Էռնստ Հոֆման
Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4][2][3][…] - հունիսի 25, 1822[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][6]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[8], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թվականին հաջողություն է ունեցել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանի և՛ մայրական և՛ հայրական նախնիները իրավաբաններ էին։ Նրա հայրը՝ Քրիստոֆ Լյուդվիգ Հոֆմանը (1736-1797), փաստաբան էր Քյոնիգսբերգում (Պրուսիա, այժմ՝ Կալինինգրադ, Ռուսաստան), ինչպես նաև բանաստեղծ և սիրողական երաժիշտ, նվագում էր ջութակ։ 1767 թվականին նա ամուսնացել է իր զարմուհու՝ Լովիսա Ալբերտին Դերֆերի հետ (1748-1796): Էռնստ Թեոդոր Հոֆմանը ծնվել է 1776 թվականի հունվարի 24-ին։ Նա երեք երեխաներից ամենափոքրն էր։ Երբ տղան երեք տարեկան էր, ծնողները բաժանվել են, և նա մեծացել է իր մայրական տատիկի տանը։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծ է եղել մորեղբոր՝ փաստաբան Օտտո Վիլհելմ Դյուրֆերի ազդեցությունը, որը խելացի և տաղանդավոր անձնավորություն էր։ Հոֆմանի երաժշտական և նկարչական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ տարիքից։ 1781–1792 թվականների ընթացքում նա հաճախել է Լյութերական դպրոցը, որտեղ ուսումնասիրել է դասականներին, ունեցել մեծ առաջընթաց։ Նա կարդում էր Շիլլեր, Գյոթե, Սվիֆթ, Ռուսո և Ժան Պոլ։ 1794-ին Հոֆմանը սիրահարվել է Դորա Հեթին՝ ամուսնացած կնոջ, որին նա դասավանդում էր երաժշտություն։ Նա տասը տարի մեծ էր Հոֆմանից։ 1795 թվականին Դորան ուննում է իր վեցերորդ որդուն[9]։ 1796-ի փետրվարին Դորայի ընտանիքը դժգոհում է Հոֆմանի ուշադրությունից և, նրա համաձայնությամբ, խնդրում մյուս մորեղբորը, որ իր համար աշխատանք գտնեն Գլոգավում (Գլոգուվ), Պրուսական Սիլեզիա։
Պրովինցիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1796 թվականից Հոֆմանն իր քեռու՝ Յոհան Լյուդվիգ Դերֆերի մոտ աշխատել է որպես գրագիր։ Վերջինս իր դստեր՝ Միննայի հետ ապրում էր Գլոգավում։ Լրացուցիչ քննություններ հանձնելուց հետո նա այցելել է Դրեզդեն։ Նա տպավորվել է Դրեզդենի պատկերասրահի նկարներից, նա հատկապես հիացած էր Կոռեջոյի և Ռաֆայելի նկարներով։ 1798 թվականի ամռանը նրա քեռին դատարան է բերվել Բեռլինում, և օգոստոսին երեքն էլ տեղափոխվել են այնտեղ։ Սա Հոֆմանի առաջին այցելությունն էր մեծ քաղաք։ Հենց այստեղ է Հոֆմանն առաջին անգամ փորձել իրեն որպես կոմպոզիտոր՝ գրելով «Die Maske» օպերետը, և պատճենը ուղարկել Պրուսիայի թագուհի Լուիզային։ Պաշտոնական պատասխանում նրան խորհուրդ է տրվել դիմել թագավորական թատրոնի տնօրենին։ Մինչ վերջինս կպատասխաներ, Հոֆմանը անցնում է քննությունների երրորդ փուլը և մեկնում Պոզնան՝ Հարավային Պրուսիա։ Ճանապարհին կարճ կանգառ է ունենում Դրեզդենում՝ դիտելու տեղի պատկերասրահը։ 1800 թվականի հունիսից մինչև 1803 թվականը աշխատել է Լեհաստանի և Մազովի պրուսական նահանգներում։ Սա առաջին անգամն էր, որ նա ապրում էր առանց իր ընտանիքի անդամների հսկողության։ 1804 թվականի սկզբին նա պաշտոն էր ստացել Վարշավայում։ Ճանապարհին նա անցնում էր իր հայրենի քաղաքով և հանդիպում Դորա Հեթի դուստրերից մեկին։ Նա այլևս երբեք չի վերադառնա Քյոնիգսբերգ։
