Դուպնիցա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դուպնիցա | |||
բուլղար․՝ Дупница[1] | |||
| |||
Երկիր | Բուլղարիա | ||
Համայնք | Դուպնիցա[1] | ||
Մակերես | 32,32 կմ² | ||
ԲԾՄ | 535 մետր | ||
Բնակչություն | ▼33 705 մարդ (մարտի 15, 2024)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 0701 | ||
Փոստային դասիչ | 2600 | ||
Պաշտոնական կայք | dupnitsa.bg | ||
| |||
Դուպնիցա (բուլղար․՝ Дупница), քաղաք Բուլղարիայում՝ Կյուստենդիլի մարզում, Դուպնիցա համայնքի վարչական կենտրոնը։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ջերման գետի ափին, Ռիլա լեռնաշղթայի ստորոտին[3], Սոֆիայից 65 կմ հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքից ոչ հեռու 987 թվականի հունիսի 14-ին բուլղարական իշխանների՝ Ահարոնի և Սամուելի զորքերի միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որում Սամուելը հաղթեց, իսկ Ահարոնը սպանվեց։ Այս ճակատամարտը կոչվում էր «Դուպնիցայի ճակատամարտ»[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի հունվարի 4-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-17 ռմբակոծիչները ռմբակոծեցին ֆաշիստական դաշնակից Բուլղարիայի Դուպնիցա քաղաքը։ Զոհերի թիվը եղել է 50 սպանված, 40 վիրավոր[5]։
1948 թվականին քաղաքը վերանվանվել է Ստանկե Դիմիտրով՝ ի հիշատակ իր հայտնի հայրենի Ստանկե Դիմիտրովի[3], 1949-1950 թթ քաղաքը կոչվել է Մարեկ (Ստանկե Դիմիտրովի կուսակցական կեղծանունը), սակայն 1950 թվականին անունը կրկին փոխվել է Ստանկե Դիմիտրով։
1975 թվականին բնակչությունը կազմում էր 45 հազար մարդ, քաղաքը ծխախոտի վերամշակման կենտրոն էր. դեղագործության, գործիքաշինության, մրգերի պահածոյացման և հագուստի արդյունաբերություն։ Շրջակայքում իրականացվել է ածխի արդյունահանում և եղել է «Բոբով-Դոլ» ՋԷԿ[3]։
1982 թվականին բնակչությունը կազմում էր 44 հազար մարդ, քաղաքը ծխախոտի, մրգերի պահածոների և դեղագործական արդյունաբերության կենտրոնն էր[6]։
1990 թվականին վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը՝ Դուպնիցա։
|
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուպնիցա համայնքի Կմետ (քաղաքապետ)՝ Աթանաս Ալեքսանդրով Յանև (անկախ)՝ ընտրությունների արդյունքներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
- ↑ 3,0 3,1 3,2 Станке-Димитров // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 24 (кн. 1). М., «Советская энциклопедия», 1976.
- ↑ Р. Грујиħ, «Три хиландарске повлье», стр. 14
- ↑ Страны Центральной и Юго-Восточной Европы во второй мировой войне. / под ред. полковника М. И. Семиряги. М., Воениздат, 1972. стр.37-38
- ↑ Станке-Димитров // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.1268