Թոնի Ջաա
Թոնի Ջաա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 5, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Surin, Թաիլանդ |
Քաղաքացիություն՝ | Թաիլանդ |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, գրող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, պարուսույց, թեքվանդոյի մարզիկ, Thai boxer, կինոդերասան և կասկադյոր |
IMDb։ | ID 1388074 |
Պանոմ Յիրամ[2][3] (թաի.՝ พนม ยีรัมย์), ավելի հայտնի է իբրև Թոնի Ջաա (անգլ.՝ Tony Jaa, փետրվարի 5, 1976[1], Surin, Թաիլանդ), արևելյան մարտաֆիլմերում մասնագիտացած թաիլանդացի կինոդերասան, խորեոգրաֆ, կասկադյոր և ռեժիսոր[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանոմ Յիրամը ծնվել է 1976 թվականի փետրվարի 5-ին Թաիլանդի հյուսիս-արևելքում՝ Կամբոջայի սահմանակից Սուրին նահանգում։ Ծնողները զբաղվում էին փղերի բուծմամբ։ Թոնի Ջաան իր թռիչքներով հնարքները սկսել է զարգացնել մանկությունից՝ թռչելով 2 սիրելի փղերի մեջքի վրայով։ Փղերի մեծացմանը զուգընթաց նրա թռիչքների վարպետությունը ևս զարգանում էր։ Մանուկ հասակից Իյիրամը դիտում էր Բրյուս Լիի, Ջեքի Չանի և Ջեթ Լիի մարտաֆիլմերը և նմանակելով իր կուռքերին՝ ինքն է սկսել զբաղվել արևելյան մարտարվեստով, մասնավորապես, «մուայ-տայ»-ի առանձնահատկություններով։ Մարտարվեստը սովորելիս Իյիրամը դրսևորում էր համառություն և աշխատասիրություն․ նա այնքան էր կրկնում ֆիլմում տեսած հարվածները, մինչև որ հասնում էր դրանց իրականացման իդեալական մակարդակի։ Թեև հայրը փորձում էր արգելել Իյիրամին զբաղվել թաիլանդական բոքսի ուսումնասիրությամբ, բայց տեսնելով որդու անդրդվելիությունը՝ զիջեց և սկսեց օգնել նրան։ 15 տարեկանում Պանոմ Իյիրամը դարձավ թաիլանդացի հայտնի կասկադյոր և բարդ հնարքներ կատարող Պաննա Ռիտիկրայի աշակերտը։
Պանոմը սովորել է Մահա Սարահամ նահանգի ֆիզիկական կրթության քոլեջում, որտեղ ուսումնասիրել է մարտարվեստի տարբեր տեսակներ՝ թեկվոնդոից մինչև ձյուդո[5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիրամը Ռիտիկրայի խմբի կասկադյորներից էր։ Էներգետիկ ըմպելիքների գովազդում նա կրկնորդել է հոնկոնգցի դերասան Սամո Հունգին, իսկ «Մահացու կռիվ 2. ոչնչացում» ֆիլմում՝ Ռոբին Շուին։ Ռիտիկրայն ու Իյիրամը հետաքրքրություն էին դրսևորում հնագույն մուայ-բորան ոճի նկատմամբ, որից էլ սկզբնավորվել է մուայ-տայը։ Մի քանի տարի պարապելուց հետո ստեղծվեց կարճամետրաժ ֆիլմ, որտեղ Պանոմը ցուցադրում էր իր կարողությունները։ Այդ ֆիլմը հետաքրքրեց ռեժիսոր և պրոդյուսեր Պրաչիա Պինկայուին, որը Ռիտիկրայի հետ միասին ձեռնամուխ եղավ Իյիրամի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նկարահանումներին։
2003 թվականին էկրաններին հայտնվեց «Օնգ Բաք․ Թաիլանդացի զինվորը» մարտաֆիլմը, որտեղ Պանոմ Իյիրամը (արևմտյան հանդիսատեսի համար սկսեց կիրառել Թոնի Ջաա կեղծանունը) իրականացրել է էքստրեմալ ակրոբատիկայով և արագ մարտերով հնարքներ։ Նկարահանումների համար չեն օգտագործել մեխանիկական միջոցներ և համակարգչային գրաֆիկա։ Ֆիլմի բոլոր հնարքները Ջան անձամբ է կատարել։ Ֆիլմում ունեցած մեծ հաջողությունից հետո սկսեցին խոսել Թոնի Ջաայի՝ որպես ասիական մարտաֆիլմերի նոր աստղի մասին։