Մինչև 1807 թվականը աշխատել է տարբեր պաշտոններում, իսկ ազատ ժամանակ զբաղվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Արվեստի միջոցով գումար վաստակելու Հոֆմանի բոլոր փորձերը նրան հասցրել են աղքատության ու աղետի։ Միայն 1813 թվականից՝ փոքրիկ ժառանգություն ստանալուց հետո գործերը փոքր-ինչ կարգավորվել են։ Դրեզդենում դիրիժորի աշխատանքը որոշ ժամանակով բավարարել է նրա մասնագիտական ամբիցիաները։ Սակայն 1815 թվականին կորցրել է այս տեղը և նորից ստիպված է եղել անցնել անցանկալի ծառայության արդեն Բեռլինում։ Այնուամենայնիվ, նոր աշխատանքի շնորհիվ և՛ եկամուտն էր բարելավվում, և՛ ավելի շատ ժամանակ էր ունենում ստեղծագործական գործունեության համար։ Նողկալով քաղքենի հասարակությունից՝ Հոֆմանը երեկոների մեծ մասը (իսկ երբեմն նաև գիշերների) անց էր կացնում գինետներում։ Գինով ու անքնությամբ նյարդերը քայքայելով՝ Հոֆմանը գալիս էր տուն և նստում գրելու։ Նրա երևակայությունից ծնված սարսափները երբեմն վախեցնում էին հենց իրեն։ Իսկ առավոտյան արդեն Հոֆմանն աշխատավայրում էր և ամբողջությամբ նվիրվում էր գործին։ Հոֆմանի ֆանտաստիկայի առանձնահատկությունն այն էր, որ մարդկային և վերմարդկային աշխարհները մերձեցված են և միաժամանակ արտացոլում են միևնույն կյանքի երկու կողմերը[10] : Իրականը միաձուլվում է երևակայականին, միաձուլվում են նաև իրական ու անիրական ժամանակները[11]։
Հոֆմանը մահացել է Բեռլինում 1822 թվականի հունիսի 25-ին՝ 46 տարեկան հասակում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Յոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807-1813 թվականներին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։
Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջի ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 J. G. R. Hoffmann, Ernst Theodor Wilhelm // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 13.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ѳ. Н. М. Гоффманъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1838. — Т. 15. — С. 51—53.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гофман Эрнст Теодор Амадей // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 189—190.
- ↑ 5,0 5,1 5,2 Muncker F. Hoffmann, Ernst (Dichter) (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1880. — Vol. 12. — S. 575–583.
- ↑ 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ թարգմանվել է հայերեն՝ Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը։ Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան։ Արևիկ, 1988. - 62 էջ։
- ↑ Rüdiger Safranski. E. T. A. Hoffmann: Das Leben eines skeptischen Phantasten. Carl Hanser, Munich, 1984. 3-446-13822-6 Gerhard R. Kaiser. E. T. A. Hoffmann. J. B. Metzlersche, Stuttgart, 1988. 3-476-10243-2
- ↑ Зарубежные детские писатели в России. Биобиблиографический словарь. — С. 113.
- ↑ Зарубежные детские писатели в России. Биобиблиографический словарь.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Հոֆման» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ |
- Հունվարի 24 ծնունդներ
- 1776 ծնունդներ
- Հունիսի 25 մահեր
- 1822 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Քյոնիգսբերգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Բեմանկարիչներ
- Գերմանացի մանկագիրներ
- Գերմանացի սցենարիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Գերմանացի վիպասաններ
- Գերմանացի դիրիժորներ
- Գերմանացի երաժշտական քննադատներ
- Գերմանացի ռեժիսորներ
- Գերմանացի նկարիչներ