Թզենի բենգալական (լատին․՝ Fícus benghalénsis), թթազգիներին ընտանիքին պատկանող ծառ, աճում է Բանգլադեշում, Հնդկաստանում և Շրի-Լանկայում։ Աճելով այն կարող է վերածվել մի մեծ ծառի, որը զբաղեցնում է մի քանի հեկտար տարածք, որի սաղարթամասի շրջանը ունի 610 մետր երկարություն[1]։
Այս բույսերին բնորոշ է առանձնահատուկ կենսական տեսակ՝ բանյան։ Բանյանը ձևավորվում է դեպի վեր խոյացող հորիզոնական արմատների և ճյուղերի հետ, դրանք սովորաբար իրենց մեջ չունեն արմատային մազիկներ։ Սակայն ծառի աճման որոշ պահերում հայտնվում են շատ քանակությամբ արմատներ, և նրանք հյուսվում են հորիզոնական ճյուղերի ծաղկաշղթաների հետ։ Օդում գտնվող արմատները շատ դանդաղ են աճում, և որոշ ժամանակ անց դրանց մեծ մասը չորանում է՝ այդպես էլ հողին չհասնելով։ Օդում գտնվող եզակի արմատներ աճում են և հասնելով հողին արմատ տալիս, որից հետո դրանց վերին մասերը ինտենսիվորեն խտանում են՝ ձեռք բերելով հաղորդակցության գործառույթ։ Բույսի պտուղներով սնվում են թռչունները և կաթնասունները։ Թռչունները հանդիսանում են ծառի սերմերի հիմնական տարածողները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերմերը անցնելով թռչունների մարսողական ուղիներով, ունենում են ավելի լավ բերքատվություն։