Էսբյերգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էսբյերգ | |||
դան․՝ Esbjerg | |||
| |||
Երկիր | Դանիա | ||
Համայնք | Էսբյերգ | ||
Հիմնադրված է | 1868 թ. | ||
ԲԾՄ | 17 մետր | ||
Բնակչություն | ▲115 459 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 6700 | ||
Պաշտոնական կայք | esbjerg.dk | ||
| |||
Էսբյերգ (դան․՝ Esbjerg), քաղաք Դանիայում, տրանսպորտային ու նավահանգստային կարևոր հանգույց Յուտլանդիա թերակղզու արևմտյան ափին։ Վարչական կենտրոնը Էսբյերգ կոմունան է (Հարավային Դանիա տարածաշրջան)։ Բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմել է 71.886 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին, երբ Դանիան կորցրել է Շլեզվիգը Ալտոնայի ծովախորշի հետ փոխանակման արդյունքում (ներկայումս` Համբուրգի շրջան, Գերմանիա)։ Մինչ այդ այն եղել է Հյուսիսային ծովի ափերի դանիական ամենակարևոր նավահանգիստը։ 1874 թվականին կառուցվել է երկաթգիծ, որը կապել է Էսբյերգը Ֆրեդերիսիա և Վարդե քաղաքների հետ։ Նույն թվականին ավարտվել է ծովախորշի շինարարությունը։ Այն սկսել են կիրառել գյուղատնտեսական մթերքների արտահանման համար։ Էսբյերգը քաղաքի կարգավիճակ է ստացել 1899 թվականին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Էսբյերգը եղել է Դանիայի ձկնորսական ամենամեծ նավահանգիստը։ Ներկայումս ձկնարդյունաբերությունը քաղաքի տնտեսության առաջատար ճյուղն է։ Բացի դրանից` քաղաքում գործում են մեքենաշինական ու նավաշինական, նավթային արդյունաբերության, սննդի ձեռնարկություններ, այդ թվում` ձկան վերամշակման գործարաններ։ Էսբյերգի միջոցով են արտահանվում մսային ու կաթնային ապրանքատեսակներ հիմնականում Մեծ Բրիտանիա։
Նավահաղորդակցությամբ կապվում է Նորբյու քաղաքին, որը գտնվում է Ֆանյո կղզում։ Էսբյերգը տրանսպորտային խոշոր հանգույց է (երկաթգիծ, ավտոճանապարհներ, օդանավակայան)։
Մշակույթ, տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են թատրոններ (օպերայի և բալետի, դրամատիկական), թանգարաններ, գրադարաններ։
1996 թվականից օգոստոսի կեսերին քաղաքում տեղի է ունենում երաժշտական փառատոն` 9 օր տևողությամբ։ Փառատոնի մասնակիցները հավաքվում են Տորվետ (դան․՝ Torvet) կենտրոնական հրապարակում, որտեղ ձևավորվում է գլխավոր բեմահարթակը։
Էսբյերգում գործում են Հարավային Դանիայի և Օլբորգի համալսարանների մասնաճյուղեր։
Քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում է գտնվում 300 օդաչուների գերեզմանոցը, որոնք մահացել են ֆաշիստական ուժերի դեմ պայքարում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Էսբյերգի համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսբյերի համայնքը ձևավորվել է 2007 թվականի Դանիայի վարչական բարեփոխումների արդյունքում, երբ միավորվել են Բրամինգի և Ռիբեի քաղաքապետարանները։ Քաղաքի մակերեսը 741 կմ² է, բնակչությունը՝ 114.097 մարդ (2005)։
Միավորված համայնքներն են Տյոնները հարավում, Հադերսլավը հարավ-արևելքում, Բեյենը արևելքում և Վարդեն հյուսիսում։ Արևմուտքում գտնվում է Ֆանյոի կղզային համայնքը համանուն կղզու վրա։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эсбьерг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսբյերգի պաշտոնական տեղեկատվական պորտալ (դան.)(անգլ.)(գերմ.)
- http://www.nyesbjergkommune.dk/home(չաշխատող հղում)
- http://www.visitesbjerg.dk/ Արխիվացված 2012-10-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսբյերգ» հոդվածին։ |
|