Թաոս Պուեբլո
Թաոս Պուեբլո | |
---|---|
Տեսակ | pueblo? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Թաոս շրջան |
Մակերես | 19,01 հեկտար |
Նյութ | adobe? |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
Թաոս Պուեբլո (իսպ.՝ Taos Pueblo), կամ Պուեբլո դե Թաոս (Pueblo de Taos), հնագույն Պուեբլոն ( հնդկացիների գաղութ), որտեղ խոսել են հյուսիսային Տիվա լեզուների խմբին պատկանող Թաոս լեզվով։ Թաոս Պուեբլոն գտնվում է ժամանակակից Թաոս քաղաքից 1,6 կմ դեպի հյուսիս Ամերիկաի Նյու Մեքսիկո նահանգում։ Բնակավայրով հոսում է Ռեդ- Ուիլլոու-Կրիկ (անգլ.՝ Red Willow Creek) փոքրիկ գետը։ Պուեբլոն մտնում է ռոզերվացիաների կազմի մեջ՝ ունենալով 384 կմ² տարածք, որտեղ բնակվում են 1900 մարդ[2]։ ՈՒթ հյուսիսային Պուեբլոների (անգլ.՝ Eight Northern Pueblos) կազմի մեջ է մտնում։ Թաոս համայնքը հայտնի է իր գաղտնիությամբ և պահպանողականությամբ։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել ուշագրավ Թաոս Պուեբլոյի առանձնահատկությունն այն է, որ շագանակագույն կարմիր բազմահարկ կավե բնակելի համալիր է։ Ռիո-Պուեբլո գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Ըստ Թաոս Պուեբլո կայքի համալիրը կառուցվել է Ք.ա 1000-1450 թվականներին։ 1992 թվականին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրի կարգավիճակ։ 2006 թվականի դրությամբ, մոտ 150 մարդ մշտապես ապրում է կառուցված համալիրում[2]։
Հնագետների մեծամասնության համաձայն՝ Թաոսի ժողովուրդը, ինչպես Ռիո Գրանդեի երկայնքով ապրող մի շարք այլ Պուեբլո ժողովուրդներ, գաղթել են այս տարածք չորս անկյուններից, պատմական շրջան ԱՄՆ-ի հարավում, որտեղ մինչև 15-րդ դարը կային մշակույթներ Մոգոլոնի, Պատայանի, Հոհոկամի, Անասազիի նույնպես նշանակալից էին։ Բնակարանները ենթադրաբար, կառուցվել են Անասազի մշակույթի ներկայացուցիչների կողմից, ովքեր երկարատև երաշտի պատճառով հետագայում գաղթել են Ռիո Գրանդեի խորքային շրջան։
Գետի հյուսիսային ափին գտնվող Պուեբլոն համարվում է Արևմտյան կիսագնդի ամենաուշագրավ և հաճախ լուսանկարվող կառույցներից մեկը։ Դա Պուեբլոյի ամենամեծ հնագույն կառույցն է, որը դեռևս օգտագործվում է (Մեսա Վերդեում կան նաև ավելի մեծ, բայց արդեն լքված «պալատներ» և այլն)։ Պատերը պատրաստված են կավե տարրերից և կարող են լինել մեկ մետր կամ ավելի հաստությամբ։ Սկզբում տները ծառայում էին որպես պաշտպանական կառույցներ։ Մինչև 20-րդ դարի սկիզբը վերին հարկերը բարձրանում էին սանդուղքների օգնությամբ, հաճախ մուտքի սանդուղքի օգնությամբ հնարավոր էր ներս մտնել միայն տանիքի միջով։ Հարձակման դեպքում արտաքին սանդուղքները ներս են տարել։ Տները սովորաբար բաղկացած են երկու սենյակներից, որոնցից մեկը հենց հյուրասենյակն է, իսկ երկրորդը` խոհանոց-ճաշարան-պահեստ։ Յուրաքանչյուր տուն փակ է, տանից տուն չկար նախատեսված անցումներ։ Նախկինում թաոս հնդիկները հազվադեպ էին օգտագործում կահույք, բայց այժմ նրանք օգտագործում են սեղաններ, աթոռներ և մահճակալներ։ Թաոս Պուեբլոյում արգելվում է օգտագործել տների ներսում էլեկտրաէներգիա, հոսող ջուր և խողովակաշարեր։
Պուեբլոն շրջապատված է ամուր պատով, որը խորհրդանշում է իր ինքնիշխանությունը։ Նախկինում պատը զգալիորեն երկար էր և գյուղը պաշտպանում էր հարևան ցեղերի արշավանքներից։ Գետը որը հոսում է գյուղով, ծառայում է որպես խմելու և կենցաղում օգտագործվող ջրի հիմնական աղբյուր։ Ձմռանը գետը երբեք ամբողջովին չի սառցակալում, բայց դրա վրա ձևավորվում է սառույցի հաստ շերտեր։ Որը պետք է կոտրել, ջուր ստանալու համար։
Թաոսը միասնական համայնք է, որտեղ ցեղի յուրաքանչյուր անդամ պետք է կատարի «հասարակական պարտականությունները» և զերծ կմնա համայնքի շահերը վնասելուց։ Ինչ վերաբերում է ընտանիքին, ապա Թաոսի ցեղը ճանաչում է ինչպես հայրական, այնպես էլ մայրական ծագում։ Յուրաքանչյուր ընտանիք ապրում է առանձին տանը, հետևաբար, ամուսնությունից հետո զույգը տեղափոխվում է առանձին տնակ։ Քանի որ հարազատները ապրում են մերձակայքում, սովորաբար կա մեկը, ով պետք է երեխաներին հոգ տանի, մինչ դեռ ավագ սերունդը տեղական ավանդույթները փոխանցում է կրտսերին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարազարդում 1893 թվական
-
Լուսանկարը՝ շուրջ 1920 թվական
-
Շենքի մանրամասներ (ժամանակակից լուսանկարչություն)
-
Թաոս-Պուեբլո եկեղեցի 1942 թվական,նկար Անսել Ադամս
-
Հնդիկ անունով Նոգա Լոսյա, նկարիչ՝ Կաուս, ԻՆգեր Իռվինգ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://whc.unesco.org/en/list/492
- ↑ 2,0 2,1 «Who lives in the Pueblo?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bodine, John J., Taos Pueblo: A Walk Through Time. Tucson: Rio Nuevo Publishers, 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Taos Pueblo Արխիվացված 2008-09-01 Wayback Machine (official site)
- Webcam of sacred Taos Mountain Արխիվացված 2003-12-14 Wayback Machine
- Taos Pueblo on National Park Service Discover Our Shared Heritage website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաոս Պուեբլո» հոդվածին։ |
|
- Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ազգային պատմական վայրերի գրանցիչ
- ԱՄՆ-ի ճարտարապետություն
- ԱՄՆ-ի շենքեր և կառույցներ
- Բնիկ ամերիկացիներ
- Էթնիկ խմբեր
- Թանգարաններ բաց երկնքի տակ
- Համաշխարհային ժառանգություն ԱՄՆ-ում
- Հյուսիսային Ամերիկայի բնակավայրեր
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն
- Նյու Մեքսիկո
- 10-րդ դարում կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