Եվրո փոփ, փոփ երաժշտության ոճ, որը ստեղծվել է Եվրոպայում1970-ական թվականներին։ Եվրո փոփ ժանրը հիթ շարքերն է գլխավորել 1980-ական և 1990-ական թվականներին։ Այդ ժանրի աստղերը Ֆրանսիայից են, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև Շվեդիայից։ 1970-ական թվականներին նրանք շատ հայտնի են եղել եվրոպական երկրներում։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին Roxette և Army of Lovers խմբերը հանդես են եկել հիմնականում եվրո փոփ ժանրում ամերիկյան և անգլիական ունկնդիրների համար։ 1990-ական թվականների սկզբին փոփ խմբերը, որոնցից են Spice Girls և Backstreet Boys, այդ ժանրում մեծ հաջողություններ են ունեցել։
↑Ray, Michael, ed. (2013). Disco, Punk, New Wave, Heavy Metal, and More: Music in the 1970s and 1980s. Britannica Educational Publishing. էջ 175. ISBN978-1-6153-0912-2. «The Swedish Europop quartet ABBA was among the most commercially successful groups in the history of popular music.»