Ժերար Մուրու
Ժերար Մուրու ֆր.՝ Gérard Mourou | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ալբերվիլ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1970)[2], Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1973) և Գրենոբլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան, Պոլիտեխնիկական դպրոց, ENSTA Paris? և Ռոչեստերի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Gérard Mourou Վիքիպահեստում |
Ժերար Մուրու (ֆր.՝ Gérard Mourou, հունիսի 22, 1944[1], Ալբերվիլ), ամերիկացի և ֆրանսիացի ֆիզիկոս։ 2008 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1985 թվականին Դոննա Սթրիքլենդի հետ միասին նա առաջարկել է գերլարիչ լազերային իմպուլսներ ստանալու նոր մեթոդ` ակտիվացած իմպուլսների ուժգնացումով[11]։ 2018 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժերար Մուրուն ծնվել է 1944 թվականին Ալբեվիր քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Գրենոբլի համալսարանը՝ ֆիզիկայի ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում։ 1970 թվականին ընդունվել է Փարիզի համալսարանի ասպիրանտուրան։ Միևնույն ժամանակ, աշխատել է Կանադայում ՝ Լավայի համալսարանում։ 1973 թվականին Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանից ստանալով ֆիզիկայի դոկտորի կոչում, ստեղծել է գերարագ գիտությունների հետազոտական խումբ՝ ENSTA օպտիկական կիրառական ծրագրերի լաբորատորիայում[13]։ Այնուհետև մեկ տարի աշխատել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։
1977 թվականին Ժերար Մուրուն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռոչեստերի համալսարան՝ ստանալով Օպտիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատողի աշխատանքը։ Այդ ժամանակ նա և իր ուսանողուհի Դոննա Սթրիքլենդը, համալսարանի Լազերային էներգիայի լաբորատորիայում, ստեղծել են իրենց Նոբելյան աշխատանքը՝ «բարձր ինտենսիվության գերլարման օպտիկական իմպուլսների առաջացման մեթոդ»[14][15]։ 1988 թվականին Մոուրուն ստացել է Միչիգանի համալսարանի պրոֆեսորի կոչում, որտեղ հիմնել է և երկար ժամանակ ղեկավարել գերարագ օպտիկայի կենտրոնը[16]։ 2000-ական թվականներին Ֆրանսիական կինոընկերությունը Մոուրուին նկարահանել է Extreme Light Infrastructure (ELI) գովազդային հոլովակում[17][18]։ 2004 թվականին Ջերարդ Մոուրուն վերադարձել է Ֆրանսիա և դարձել Առաջադեմ տեխնոլոգիաների ազգային դպրոցի Կիրառական օպտիկայի լաբորատորիայի տնօրեն։
2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջատար գիտնականների ղեկավարությամբ իրականացվող գիտական հետազոտությունների պետական աջակցության համար, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ջերարդ Մոուրուն հրավիրվել է աշխատելու Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում[19]։
Գիտական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժերար Մուրուի գիտական գործունեության հիմնական ոլորտներն են լազերային ֆիզիկան և ոչ գծային օպտիկան, հիմնական աշխատանքը կապված է գերլարման իմպուլսներ առաջացնող լազերային համակարգերի զարգացման հետ։ 1985 թվականին նա մշակել է գերլարիչ լազերային իմպուլսների արտադրության նոր տեխնիկա՝ (CPA - Chirped Pulse Amplification): Այս պահին այս տեխնիկան հիմնականն է վայրկյանական իմպուլսների ստացման համար։ Այս տեխնիկայի օգտագործումը հնարավորություն է տվել նաև զգալիորեն մեծացնել առաջացած լազերային իմպուլսների ինտենսիվությունը։ 1994 թվականին Ժերար Մուրուն փորձարարորեն նկատել էր օդի իոնացման արդյունքում մթնոլորտում լազերային ճառագայթման ինքնուղղորդման ազդեցությունը` հիմք ընդունելով փնջի դիֆրակցիոն շեղման փոխադարձ փոխհատուցումը և դրա ինքնակենտրոնացման ազդեցությունը։ Նա նաև լազերային համակարգ ստեղծելու համաեվրոպական Extreme Light Infrastructure նախագծի համակարգողն է[20]։
2002 թվականից ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի, Ամերիկայի օպտիկական հասարակության, Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Էլեկտրական և էլեկտրոնիկայի ճարտարագիտական ինստիտուտի անդամ[21]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին Միչիգանի համալսարանի Էլեկտրատեխնիկայի, համակարգչային գիտության և կիրառական ֆիզիկայի պատվավոր պրոֆեսորի կոչում[22]
