Jump to content

Ժան Բատիստ Շարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Բատիստ Շարդեն
ֆր.՝ Jean Siméon Chardin
Ի ծնեJean Baptiste Siméon Chardin
Ծնվել էնոյեմբերի 2, 1699(1699-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 6, 1779(1779-12-06)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՍեն Լու ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ժանրնատյուրմորտ և ժանրային նկարչություն
ԹեմաներԿերպարվեստ[5]
Ուշագրավ աշխատանքներՌայադա, Բուֆետ և Երաժշտության, արվեստի և գիտության այլաբանություն
ՈւսուցիչPierre-Jacques Cazes?
ԱշակերտներԺան Օնորե Ֆրագոնար
ԱմուսինMarguerite Pouget?
ԶավակներPierre Jean-Baptiste Chardin?
 Jean Siméon Chardin Վիքիպահեստում

Ժան Բատիստ Շարդեն (ֆր.՝ Jean Baptiste Siméon Chardin, նոյեմբերի 2, 1699(1699-11-02)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 6, 1779(1779-12-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիկոս (1728

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ակադեմիստ Պ․ Ժ․ Կազի մոտ և Գեղարվեստի ակադեմիայի դպրոցում։ Ներկայացրած նատյուրմորտների համար ընտրվել է ակադեմիկոս (1728)։ Վաղ շրջանի աշխատանքներին բնորոշ են դեկորատիվ էֆեկտները։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու և առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շարդենին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատկերները ներթափանցված են խոր քնարականությամբ, հասարակ մարդու հանդեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիությամբ («Շրջիկ վաճառողուհին», 1739, Լուվր, Փարիզ, «Լվացարարուհի», 1744, Ժ․ Բ․ Ս․ Շարդեն, «Քթակնոցով ինքնանկար», կավճաներկ (1771, Լուվր, Փարիզ) էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Երեխաների կերպարներն («Հոլով տղան», 1738) ու դիմանկարները («Ինքնադիմանկար», 1771 և 1775, բոլորը՝ Լուվրում, Փարիզ) աչքի են ընկնում անկեղծությամբ, կենսալիությամբ։ Շարդենի առօրեական իրեր պատկերող նատյուրմորտներն օժտված են ներքին կարգավորվածությամբ, նկարչի ջերմ, մարդկային վերաբերմունքով («Մեղրաման», Լուվր, Փարիզ, «Արվեստի պիտույքներ», 1760-ական թթ․, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Շարդենի երփնագիրը առանձնանում է գունապատկերի ամբողջականությամբ, նրբերանգների և արտացոլումների հարստությամբ, վաչյորների վիրտուոզ խազով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Baptiste Siméon Chardin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean-Baptiste Siméon ChardinOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шарден Жан Батист Симеон (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Շարդեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։