Jump to content

Դիվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվա (այլ կիրառումներ)
Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին ԶԼՄ-ների կողմից հաճախ բնորոշվում է որպես «ծայրաստիճանային դիվա» իր երաժշտական ունակությունների, ինչպես նաև պահանջկոտ անձնավորություն լինելու պատճառով:[1][2][3][4]

Դիվա ( /ˈdvə/,Իտալերեն: [ˈdiːva]), լատիներեն աստվածուհի բառն է։ Այն հաճախ օգտագործվել է օպերայի, թատրոնի, կինոյի, նորաձևության և հանրաճանաչ երաժշտության աշխարհում ակնառու տաղանդի տեր կնոջը բնորոշելու համար։ Եթե խոսքը վերաբերում է դերասանուհուն, ապա դիվա -ն իր իմաստով սերտորեն առնչվում է պրիմադոննայի հետ։ Դիվա-ն կարող է վերաբերել վաև այն մարդուն, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչին, ով ունի առանձնահատուկ խառնվածքով օժտված անձի կամ իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պահանջող անձի համբավ։

Բառը մուտք է գործել անգլերեն 19-րդ դարի վերջին։ Այն առաջացել է իտալական diva գոյականից, որ նշանակում է կին աստվածություն, աստվածուհի։ Անգլերենում բառի հոգնակի թիվը «divas» է; իտալերեն՝ dive [ˈdiːve]. Տերմինի հիմնական իմաստը աստվածուհի է[5][6], այդ բառն ինքնին լատիներեն divus (իտալ. divo ) բառի իգական սեռն է և ի սկզբանե նշանակել է մահից հետո աստվածացված կին անձնավորություն, այսինքն՝ նույնը, ինչ նշանակել է լատիներեն deus-ը՝ աստված[7]։

Դիվո արական ձևը գոյություն ունի իտալերենում և սովորաբար վերաբերում, բնորոշում է ամենահայտնի առաջատար տենորներին, ինչպիսիք են Էնրիկո Կարուզոն և Բենիամինո Ջիլյին։ Իտալական divismo տերմինը բնորոշում է աստղերի ստեղծման համակարգը կինոարդյունաբերության մեջ։ Ժամանակակից իտալերենում diva-ն և divo-ն պարզապես հայտանշում են անվանի մարդկանց, հատկապես կինոդերասանուհիների և դերասանների, և կարող են թարգմանվել որպես «(կինո) աստղ»։ Իտալացի դերասանուհի Լիդա Բորելին համարվում է կինոյի առաջին դիվան՝ «Հավերժական սեր» (1913) ֆիլմում իր բեկումնային դերակատարումից հետո[8]։

Դիվաների նկատմամբ շռայլ, ծայր աստիճանի հասնող հիացմունքը, պաշտամունքը ճամբարային մշակույթի՝ camp culture-ի ընդհանրական տարր է[9]։

Ժամանակակից կիրառությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց հաճախ անվանում են դիվա, եթե նրանք «բարդ են, հատուկ խառնվածքի տեր և պահանջկոտ»[10]։ Ուելսի ազգային օպերան՝ Welsh National Opera-ն նշում է, որ տիտղոսը առաջացել է 19-րդ դարի սկզբին այն բանից հետո, երբ բարձրացել են կին առաջատար սոպրանոները, ովքեր «գրեթե աստվածուհու նման են դարձել իրենց պաշտող հանրության աչքերում»[11]։ Նշվում է նաև, որ այդ բառն օգտագործվել է ԶԼՄ-ների կողմից՝ բազմաթիվ կին քաղաքական գործիչների և ժամանցային ասպարեզի ներկայացուցիչների բնորոշելու համար, նրանց, ովքեր առանձնանում են ընդհանուր զանգվածից[11]։

Շատ փոփ աստղեր լրատվամիջոցներում պիտակավորվել են որպես դիվա, այդ թվում՝ Արետա Ֆրանկլինը[12], Արիանա Գրանդեն[13], Բեյոնսեն[11], Շերը[14], Քրիստինա Ագիլերան[15], Դիանա Ռոսը[16], Թինա Թերները[16], և Ուիթնի Հյուսթոնը[16]։ Բացի այդ, Մադոննան և Մրայա Քերին[17] մամուլում անվանվել են ultimate diva՝ «ծայրաստիճանային կամ վերջնական դիվա» և հաճախ ընդունել են այդ տիտղոսը որպես իրենց մեդիա անձնավորում[18][19][20][21]։ Ինքը՝ Քերին , Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հետ հանդես գալով մի փոդքաստում՝ նշել է, որ այսօրվա լրատվամիջոցները «դիվա-ի տակ նկատի են առնում, որ դու հաջողակ կին ես», բայց նաև « բոզ», ու նաև այն, որ «բոսս լինելը քեզ համար լավ չէ»[22]։ Երաժշտագետ Լիլի Է. Հիրշը պնդում է, որ այս արտահայտությունը կարող է օգտագործվել սեքսիստական և ռասիստական ձևով, երբ խոսք է գնում գունավոր կնոջ մասին[23]։

