Էսթեր Չապա
Էսթեր Չապա իսպ.՝ Esther Chapa | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1904 |
Ծննդավայր | Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1970 (66 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Մասնագիտություն | գրող, արհմիութենական գործիչ, վիրաբույժ և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Էսթեր Չապա Տիերինա (իսպ.՝ Esther Chapa Tijerina, հոկտեմբերի 22, 1904, Տամպիկո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 14, 1970, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի վիրաբույժ, մանկավարժ, գրող, արհմիութենական գործիչ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, կանանց և երեխաների իրավունքների համար պայքարի ակտիվիստ։ Բժշկական պրակտիկայի ընթացքում մասնագիտացել է կլինիկական վերլուծության և մանրէաբանության բնագավառում և այդ թեմատիկան դասավանդել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսթեր Չապան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին Տամաուլիպասում, Վիրխինիա Տիջերինայի և Քվիրինո Չապայի ընտանիքում։ Ունեցել է չորս եղբայրներ և քույրեր[1]։
Չապան մանրէաբանություն է դասավանդել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում[2]։ Եղել է Ազգային բուժքույրական դպրոցի նախագահ և վիրաբույժների և ծառայությունների բնագավառի աշխատողների արհմիությունների համահիմնադիր[3]։
Չապան եղել է մեքսիկական ֆեմինիստական շարժման առաջամարտիկների շարքում և ղեկավարել է սուֆրաժիստ կանանց շարժումը։ 1932 թվականին ակտիվորեն պաշտպանել է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հղիության արհեստական ընդհատման իրավունքը, քվեարկելու և հասարակության ակտիվ անդամ լինելու հնարավորությունները։ Բացի այդ, Չապան զբաղվել է կին բանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցերով[4] և հանդիսացել է Իսպանացի երեխաների աջակցության կոմիտեի տնօրենը (Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստական դարձածների)[5]։
Որպես մարքսիստ և Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ` Կոմինտերնի կողմից հռչակված Ժողովրդական ճակատի քաղաքականության շրջանակներում, Էսթեր Չապան, բժիշկ Մաթիլդա Ռոդրիգես Կաբոյի և մյուս համախոհների հետ համատեղ 1935 թվականին հիմնադրել են Կանանց իրավունքների պաշտպանության միասնական ճակատը (FUPDM)[6], որը կոչված է եղել միավորելու կոմունիստ կանանց և ժողովրդական հեղափոխական կուսակցության կողմնակիցներին։
Բժիշկներ Չապան և Կաբոն ծանոթացել են բժշկական դպրոցում սովորելիս և բարեփոխումներ են իրականացրել,որոնք ուղղված են եղել բանտարկյալներին օգնելու, մարմնավաճառության խնդիրները լուծելուն, կանանց և երեխաների բարեկեցությանը, ինչպես նաև կրթության և սոցիալական ծրագրերի համար բյուջետային միջոցներ հատկացմանը։ 1958 թվականին կանանց միասնական ճակատը վերջապես հաղթել է կանանց հավասար իրավունքներ սահմանման գործում[6], Չապան դարձել է միջազգային խորհրդատու և հաճախ է այցելել ՉԺՀ՝ դառնալով Չինաստանի ժողովրդի հետ բարեկամության մեքսիկական ընկերության և Չինաստանի ժողովրդի բարեկամների ընկերության անդամ[7]։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- El derecho de voto para la mujer. Frente Único Pro Derechos de la Mujer. 1936.
- Las mujeres mexicanas (with Miguel Alemán) (1945)
- La mujer en la política en el próximo sexenio (1946)
- El problema de la penitenciaría del Distrito Federal (1947)
- Apuntes de prácticas de microbiología (with Pedro Pérez Grovas) (1941)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Castañeda López, Gabriela, and Ana Cecilia Rodríguez De Romo Esther Chapa Tijerina, 1904—1970(անգլ.) // Medigraphic. — 2010. — Т. 13. — № 1. — С. 34-35.
- ↑ Soto, Shirlene A. The Mexican Woman: A Study Of Her Participation in the Revolution, 1910—1940. — The University of New Mexico, Ann Arbor, 1977, ProQuest Dissertations & Theses Global. — С. 136.
- ↑ Cecilia, Rodríguez de Romo Ana, et al. Protagonistas de la medicina científica mexicana, 1800—2006. — Universidad Nacional Autónoma de México, Facultad de Medicina, 2008.
- ↑ Cervantes, Erika (2005 թ․ նոյեմբերի 10). «Esther Chapa fue promotora incansable del voto femenin». Cimac Noticias (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ Tuñon, Julia Mujeres en México: Recordando una Historia. — Conaculta, 1987.
- ↑ 6,0 6,1 Macías, Anna Against all odds: the feminist movement in Mexico to 1940. — Greenwood Press, 1982.
- ↑ Soto, Shirlene Emergence of the Modern Mexican Woman. — Arden Press, 1990.
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1970 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կին ակտիվիստներ
- Մանկավարժներ
- Մեքսիկացի կոմունիստներ
- Մեքսիկացի հասարակական գործիչներ
- Մեքսիկացի ֆեմինիստ գրողներ
- Մեքսիկացի ֆեմինիստներ
- Սուֆրաժիստներ