Ջաայի, Ռիտիկրայի և Պինկայուի հաջորդ նախագիծը 2005 թվականին թողարկված «Վիշապի պատիվը» ֆիլմն էր (այն հայտնի է նաև «Տոմ-յամ-Կունգ», «Պաշտպանը» և «Թաիլադական վիշապը» անվանումներով), որը մեծ հաջողություն ունեցավ Թաիլանդում և Հոնկոնգում, իսկ 2006 թվականին թողարկվեց նաև ԱՄՆ-ում «Քվենտին Տարանտինոն ներկայացնում է. Պաշտպանը» անվանումով։ Ֆիլմը դարձավ Արևմուտքում թողարկված թաիլանդական ամենահաջողված ֆիլմը։ Թոնի Ջաան ակտիվորեն մասնակցում էր ֆիլմի գովազդմանը Թաիլանդի սահմաններից դուրս՝ կազմակերպելով ցուցադրական ելույթներ ԱՄՆ-ում, Ճապոնիաում և այլ երկրներում։
2006 թվականի աշնանը Ջաան ձեռնամուխ եղավ «Օնգ Բաք 2» ֆիլմի աշխատանքներին, որտեղ իրեն առաջին անգամ փորձեց որպես ռեժիսոր։ Ֆիլմը թողարկվեց 2008 թվականի դեկտեմբերի 5-ին[6][7]։ Որոշ դժվարություններից հետո Ջան և Ռիտիկրայը նկարահանեցին «Օնգ Բաք 3» ֆիլմը, որը թողարկվեց 2010 թվականի մայիսին[8]։
2015 թվականին Ջեյմս Վանի «ֆորսաժ 7» ֆիլմով տեղի ունեցավ Թոնի Ջաայի հոլիվուդյան դեբյուտը[9][10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
1997 | «Մահացու կռիվ 2. ոչնչացում» | «Mortal Kombat: Annihilation» | Լյու Կան |
2003 | «Օնգ Բաք» | «Ong bak» | Տինգ |
2004 | «Թիկնապահը» | «The Bodyguard» | Սսուպերմարկետի գնորդ-մարտիկ |
2005 | «Վիշապի պատիվ» | «Tom yum goong/The Protector» | Կխամ |
2007 | «Թիկնապահը 2» | «The Bodyguard 2» | Փողոցային ճենապակե փղերի վաճառող |
2008 | «Օնգ Բաք 2» | «Ong bak 2» | Տինգ, նաև ռեժիսոր և սցենարիստ |
2010 | «Օնգ Բաք 3» | «Ong bak 3» | Տինգ, նաև ռեժիսոր և սցենարիստ |
2013 | «Վիշապի պատիվ 2» | «Tom yum goong 2/The Protector 2» | Կխամ |
2015 | «Ստրկավաճառություն» | «Skin Trade» | Թոնի |
2015 | «Ֆորսաժ 7» | «Fast & Furious 7» | Կետ |
2014 | «Մարդը աճելու է» | «A Man Will Rise» | Նաև ռեժիսոր |
2015 | «S.P.L. Ճակատագրի աստղերը 2» | «Saat po long 2» | Չաի |
2016 | «Երբեք մի հանձնվիր 3» | «Never Back Down 3» | Կամեո |
2017 | «Երեք իքս. համաշխարհային տիրապետություն» | «xXx: The Return of Xander Cage» | Թելոն |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «"จา พนม" เปลี่ยนชื่อเสริมดวง เผย "องค์บาก3" จะไม่ยุ่งเรื่องเงิน». Manager Online (Thai). 2009 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Tony Jaa». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Twitch Film,ONG BAK Star Tony Jaa Joins The Monkhood. Արխիվացված 2010-06-25 Wayback Machine May 28, 2010.
- ↑ Cavagna, Carlo. «Profile & Interview: Tony Jaa». AboutFilm. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Payee, Parinyaporn, A hit of 'Chocolate' Արխիվացված 16 Հունվար 2011 Wayback Machine, The Nation (Thailand); retrieved 2007-11-18
- ↑ Payee, Parinyaporn. November 30, 2006. High-kicking khon Արխիվացված 23 Հունիս 2007 Wayback Machine, The Nation.
- ↑ Brown, Todd (2010 թ․ մայիսի 29). «ONG BAK Star Tony Jaa Joins The Monkhood». Screen Anarchy. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Kit, Borys (2013 թ․ օգոստոսի 23). «Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Collura, Scott (2013 թ․ օգոստոսի 23). «Ong Bak's Tony Jaa Joins Fast and Furious 7». IGN. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդիաֆայլեր Tony Jaa թեմայով Վիքիպահեստում:
- Պաշտոնական կայք
- Թոնի Ջաա (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Թոնի Ջաայի հետքերով»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Ջաա» հոդվածին։ |
|