Jump to content

Թոբիաս Ասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոբիաս Ասեր
հոլ.՝ Tobias Michael Carel Asser
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1838(1838-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհուլիսի 29, 1913(1913-07-29)[1][2][3][…] (75 տարեկան) կամ հունիսի 29, 1913(1913-06-29)[4] (75 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ[5]
ԳերեզմանOud Eik en Duinen
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԼեյդենի համալսարան և Ամստերդամի համալսարան
Մասնագիտությունիրավաբան, դատավոր, քաղաքական գործիչ, փաստաբան, պրոֆեսոր, դիվանագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱմստերդամի համալսարան[5] և Ամստերդամի <Աթենեում> համալսարան[5]
Ծնողներհայր՝ Carel Daniël Asser?, մայր՝ Rosette Henry Godefroi?[6]
Զբաղեցրած պաշտոններMinister of State?, President of the Institut de Droit International? և President of the Institut de Droit International?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային իրավունքի ինստիտուտ[10], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներCarel Daniël Asser?
 Tobias Asser Վիքիպահեստում

Թոբիաս Միշել Քարել Ասեր (անգլ.՝ Tobias Michael Carel Asser, ապրիլի 28, 1838(1838-04-28)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 29, 1913(1913-07-29)[1][2][3][…] կամ հունիսի 29, 1913(1913-06-29)[4], Հաագա, Նիդերլանդներ[5]) ծագումով հրեա նիդերլանդացի փաստաբան և իրավաբան։

1911 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում, մասնավորապես, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնվենցիաներիի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։

Թոբիաս Ասերը ծնվել է 1838 թվականի ապրիլի 28-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում[11]։ Իրավագիտություն է ուսումնասիրել Ամստերդամի և Լեյդենի համալսարաններում և եղել է Ամստերդամի համալսարանի իրավագիտության դասախոս, միջազգային իրավունքի պրոֆեսոր։

Ասերը Գուստավ Ռոլեն-Ժեկմենի և Ջոն Ուսթլեյքի հիմնադրել է «Միջազգային իրավունքի և համեմատական օրենսդրություն» ամսագիրը։ Նա նաև եղել է 1873 թվականին կազմավորված Միջազգային իրավունքի ինստիտուտի համահիմնադիրը[12]։ 1880 թվականին դարձել է Նիդերլանդների Գիտության և արվեստի թագավորական ակադեմիայի անդամ[13]։

Ասերը մահացել է 1913 թվականի հուլիսի 29-ին Հաագայում։

Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնվենցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասերը եղել է միջազգային մասնավոր իրավունքի առաջատար իրավագետ։ Նա համոզված է եղել, որ միջսահմանային մասնավոր հարաբերությունները կարգավորող կուռ իրավական դաշտ ստեղծելով՝ հնարավոր կլինի աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատել։ 1893 թվականին նրա նախաձեռնությամբ Հաագայում գումարվել է միջազգային մասնավոր իրավունքի ոլորտը կարգավորող առաջին խոշոր կազմակերպության առաջին դիվանագիտական նստաշրջանը (HCCH): Նստաշրջանի մասնակից պետություններն են եղել Ավստրո-Հունգարիան, Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ռոմանիան, Ռուսաստանը, Իսպանիան և Շվեյցարիան։ Ասերն ընտրվել է նստաշրջանի նախագահ։ Նա նաև վերընտրվել է 1894, 1900 և 1904 թվականներին գումարված նստաշրջանների ժամանակ։ Նրա ղեկավարությամբ մշակվել են բազմակողմանի համաձայնագրեր՝ հայտնի Հաագայի կոնվենցիաները, որոնք միասնական իրավական դաշտ են ստեղծել մի քանի ոլորտներում. Ամուսնություն (1902), Ամուսնալուծություն (1902), Խնամակալություն(1902), Քաղաքացիական գործ (1905), Ամուսնության հետևանքներ (1905), և Քաղաքացիական իրավունքի զրկում (1905)։

1911 թվականին Ասերն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ նա բնութագրվել է որպես իր ժամանակների Հուգո Գրոտիոս, որը 17-րդ դարում եղել է Նիդերլանդների միջազգային իրավունքի տեսության հիմնադիրը[14]։

Հաագայի խաղաղության կոնվենցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 և 1907 թվականներին Ասերը եղել է Նիդերլանդների ներկայացուցիչը Հաագայում կայացած Խաղաղության նստաշրջաններում[12]։ 1899 թվականի նստաշրջանի որոշմամբ է ստեղծվել Միջնորդ դատարանի մշտական պալատը։

Միջնորդ դատարանի մշտական պալատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին Ասերը Միջնորդ դատարանի մշտական պալատի հովանավորությամբ կազմակերպել է երկու պետությունների միջև ծագած վեճի առաջին արբիտրաժային լսումները։ Նա նաև նախաձեռնել է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ձևավորման աշխատանքները, բայց չի հասցրել գործն ավարտին հասցնել։ Ակադեմիան հիմնադրվել է նրա մահից հետո 1923 թվականին[12]։

Անվանակոչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոբիաս Միշել Քարել Ասերի անունն է կրում մասնավոր և հանրային միջազգային իրավունքի, եվրոպական իրավունքի և միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտներում հետազոտական գործունեություն ծավալող ինստիտուտը Հաագայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tobias Michel Carel Asser — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Album Academicum — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1911/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
  10. https://www.idi-iil.org/en/histoire/fondateurs/
  11. C. G. Roelofsen, "Asser, Tobias Michel Karel (1838-1913)", Biografisch Woordenboek van Nederland, 2013. Retrieved on 5 May 2015.
  12. 12,0 12,1 12,2 «In Memoriam: T. M. C. Asser». American Journal of International Law. American Society of International Law. 8 (2): 343–44. 1914 թ․ ապրիլ.
  13. «Tobias Michaël Carel Asser (1838 - 1913)». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  14. «Tobias Asser - Facts». www.nobelprize.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբիաս Ասեր» հոդվածին։