Զադի Սմիթ
Զադի Սմիթ անգլ.՝ Zadie Smith | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1975[1][2] (49 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1975[3][4] (49 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և ակադեմիկոս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Hampstead School? |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | On Beauty?[6], White Teeth?[6], The Autograph Man?[6], NW?[6], Swing Time?[7], Changing My Mind: Occasional Essays?[6] և The Fraud? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան[8][5] |
Պարգևներ | |
Ամուսին | Nick Laird?[4] |
Ներշնչվել է
| |
Կայք | zadiesmith.com |
Zadie Smith Վիքիպահեստում |
Զադի Սմիթ, ծնունդով՝ Սադի Սմիթ (անգլ.՝ Zadie Smith, Sadie Smith, հոկտեմբերի 25, 1975[1][2] կամ հոկտեմբերի 27, 1975[3][4], Լոնդոն, Անգլիա[5]), անգլիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զադի Սմիթի ծննդյան անունը Սադի Սմիթ է։ Նա ծնվել է Բրենտում։ Սմիթի մայրը՝ Իվոնե Բեյլին (Yvonne Bailey) ծնունդով Ճամայկա կղզի-պետությունից էր։ 1969 թվականին տեղափոխվել էր Անգլիա։ Հայրը՝ Հարվի Սմիթը (Harvey Smith), անգլիացի էր[15]։
Նախքան Իվոնա Բեյլիի հետ ամուսնանալը Հարվի Սմիթն իր առաջին ամուսնությունից ուներ որդի ու դուստր։ Զադին ծնվել է իր հոր երկրորդ ամուսնությունից։ Ընտանիքում ծնվել են իրենից փոքր երկու եղբայրները՝ ռեփեր և սթենդ ափ կատակերգու Դոկ Բրաունը (Doc Brown) և Լյուկ Սկիզը (Luc Skyz): Նրանք իրենց կարիերան կերտել են ռեփ երաժշտության մեջ։
Սմիթը փոքր տարիքից սիրել է չեչոտկա պարել, այնուհետև երաժշտական թատրոնում դերասանուհի է եղել[16]։ Համալսարանում սովորելու տարիներին աշխատել է որպես ջազային երգչուհի։ Սմիթը ցանկացել է նաև աշխատել լրագրության ոլորտում։ 14 տարեկանում նա փոխել է իր «Սադի» անունը՝ վերցնելով «Զադի» կեղծանունը[17]։ Դեռահասության տարիքում նա ծանր ապրումներ է ունեցել ծնողների բաժանման պատճառով։
Զադի Սմիթը ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել «անգլիական գրականություն» մասնագետի որակավորում։ Դեռևս ուսանողական տարիներից սկսել է պատմություններ հրապարակել։ Գրել է էսսե գրականության, կինոյի և ժամանակակից երաժշտության վերաբերյալ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զադի Սմիթը 1997 թվականին հրատարակչական աշխարհին է ներկայացրել անավարտ ձեռագիր «Սպիտակ ատամներ» վեպը։ Վեպի հրապարակման աճուրդի իրավունքը շահել է Խեմիշ Համիլթոն (Hamish Hamilton) հրատարակչական տունը[Ն 1]: Սմիթը վեպի վրա աշխատանքն ավարտել է Քեմբրիջում սովորելու վերջին տարում։ Գիրքը լույս է տեսել 2000 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր։ Այն ստացել է միջազգային համբավ և արժանացել մի շարք մրցանակների։ Գրքի հիման վրա 2002 թվականին անգլ.՝ Channel 4 ալիքը սերիալ է թողարկել[18]։ Զադի Սմիթը հարցազրույցում խոստովանել է, որ իր առաջին գրքի շուրջ պտտվող խոսակցությունները հանգեցրել են ստեղծագործական ճգնաժամի։ 2002 թվականին լույս է տեսել Սմիթի երկրորդ վեպը՝ «Ինքնագրեր հավաքողը»[19], որը խաղարկային հաջողություն է ունեցել, չնայած նրան, որ քննադատների կողմից այն ավելի սառն է ընդունվել, քան «Սպիտակ ատամներ» վեպը[20]։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվական «Սպիտակ ատամներ»[21] (անգլ.՝ White Teeth), Կոստայի մրցանակ[Ն 2] դեբյուտային վեպի համար
- 2002 թվական «Ինքնագրեր հավաքող»[22] (անգլ.՝ The Autograph Man)
- 2005 թվական «Գեղեցկության մասին» (անգլ.՝ On Beauty) մտել է Բուքերյան մրցանակների մեջ, 2006 թվականին արժանացել է Սոմերսեթ Մոեմի անվան անգլերեն գրականության մրցանակի[Ն 3] և Գեղարվեստական գրականության կանանց մրցանակի։
- 2005 թվական «Մարթան և Հանվելը» (անգլ.՝ Martha and Hanwell)[23]
- 2012 թվական անգլ.՝ NW
- 2013 թվական «Կամբոջայի դեսպանատուն»[24] (անգլ.՝ The Embassy of Cambodia)
- 2016 թվական «Ռիթմի ժամանակ»[25] (անգլ.՝ Swing Time)։
Պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոստովանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զադի Սմիթի դեբյուտային վեպն անվանվել է նոր հազարամյակի առաջին գրական սենսացիա։ Նրա բոլոր երեք վեպերն էլ դարձել են բեսթսելլեր, որոնք արժանացել են մի շարք մրցանակների և թարգմանվել մի քանի լեզուներով։
Խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուիլեսդենի կինը» (անգլ.՝ The Wife of Willesden), 2019 թվական[28]
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականին Սմիթն ընտրվել է Գրականության Թագավորական ընկերության անդամ։ 2004 թվականին մշակութային հետազոտողների BBC- ի հարցման արդյունքում ճանաչվել է բրիտանական մշակույթի ամենաազդեցիկ մարդկանց քսանյակում[29]։
- 2003 թվականին նա ընդգրկվել է Գրանտայի՝ 20 լավագույն երիտասարդ հեղինակների ցանկում, ինչպես նաև 2013 թվականի ցուցակում[30]։ Նա 2010 թվականի սեպտեմբերի 1-ին միացել է Նյու Յորքի համալսարանի «Ստեղծագործություն գրելու ծրագրին» որպես վարձված պրոֆեսոր։ Նրա «Սպիտակ ատամներ» վեպը ընդգրկվել է «Թայմ» ամսագրի մեջ՝ 1923 թվականից 2005 թվականների անգլերեն լավագույն 100 վեպերի շարքում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | |
