Թակարդ (պիես)
Թակարդ անգլ.՝ The Mousetrap | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1952 |
Հրատարակման տարեթիվ | 1947 |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 6, 1952 |
Կայք | the-mousetrap.co.uk(անգլ.) |
The Mousetrap (play) Վիքիպահեստում |
Թակարդ (անգլ.՝ The Mousetrap), Ագաթա Քրիստիի դետեկտիվ պիեսը` գրված 1952 թվականին։ Այն բաղկացած է երկու գործողությունից։ Նույն թվականին պիեսն առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի Վեսթ Էնդում։ 2012 թվականի նոյեմբերին այն բեմադրվել է 25 հազարերորդ անգամ, որը հանդիսանում է անընդմեջ ներկայացումների բացարձակ ռեկորդ։ Պիեսը հայտնի է նաև իր անսպասելի հանգուցալուծումներով։ Ամեն բեմադրության վերջում հանդիսատեսին խնդրվում էր, որ չպատմեն, թե ինչպես է ավարտվելու այն։
Պիեսի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեսն առաջին անգամ հայտնվել է 1947 թվականին, որպես ռադիոբեմադրություն «Երեք կույր մկնիկներ»[1] վերնագրով։ Պիեսը գրվել է Մարի թագուհու անձնական խնդրանքով նրա ութսունամյակին։ Պիեսը թարգմանվել է 23 լեզուներով և բեմադրվել աշխարհի ավելի քան 40 երկրներում[2]։
- 1952 թվականի նոյեմբերի 25֊ին պաշտոնապես այն բեմադրվել է Լոնդոնի Ambassador թատրոնում[3]։ Գլխավոր դերում հայտնի դերասան Ռիչարդ Աթենբորոն էր։ Նախքան պաշտոնական բեմադրությունը՝ պիեսը բեմադրվել է նաև Նոթինգհեմի թագավորական թատրոնում[4][5]։
- 1956 թվականին պրոդյուսեր Փիթեր Սոնդերսը (անգլ.՝ Peter Saunders)) վաճառեց ֆիլմի էկանավորումը Romulus Films ընկերությանը այն պայմանով, որ պիեսը չէր կարող նկարահանվել ավելի վաղ, քան Լոնդոնում վերջին բեմադրությունից 6 ամիս անց։ Քանի որ պիեսը դեռ շարունակվում է բեմադրվել, ֆիլմը շրջանառության չհանվեց[6]։
- 2000 թվականի դեկտեմբերի 7֊ին Լոնդոնի St. Martin թատրոնում պիեսը բեմադրվեց հոբելյանական 25 հազարերորդ անգամ[7]։
- 2002 թվականի նոյեմբերի 25֊ին նշվել է պիեսը 50֊րդ տարեդարձը։ Ներկայացմանը ներկա է եղեկ նաև Էլիզաբեթ Երկրորդը[8], որը նույնպես նշում էր իր թագադրման 50֊րդ տարեդարձը։ Կեսդարյա հոբելյանի համար Սավոյ (անգլ.՝ Savoy) ռեստորանում ընդունելություն տեղի ունեցավ[9]։
- Պիեսը դարձավ քրեստոմատիական գիրք, որով կարող էին ավելի խորն ուսումնասիրել անգլերեն ու գրականություն[10]։
- Բեմադրությունն ինքն իրենով դարձավ Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնում սպանություն է տեղի ունեցել։ Մարի Լիոնի՝ զոհի դիակի մոտ հայտնաբերվել է նոթատետր։ Ոստիկանությունը ռադիոյով հայտնում է, որ փնտրվում է սպանության կասկածյալին՝ մուգ գույնի վերարկուով, վառ գույնի շարֆով և ֆետրե գլխարկով։ «Մոնքսուել մենոր» պանսիոնատում, որը պատկանում է երիտասարդ Ռելսթոն ամուսնական զույգ, սկսում են հավաքել հյուրերին՝ Քրիստափոր Ռեն, միսիս Բոյլ, մայոր Մետկալֆը և միսիս Քեյսթուելը։ Ձյան պատճառով նրանք փակվում են տանը և սպանության մասին կարդում են թերթերում։ Գալիս է մեկ այլ հյուր՝ պարոն Պարավիչինին, որի մեքենան մնացել էր ձյան մեջ։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլի և Ջեյլս Ռելսթոններ - երիտասարդներ, «Մոնքսուել մենոր»֊ի սեփականատերերը
- Քրիստափոր Ռեն - երիտասարդ լճարտարապետ, հյուր
- Տիկին Բոյլ - տարեց կին, հյուր, նախկին դատավոր
- Միս Քեյսուել - հյուր, կին
- Մայոր Մետկաֆ - հյուր, տարեց ծառայող
- Պրոն Պարավիչին - անսպասելի հյուր[12]
- Թերտերի ոտսիկանությունում՝ սերժանտ - եռանդուն երիտասարդ տղա