Բազմաթիվ կին արտիստներ և խմբեր թողարկել են նաև ալբոմներ ու երգեր, որոնց վերնագրերում կա «diva» բառը։ Նրանց թվում են Էննի Լենոքսը[24], En Vogue[25], Բեյոնսեն[26] և Սառա Բրայթմանը[27]։ Անգլիական մեդիա գործիչ և գործարար Ջեմմա Քոլինզը հայտնի է իր «դիվա պերսոնաժով»[28]; 2018 թվականին նա թողարկեց The GC: How to Be a Diva / «GC: Ինչպես լինել դիվա» վերնագրով մի գիրք և սկսեց նկարահանվել իր սեփական՝ Gemma Collins: Diva ռեալիթի հեռուստասերիալում[29][30]։

1998 թվականին VH1-ը հանդես եկավ հետագայում ամենամյա դարձած իր առաջինl VH1 Divas concert համերգով՝ Մրայա Քերիի, Արետա Ֆրանկլինի, Սելին Դիոնի, Գլորիա Էստեֆանի և Շանյա Թվենի մասնակցությամբ[31]։ Հետագայում այդ համերգներում հանդես եկան նաև Ուիթնի Հյուստոնը, Շերը, Թինա Թրները, Դայանա Ռոսը և Destiny's Child-ը.[31] 1999 թվականի ապրիլից WWE-ին գործածել է "diva" եզրույթը՝ կին կատարողների հայտանշելու համար[32]։ 2016 թվականից դիվա-ի փոխարեն կիրառվել է Women in WWE բնորոշումը[32]::

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge». Time. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Hotel rolls out the red carpet for Carey, the ultimate demanding diva». The Independent. 2011 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  3. «The Ultimate Diva: Mariah Carey». Paper. 2015 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.
  5. «diva | Origin and meaning of diva by Online Etymology Dictionary». www.etymonline.com.
  6. Time magazine observed in its October 21, 2002, issue: "By definition, a diva was originally used for great female opera singers, almost always sopranos."
  7. Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera
  8. Doane p.125
  9. "Vamps, camps and archetypes: gay men, the diva phenomenon and the inner feminine" Արխիվացված Սեպտեմբեր 4, 2009 Wayback Machine by Andrew Milnes (2002)
  10. «Diva: criticism or compliment?». Welsh National Opera (WNO). Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Diva: criticism or compliment?». Welsh National Opera (WNO). Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին."Diva: criticism or compliment?". Welsh National Opera (WNO). Retrieved January 5, 2022.
  12. Eskridge, Sonya (2017 թ․ հուլիսի 31). «The Diva Has Returned: Aretha Franklin Reveals Stunning Weight Loss». Hello Beautiful. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  13. «Ariana Grande Opens Up About How Being Labeled A Diva F*Cked Her 'Up A Little Bit'». ELLE. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  14. Bogursky, Sasha (2013 թ․ հոկտեմբերի 16). «'The Voice' recap: Cher's diva antics exposed as contestants deliver intense performances». Fox News Channel. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  15. «Christina Aguilera's 7 Best Diva Moments». Bustle. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Best Pop Divas of All Time». Live 365. 2018 թ․ օգոստոս. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  17. Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.Rambarran, Shara (2023). ‘Proceed with Caution’: Mariah Carey - The Ultimate Diva in Popular Music and Culture? in Diva: Feminism and Fierceness from Pop to Hip-Hop. ed. by Fairclough, K., Halligan, B., Hodges Persley, N., Rambarran., S. New York: Bloomsbury. ISBN 9781501368257.
  18. «Madonna: An American life». NBC News. 2003 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  19. «"Glee" Stars Pick Their Favorite Songs for All-Madonna Episode». Rolling Stone. 2009 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  20. «Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge». Time. 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին."Mariah Carey Proves She's a Diva With Bottle Cap Challenge". Time. 8 July 2019. Retrieved February 19, 2020.
  21. «The Ultimate Diva: Mariah Carey». Paper. 2015 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին."The Ultimate Diva: Mariah Carey". Paper. March 27, 2015. Archived from the original on November 3, 2016. Retrieved February 19, 2020.
  22. «Meghan Markle and Mariah Carey Want To Reclaim The Positivity Behind The Word 'Diva'». Grazia. 2022 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  23. Hirsch, Lily E. (2023). Can't Stop the Grrrls: Confronting Sexist Labels in Pop Music from Ariana Grande to Yoko Ono. Lanham: Rowman & Littlefield. էջեր 146–148. ISBN 9781538169063.
  24. Zacharek, Stephanie (1992 թ․ մայիսի 15). «Diva». Entertainment Weekly. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  25. Promis, Jose F. «Funky Divas – En Vogue». AllMusic. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  26. «Rap-Up TV: Bangladesh Reinvents Kelly Rowland And R. Kelly». Rap-Up. 2010 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  27. «[스크랩] 2010 년 가온 차트 부문 별 Top 100 위 <국외>». TVXQ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  28. Golby, Joel (2019 թ․ օգոստոսի 17). «Diva Forever: can a new reality show reveal the real Gemma Collins?». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  29. «Gemma Collins: Diva Espana - what time is it on TV?». Radio Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  30. «A fun read? Towie's Gemma Collins discusses her new guide to being a diva». The Irish News (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  31. 31,0 31,1 «VH1 Divas Live at 20: A Look Back at the Major Music Moment That Almost Never Happened». E!. 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  32. 32,0 32,1 WWE.com, Staff (2016 թ․ ապրիլի 3). «All-new WWE Women's Championship introduced at WrestleMania». WWE.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.