Jump to content

Էդուարդ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Զոհրաբյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1937(1937-11-10)
ԾննդավայրԵրիցաթումբ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 4, 2009(2009-07-04) (71 տարեկան)
Վախճանի վայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան կամ Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ
Էդուարդ Զոհրաբյան Վիքիդարանում

Էդուարդ Նիկոլայի Զոհրաբյան (նոյեմբերի 10, 1937(1937-11-10), Երիցաթումբ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2009(2009-07-04), Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան և Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը (էքստեռն կարգով), ապա՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը և Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, հանրապետական ռադիոյում և հեռուստատեսությունում, Արմենպրես գործակալությունում։ Խմբագրել է «Նորաթերթ», «Սյունիք», «Մշակ» թերթերը, «Տաթև» ամսագիրը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների, 1989 թվականից՝ ԽՍՀՄ և Հայաստանի գրողների միությունների անդամ։ Դասավանդել է Գորիսի բուհերում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում։ Եղել է Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահը[1]։

Թարգմանել է Եվգենի Շվարցի, Ա. Չխեիձեի, Արկադի Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ա. Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև», մոսկվաբնակ, ռուսագիր Գ. Կարապետյանի «Հայ բանահյուսության գոհարներ» գրքերը, Անդալուզիայի միջնադարյան բանաստեղծների ստեղծագործություններ։ Զոհրաբյանի սցենարներով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր[2]։

  • Որոտանի որդիները (թունելագործների կյանքից), Ե., Հայաստան, 1974, 75 էջ։
  • Բողբոջները չբացվեցին (ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1978, 79 էջ։
  • Խորաձորի մարդիկ, Ե., Հայաստան, 1984, 66 էջ։
  • Ամենքը մի աշխարհ ունեն (գեղարվեստական ակնարկներ), Ե., Սովետական գրող, 1985, 173 էջ։
  • Յոլյաններ (վավերագրական վիպակ), Ե., Սովետական գրող, 1988, 208 էջ։
  • Հավերժություն, Ե., Հայաստան, 1990, 206 էջ։
  • Ձիեր (վիպակ, պատմվածքներ), Ե., Հրազդան, 2000, 160 էջ։
  • Ավանդապատում (լեգենդներ ու հեքիաթներ), Ե., Հրազդան, 2000, 42 էջ։
  • Օրբելյաններ (վավերագրական վեպ), Երևան, 2000։
  • Ավանդապատում (զանգեզուրյան հեքիաթներ, լեգենդներ և զրույցներ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2002, 56 էջ։
  • Խնձորեսկ (գյուղի պատմ.), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 140 էջ։
  • Հին ջրաղացի նովելը (վիպակ), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2003,128 էջ։
  • Պատմություններ Անդրանիկի մասին, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 32 էջ։
  • Գորիսի ժողովրդական բանահյուսություն, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 80 էջ։
  • Իմ Վանիկ Սանթրյանը (ակնարկ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 48 էջ։
  • Մեծ ճանապարհի որբերը (պատմվածքներ), Ե., Գրիգոր Տաթևացի, 2005, 28 էջ։
  • Ինչպես մի լեռ Խուստուփ..., Ե., Գրիգոր Տաթևացի, 2006, 51 էջ։
  • Լեռնային լեգենդ, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2007, 288 էջ։
  • Գորիսի հանրագիտարան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2008, 452 էջ։
  • Որոտանի կապույտ երակները (ակնարկ), «Գրական թերթ», 1969, № 2:
  • Ռուսաստանի Դաշնության «Փառքի Ոսկե Աստղ» շքանշան
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ, 1957
  • Գորիսի պատվավոր քաղաքացի, 2007
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վանիկ Սանթրյան, Էդուարդ Զոհրաբյան. կանաչ աչքերով տղան, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2010, 160 էջ։
  • Էդուարդ Զոհրաբյան-75 (ակնարկներ արձակագրի մասին), Ե., ՎՄՎ-Պրինտ, 2012, 60 էջ։ Կազմեց Վանիկ Սանթրյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Երգ, որ ունի սկիզբ ու չունի վերջ, Էդուարդ Զոհրաբյանի հիշատակին
  2. «Էդուարդ Զոհրաբյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».