Է. Լ. Ջեյմս
Է. Լ. Ջեյմս անգլ.՝ Erika Leonard | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Erika Mitchell |
Ծնվել է | մարտի 7, 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գրական անուն | E. L. James |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քենթի համալսարան, Wycombe High School? և Pipers Corner School? |
Ուշագրավ աշխատանքներ | Հիսուն երանգներ |
Ամուսին | Նայալ Լեոնարդ[1] |
Կայք | eljamesauthor.com |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս (այլ կիրառումներ)
Էրիկա Լեոնարդ (անգլ.՝ Erika Leonard, ի ծնե` Միտչել, անգլ.՝ Erika Mitchell[5], առավել հայտնի՝ Է. Լ. Ջեյմս (E. L. James) կեղծանվամբ, մարտի 7, 1963[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կին գրող, «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ բեսթսելլերի և տվյալ շարքի շարունակության հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկա Լեոնարդը ծնվել է 1963 թվականին։ Մեծացել է Անգլիայի կենտրոնում գտնվող Բաքինգեմշիր կոմսությունում և Քենթի համալսարանում սովորել է պատմություն։ Այնուհետև աշխատել է հեռուստատեսության դպրոցում որպես օգնական, իսկ հեռուստատեսությունում՝ կառավարիչ[6]։
Սկզբում Ջեյմսը գրել է ֆանֆիկ՝ «Snowqueen’s Icedragon» վերնագրով։ Ի վերջո, նրա գրվածքներն արտացոլվել են «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպում։
2012 թվականին Թայմ ամսագիրը Էրիկային ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամենամյա ցանկում[7]։
2014 թվականի մարտի 22-ին իր Ինստագրամում նա ակնարկել է նոր գիրք գրելու մասին։ Մանրամասները դեռևս հայտնի չեն[8]։
2015 թվականի հունիսի 15-ին իր Ինստագրամում հրապարակել է լուսանկար իր նոր՝ «Գրեյ. Մոխրագույնի հիսուն երանգները՝ գրված Քրիստիան Գրեյի դեմքով» գրքի մասին[9]։
2019 թվականի ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվել գրողի նոր գիրքը՝ «Պարոն» (անգլ.՝ The Mister) վերնագրով։
Էրիկան ապրում է Լոնդոնի արևմուտքում ամուսնու՝ սցենարիստ և ռեժիսոր Նայլ Լեոնարդի (Niall Leonard) և երկու որդիների հետ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոխրագույնի հիսուն երանգները» (2011)
- «Ավելի մուգ հիսուն երանգները» (2011)
- «Ազատագրված հիսուն երանգները» (2012)
- «Գրեյ» (2015)
- «Էլ ավելի մութ» (2017)
- «Պարոն» (2019)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Nielsen Golden Book Award»` «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպերի շարքի համար[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/culture/books/9381428/The-shy-housewife-behind-Fifty-Shades-of-Gray.html
- ↑ «Biography for E.L. James». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Who is E L James? Արխիվացված 2012-05-26 Wayback Machine Chicago Tribune
- ↑ The 100 Most Influential People in the World Արխիվացված 2013-08-14 Wayback Machine Time Magazine
- ↑ «50 оттенков серого: Э. Л. Джеймс пишет новую книгу». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Э.Л. Джеймс. «Новая книга Э.Л. Джеймс».
- ↑ «21st Century Platinum Hall of Fame» (բրիտանական անգլերեն). Nielsen Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Է. Լ. Ջեյմս» հոդվածին։ |
|