- Սթիվ Էտվուդ մրցանակ
- 1995 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Վուդի մրցանակ
- 1997 թվականին Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի Սառնոֆի մրցանակ[23]
- 2004 թվականին IEEE Քվանտային էլեկտրոնիկայի մրցանակ[24]
- 2005 թվականին Ուիլիս Է. Լամբի մրցանակ՝ լազերային գիտության և քվանտային օպտիկայի համար[25]
- 2009 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Չարլզ Հարդ Թաունսի մրցանակ[26]
- 2016 թվականին Ֆրեդերիկ Այվսի մեդալ[27]
- 2016 թվականին Բերֆոլդ Լեյբինգերի մրցանակ
- 2018 թվականին Ամերիկյան ֆիզիկական ընկերության կողմից Արթուր Շավլովի մրցանակ լազերային գիտության ոլորտում[28]
- 2018 թվականին Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ Արթուր Էշկինի, Դոննա Սթրիքլենդի հետ միասին[29]
- 2020 թվականին Վիլնյուսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[30]
- 2020 թվականի փետրվարի 25-ին Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ Décret du 13 juillet 2012 portant promotion et nomination (ֆր.) // Légifrance
- ↑ Gérard Mourou — University of Michigan.
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/ivesquinn/
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/charlestownes/
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
- ↑ The Nobel Prize in Physics 2018 — Nobel Foundation.
- ↑ Arthur L. Schawlow Prize in Laser Science — APS.
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/sarnoff_rl.pdf
- ↑ «Physics Nobel prize won by Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland». The Guardian. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The Nobel Prize on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ [1] Արխիվացված 2005-02-22 Wayback Machine(անգլ.)
- ↑ Murphy, Jessica (2018 թ․ հոկտեմբերի 2). «Donna Strickland: The 'laser jock' Nobel prize winner». BBC News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Valich, Lindsey (2018 թ․ հոկտեմբերի 2). «Rochester breakthrough in laser science earns Nobel Prize». Newscenter. University of Rochester. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Center for Ultra Fast Optical Science (CUOS)
- ↑ Quand le Nobel Gérard Mourou se mettait en scène dans un clip musical potache
- ↑ «Have you seen ELI3». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ [2]
- ↑ Extreme Light Infrastructure. Management Արխիվացված 2013-10-31 Wayback Machine(անգլ.)
- ↑ National Academy of Engeneering. Dr. Gerard A. Mourou Արխիվացված 2010-05-28 Wayback Machine(անգլ.)
- ↑ «R. W. Wood Prize». The Optical Society.
- ↑ «SPIE Harold E. Edgerton Award in High-Speed Optics». spie.org. International Society for Optics and Photonics. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Quantum Electronics Award Winners». IEEE Photonics Society. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. «For pioneering contributions to ultrafast optics including optical sampling and intense fs pulses»
- ↑ «Gérard Mourou – the 2005 Willis E. Lamb Award for Laser Science and Quantum Optics». www.lambaward.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Gérard Mourou». The Optical Society. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Gérard Mourou receives the Frederic Ives Medal of the Optical Society of America». École Polytechnique. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Arthur L. Schawlow Prize in Laser Science». APS Physics | APS Home. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland win the Nobel Prize for Physics». Physics World. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Nobel laureate Gérard Mourou is awarded the VU honorary doctorate (in Lithuanian)». Vilnius university. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Професор Жерар Муру беше удостоен със званието „Доктор хонорис кауза“ на БАН.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Մուրու» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