Ժորժինյոն աշխատել է «Պոնտե Պրետա» և «Ալ Վասլ» ակումբներում, մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ին նշանակվել է «Վասկո դա Գամա»-ի գլխավոր մարզիչ[14]:Նրա ղեկավարությամբ Vascão-ն լքեց Սերիա Ա-ն (2015 մրցաշրջանի 18-րդ տեղը), հաղթեց Ռիո դե Ժանեյրո նահանգի 2016 թվականի առաջնությունում և վերադարձավ Սերիա Ա (2016 մրցաշրջանի 3-րդ տեղ)։ 2016 թվականի նոյեմբերի 28-ին «Վասկո»-ի նախագահ Եվրիկո Միրանդան մամուլի ասուլիսում հայտարարեց Ժորժինյոյից և նրա օգնական Զինյոյից փոխադարձ համաձայնությամբ բաժանվելու մասին[15]։

2017 թվականի հունիսի 1-ին նշանակվել է «Բահիայի» գլխավոր մարզիչ[16]։ Այդ պաշտոնում փոխարինել է Գուտո Ֆերեյրային[17]:2017 թվականի հուլիսի 31-ին հրաժարական է տվել[18]։

2018 թվականի մայիսի 21-ին նշանակվել է «Սեարայի» գլխավոր մարզիչ[19]։ 2018 թվականի հունիսի 4-ին պաշտոնը թողեց «անձնական պատճառներով»[20]։

2018 թվականի հունիսի 5-ին նշանակվել է «Վասկո դա Գամա»-ի գլխավոր մարզիչ[21][22]։ 2018 թվականի օգոստոսի 13-ին հրաժարվել է Բրազիլիայի 2018 թվականի առաջնության 18-րդ տուրի «Պալմեյրաս»-«Վասկո դա Գամա» (1:0) խաղից մեկ օր անց[23]։

2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Կորիտիբա» Սերիա Բ ակումբի գլխավոր մարզիչ մինչև 2019 թվականի մրցաշրջանի ավարտը[24]։ Նրա գլխավորությամբ «Կորիտիբան» անցկացրել է 14 խաղ (9 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 1 պարտություն), երրորդն ավարտել է 2019 թվականի Սերիա Բ-ում և դուրս եկել 2020 թվականի մրցաշրջանի Սերիա Ա-ում[25][26]։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Ժորժինյոյի փոխարեն հրավիրել են Էդուարդո Բարոկային[27]։

2020 թվականի օգոստոսի 21-ին վերադարձել է «Կորիտիբայի» գլխավոր մարզչի պաշտոնին[28]։ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հրաժարական է տվել 2020 թվականի Ա Սերիայի 18-րդ տուրի «Սեարայից» արտագնա խաղում «Կորիտիբայից» կրած պարտությունից մեկ օր անց (1:2)։ Նրա գլխավորությամբ «Կորիտիբան» անցկացրել է 13 խաղ (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 6 պարտություն)[29]։

2021 թվականի հուլիսի 3-ին նշանակվել է Ա Սերիայի «Կուիաբա» ակումբի գլխավոր մարզիչ[30]։

2022 թվականի մայիսի 16-ին վերադարձել է «Ատլետիկո Գոյանիենսե»[31]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի մրցաշրջանի ավարտը[32]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին աշխատանքից ազատվել է 2022 թվականի Ա Սերիայի 24-րդ տուրի «Գոյաս»-«Ատլետիկո Գոյանիենսե» (2:1)խաղի ավարտից հետո[33]։

