Դիեգո Արիա
Դիեգո Արիա | |
Կուսակցություն՝ | Soy Venezuela? |
---|---|
Կրթություն՝ | Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, գործարար և տնտեսագետ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 8, 1938[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա[2] |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Էնրիկե Դիեգո Արիա Սալիցետի (իսպ.՝ Diego Enrique Arria Salicetti, հոկտեմբերի 8, 1938[1], Կարակաս, Վենեսուելա[2][3]), վենեսուելացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Միավորված ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի նախկին ներկայացուցիչ (1991-1993 թվականներ) և ՄԱԿ-իցանվտանգության խորհրդի նախագահ (1992 թվականի մարտին)։
Նա 1970-ական թվականների կեսերին եղել է մայրաքաղաքի նահանգապետ։ Եղել է նաև Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ և Կոլումբիայի համալսարանում հետազոտող։ Նա դատի է տվել Ուգո Չավեսին Հաագայի դատարանում։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիան ծնվել է Կարակասում, սովորել է Ֆորտ Դեֆիանս քաղաքի ռազմական ակադեմիայում։ Միչիգանի համալսարանում ստացել է տնտեսագիտության և քաղաքագիտության գիտական աստիճան[4]։ Արիան աշխատել է Վաշինգտոնի Միջամերիկյան զարգացման բանկի բաժանմունքում, այնուհետև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վենեսուելական զբոսաշրջային ընկերություններում։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին Արիան ընտրվել է Ազգային Կոնգրեսի պատգամավոր, ներկայացրել է Միրանդա նահանգը։ Շուտով՝ 1974 թվականի մարտին, նախագահը Արիային նշանակել է մայրաքաղաքի շրջանի նահանգապետ (Կարակաս)[5]։ 1976 թվականին, լինելով դաշնային շրջանի նահանգապետ, Արիան մեկնել է Չիլի՝ նախագահ Պինոչետի հետ բանակցելու Օռլանդո Լետելերի ազատ արձակման մասին[6], ապա Արիան Լետելերի մարմինը բերել Է Կարակաս հուղարկավորելո[7][8]։ Նա հրաժարական է տվել 1978 թվականի մարտի 17-ին, որպեսզի 1978 թվականի նախագահական ընտրություններին մասնակցի որպես անկախ թեկնածու[9]։
2012 թվականին Արիան մասնակցել է 2012 թվականի նախագահական ընտրություններին, նա «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» կոալիցիայից նախագահի թեկնածու առաջադրելու անկախ թեկնածու էր։ Բաց նախնական ընտրությունները կայացել են 2012 թվականի փետրվարի 12-ին, որտեղ հաղթել է Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին։
Միավորված ազգերի կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիան ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչն էր 1991 թվականից մինչև 1993 թվականը[10],, անվտանգության խորհրդի նախագահն էր (1992 թվականի մարտից)[11], և Վենեսուելայում Անվտանգության խորհրդի անդամ։ Ավելի ուշ Արիան դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի[12], հատուկ խորհրդականը, նա նախաձեռնել է «Արիայի հատուկ բանաձևի շուրջ» հանդիպումը[13]։ Այս խորհրդակցություններն անցկացվում են խորհրդի անդամի նախագահությամբ՝ որպես քննարկման միջնորդ, այլ ոչ թե որպես նախագահ[14][15]։ Նա Սրեբրենիցայի կոտորածի ժամանակ հանդիպման նախագահն էր[16]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին ղեկավարում էր Վենեսուելայի ռանչոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1028668023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Diego Arria». [[|El-Nacional.com]][es] (իսպաներեն). 2012 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Perfil de Diego Arria: Un hombre con amplia experiencia y una propuesta radical». noticias24.com (իսպաներեն). 2012 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ "the tasks given to federal district governors between 1945 and the 1970s, and the kinds of individuals appointed to this office, suggest that a president viewed naming the federal district governor to be one of his three or four most important appointments." См. David J. Myers _incomplete Empowerment amid Geographical Feudalism // Capital city politics in Latin America: democratization and empowerment / Ed. David J. Myers, Henry A. Dietz. — 1st. — Boulder, CO: Lynne Rienner Pub[en], 2002. — P. 103. — 408 p. — ISBN 978-1588260406(անգլ.)
- ↑ «Carta a los chilenos». Ideas Públicas (իսպաներեն). 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Howard Rae Penniman Venezuela at the polls: the National elections of 1978. — American Enterprise Institute for Public Policy Research, 1980. — Vol. 286. — P. 159. — 287 p. — (Studies in political and social processes). — ISBN 9780844734187(անգլ.)
- ↑ «"Thinking Out Loud About Venezuela" with Ambassador Diego Arria». Harvard Kennedy School (անգլերեն). 2010 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Latin America Political Report, Том. — Latin American Newsletters Ltd., 1978. — Vol. 12. — P. 89.(անգլ.)
- ↑ «Diego Arria». Worldforum.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Presidents of the Security Council : 1990-1999». United Nations (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Diego Arria». EuropeanCourier.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «The Arria Formula» (PDF). cigilibrary.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Информационная справка о заседаниях, проводимых членами Совета Безопасности по «формуле Аррии»». ООН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Interview: UN Security Council President - Diego Arria». The Cambridge Student (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Sense News Agency (2004 թ․ փետրվարի 11). «The Biggest Cover-Up in UN History». Global Policy Forum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|