Ագաթա Քրիստին իր պիեսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սա մի պատմություն է, որ կարող է պատահել ցանկացած մարդու հետ։ Դա այնքան էլ վախենալու չէ։ Սա ֆարս չէ, բայց ամեն ինչից մի քիչ կա։ Թերևս, հենց սա դուր կգա հասարակությանը»[13]։
«Սիրելիներս, ես չեմ հասկանում ինչն է ձեզ անհանգստացնում։ Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի մի փոքրիկ փախուստ կատարել այստեղից։»[14]
Թատերական ներկայացումներն Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նովոսիբիրսկի երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ» պիեսը[15]։ Լիբրետտոյի հեղինակ՝ Օլեգ Իվանով, բանաստեղծություններ՝ Լիլիթ Գուլակյան, երաժշտություն՝ Ալեքսանդր Ժուլբին[16]։ Այս պիեսը բեմադրվել է նաև Օդեսայի ակադեմիական երաժշտական կոմեդիայի թատրոնում[17]։
- Մոսկովյան Պուշկինի անվան դրամատիկական թատրոնիում պիեսը բեմադրել է ռեժիսոր Նադեժդա Արակչեևան։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 28-ին։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին ռեժիսոր Սամսոն Սամսոնովը Ագաթա Քրիստիի պիեսի հիման վրա սկսեց նկարել համանուն ֆիլմ Վլադիմիր Բասովի սցենարով։ Ֆիլմի գլխավոր դերերում եղել են Բորիս Խիմիչևը, Վլադիմիր Սոշալսկին, Նիկիտա Վիսոցկին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рецензия на «Мышеловку». Stage, 1 июня 2004 г.». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CNN: Mousetrap marks record 20,000 shows». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «История «Мышеловки»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ BBC: Nottingham’s Mousetrap origins
- ↑ BBC: Mousetrap review
- ↑ «Mousetrap history. Coronado Playhouse». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ КоммерсантЪ Деньги, № 50 (303) 20 декабря 2000 г.
- ↑ CNN News: Queen Elizabeth II and «The Mousetrap» got together for a double celebration - both have enjoyed half a century at the top in Britain(անգլ.)
- ↑ Playbill News: Mousetrap Celebration at the Savoy
- ↑ «Teacher's guide to Agatha Christie's Mousetrap» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ CTV News: 50 years of 'The Mousetrap' on London stage(չաշխատող հղում)
- ↑ Похож на Эркюля Пуаро (что может сбить с толку зрителей), только повыше ростом (Агата Кристи)
- ↑ It’s the sort of play you can take anyone to. It is not really frightening. It is not really horrible. It is not really farce but it has a little bit of all these things and perhaps that satisfies a lot of people Christie’s 'Mousetrap' Alive and Well at 36. The New York Times, 26 ноября 1988 года(անգլ.)
- ↑ Darlings, I don’t know what the hell you are fussing about. I think we should get quite a nice little run out of it «A bloody good play»: «Mousetrap» turns 52(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «Мюзикл «Мышеловка» Новосибирского театра музыкальной комедии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Александр Журбин о мюзикле «Мышеловка»
- ↑ «Мюзикл «Мышеловка» Одесского академического театра музыкальной комедии». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт спектакля «Мышеловка» на сцене Лондонского театра St. Martin Արխիվացված 2012-02-22 Wayback Machine
- «Мышеловка» на сайте Агаты Кристи
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թակարդ (պիես)» հոդվածին։ |
|