2022 թվականի սեպտեմբերի 5-ին 3-րդ անգամ գլխավորեց Բ Սերիայում հանդես եկող «Վասկո դա Գաման»։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի վերջ[34]։ 2022 թվականի նոյեմբերի 10-ին՝ 2022 թվականի Բ սերիայի 38-րդ տուրի վերջին՝ «Իտուանոյի» դեմ արտագնա խաղից 4 օր անց (հաղթանակ բերեց Նենեի միակ գոլը 5-րդ րոպեին 11 մետրանոցից), հայտարարվեց, որ Ժորժինյոն չի մնա ակումբում աշխատելու գալիք մրցաշրջանում[35]։ Մրցաշարի արդյունքներով «Վասկո դա Գաման» վաստակել է 64 միավոր, գրավել 3-րդ տեղը և վերադարձել Ա Սերիա[36][37][38]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատանիների աշխարհի չեմպիոն՝ 1983
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն՝ 1986
  • Բրազիլիայի չեմպիոն՝ 1987 (Կոպա Ունիան)
  • Ամերիկայի գավաթակիր՝ 1989
  • Աշխարհի չեմպիոն՝ 1994
  • Սթենլի Ռոուզի գավաթակիր՝ 1995
  • Գերմանիայի չեմպիոն՝ 1993/94
  • Ճապոնիայի չեմպիոն՝ 1996, 1998
  • Ճապոնիայի գավաթակիր՝ 1997
  • Ջեյ լիգայի գավաթակիր՝ 1997
  • Մերկոսուլի գավաթակիր՝ 2000
  • Ժոաո Ավելանժայի գավաթակիր՝ 2000
  • Ջեյ լիգայի գավաթի ամենաարժեքավոր խաղացողը՝ 1997
  • ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակ՝ 1991
  • ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականը՝ 1991[39]
  • Աշխարհի առաջնության բոլոր աստղերի խորհրդանշական հավաքականը՝ 1994
  • Ջեյ լիգայի խորհրդանշական հավաքական՝ 1996
  • Սուրուգա բանկի գավաթակիր՝ 2012
  • Ջեյ լիգայի գավաթակիր՝ 2012
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն՝ 2016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Статья во Флапедии». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  4. 4,0 4,1 «Профиль на flaestatistica.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  6. «Dunga banned for four games by Brazilian tribunal». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  7. «Brazilian National Team Coaches». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Jorginho é o novo técnico do Goiás e tem apresentação marcada para esta segunda-feira» (պորտուգալերեն). ESPN Brasil. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. «Jorginho é demitido do Goiás, e Arthur Neto já é o novo treinador» (պորտուգալերեն). Globo Esporte. 2010 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  10. «Jorginho é o novo técnico do Figueirense» (պորտուգալերեն). O Globo. 2011 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. «Técnico Jorginho confirma acerto com o Kashima Antlers» (պորտուգալերեն). Globo Esporte. 2011 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  12. «Jorginho é o novo técnico do Flamengo» (պորտուգալերեն). CR Flamengo. 2013 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  13. «Jorginho é demitido do Flamengo» (պորտուգալերեն). O Globo. 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. «Jorginho é o novo técnico do Vasco» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 16.08.2015. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. «Presidente Eurico Miranda anuncia saídas de Jorginho e Zinho e reformulação no futebol» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 28.11.2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Novo comando» (պորտուգալերեն). Site oficial do Esporte Clube Bahia. 1.06.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  17. «Comunicado» (պորտուգալերեն). Site oficial do Esporte Clube Bahia. 1.06.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  18. «Comunicado» (պորտուգալերեն). Site oficial do Esporte Clube Bahia. 31.07.2017. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  19. «Jorginho é o novo treinador do Ceará para a temporada 2018» (պորտուգալերեն). Site oficial do Ceará Sporting Club. 21.05.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  20. «Jorginho não é mais treinador do Ceará» (պորտուգալերեն). Site oficial do Ceará Sporting Club. 4.06.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  21. «Presidente Alexandre Campello anuncia mudanças no Departamento de Futebol» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 5.06.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  22. «Vasco apresenta PC Gusmão e Jorginho em São Januário» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 7.06.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  23. «Jorginho não é mais o técnico do Vasco» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 13.08.2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Jorginho chega a Curitiba» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 24.09.2019. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. «Momento importante» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 30.11.2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  26. «Coxa está na Série A 2020» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 30.11.2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  27. «Eduardo Barroca é o novo treinador do Coritiba» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 19.12.2019. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  28. «Coritiba define novos profissionais de futebol» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 21.08.2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. «Mudança no comando técnico» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 25.10.2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. «Jorginho é o novo técnico do Cuiabá» (պորտուգալերեն). Site oficial do Cuiabá Esporte Clube. 3.07.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
  31. «Atlético-GO acerta contratação do técnico Jorginho para sequência da temporada» (պորտուգալերեն). Globo Esporte. 16.05.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  32. «Técnico Jorginho é oficialmente apresentado» (պորտուգալերեն). Site oficial do Atlético Clube Goianiense. 18.05.2022. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  33. «Atlético-GO demite Jorginho após derrota para o Goiás no clássico» (պորտուգալերեն). Globo Esporte. 27.08.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  34. «Jorginho é o novo técnico do Vasco da Gama» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 6.09.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  35. «Jorginho não seguirá como técnico do Vasco» (պորտուգալերեն). Site oficial do Club de Regatas Vasco da Gama. 10.11.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  36. «Bahia e Vasco da Gama garantem vaga no Brasileirão Assaí 2023» (պորտուգալերեն). Site oficial da Confederação Brasileira de Futebol. 6.11.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  37. «Sport perde ponto de jogo contra o Vasco e oito mandos de campo por invasão de torcida» (պորտուգալերեն). Globo Esporte. 9.11.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  38. «De vaga na Libertadores a novo rebaixamento: os retornos do Vasco à Série A» (պորտուգալերեն). Globo Esporte. 13.11.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  39. FIFA XI´s Matches — Full Info Արխիվացված 17 Նոյեմբեր 2015 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժինյո» հոդվածին։