---|---|---|
2016 | Գրականության համաշխարհային մրցանակ[31] | |
2017 | Լանգստոն Հյուզի մեդալ[32] | |
2019 | Անսահմանության մրցանակ | |
2018 | Գրքի քննադատների ազգային շրջանի մրցանակ[33] | |
2020 | (անգլ.՝ The Story Prize)[34] |
Հրատարակություն ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ ատամներ»[35] 2005 թվական, էջ 672
- «Ինքնագրեր հավաքող»[36] 2006 թվական, էջ 494
- «Գեղեցկության մասին»[37] 2010 թվական, էջ 560
- «Ժամանակի ռիթմ»[38] 2018 թվական, էջ 510
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խեմիշ Գամիլտոնը բրիտանական գրքերի հրատարակչություն էր, որը հիմնադրվել էր 1931 թվականին շոտլանդացի կիսամերկացի Ջեյմի Գամիլտոնի կողմից։
- ↑ Մինչև 2006 թվականը Ուիտբրեդովսկի մրցանակ, որը Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն էր։
- ↑ Անգլերեն գրականության մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի (մայիսին) Գրողների ասոցիացիայի կողմից։ Մինչև 35 տարեկան երիտասարդ գրողները կարող են դառնալ մրցանակի դափնեկիր։ Պարգևավճարը 12,000 ֆունտ ստերլինգ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Deutsche Nationalbibliothek Record #122702506 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://as.nyu.edu/english/directory.zadie-smith.html
- ↑ https://www2.societyofauthors.org/prizes/the-soa-awards/somerset-maugham-awards/
- ↑ https://www.anisfield-wolf.org/winners/on-beauty/
- ↑ https://www1.cuny.edu/mu/forum/2017/08/31/zadie-smith-wins-ccnys-langston-hughes-medal/
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ https://www.amacad.org/new-members-2023
- ↑ https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
- ↑ «Zadie Smith». web.archive.org. 2015 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: Text "British Council Literature" ignored (օգնություն) - ↑ Edemariam, Aida (2005 թ․ սեպտեմբերի 3). «Profile: Zadie Smith» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Wood, Gaby (2012 թ․ օգոստոսի 25). «The return of Zadie Smith» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Profile: Zadie Smith». the Guardian (անգլերեն). 2005 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Книга «Собиратель автографов»». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Книга «Белые зубы»». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Зэди Смит - Белые зубы». Книги читать онлайн бесплатно без регистрации (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «The Autograph Man». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Martha and Hanwell». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «The Embassy of Cambodia». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Swing Time». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Хэнвелл в аду». buhurt.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ДЕВЧОНКА С ЧЕЛКОЙ. Зэди Смит — Читать онлайн на Indbooks» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Zadie Smith to write new play for Kiln Theatre as part of Brent London Borough of Culture». The Stage (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «iPod designer leads culture list» (բրիտանական անգլերեն). 2004 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Archive Access». Granta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ WELT (2016 թ․ հոկտեմբերի 7). «„Welt"-Literaturpreis 2016 für Zadie Smith». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Zadie Smith wins CCNY's Langston Hughes Medal». CUNY Newswire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «National Book Critics Circle Announces Winners for 2018 Awards – National Book Critics Circle». www.bookcritics.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Here are this year's finalists for The Story Prize». Literary Hub (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Smit, Zėdi. (2005). «Belye zuby : roman = White Teeth A novel». Izdatelʹstvo Olʹgi Morozovoĭ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Smith, Zadie. (2006). «Sobiratelʹ avtografov». Amfora. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Smith, Zadie,. «O krasote : roman = On beauty». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Smith, Zadie, (2018). «Vremi︠a︡ svinga». Izdatelʹstvo "Ė". Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զեյդի Սմիթ. Խենթ են ինձ կոչում
- Զադի Սմիթ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադի Սմիթ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- 21-րդ դարի անգլիացի կանայք
- 21-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի վիպասաններ
- Անգլերեն գրականություն
- Անգլիացի կին գրողներ
- Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի գրողներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