Դիբարի շրջան
Դիբարի շրջան ալբ․՝ Rrethi i Dibrës | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դիբարի գավառ |
Ներառում է | 10 համայնք 2 քաղաք և 76 գյուղ |
Վարչկենտրոն | Պեշկոպիա |
ԲԾՄ | 388 մետր[1] |
Հիմնական լեզու | Ալբաներեն |
Բնակչություն (2010) | 62 825 |
Խտություն | 58 |
Տարածք | 1088 |
![]() | |
Ժամային գոտի | UTC+1 |
ISO 3166-2 կոդ | AL-KC |
Դիբարի շրջան (ալբ․՝ Rrethi i Dibrës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Հանդիսանում է Դիբարի գավառի երեք շրջաններից մեկը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի տարածքը գերազանցապես լեռնային է։ Այստեղ հատկապես աչքի է ընկնում Սև Դրին գետը և Լուրա լիճը։ Գետի հովտում կան բազմաթիվ գյուղեր
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական կենտրոնը Պեշկոպիա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 62 825 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 1088 քառ.կմ տարածք։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են՝ բեկթաշիներ։ 5-10 տոկոսը մակեդոնացիներ են։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան լեռնային կլիման նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։ Շրջանի հիմնական բնակչությունը ապրում է 76 գյուղերում և զբաղվում երկրագործությամբ՝ այգեգործությամբ, ձիթենու ու խաղողի արտադրությամբ, իսկ լեռնային շրջաններում զարգացած է անասնապահությունը։ Հայտնի են տեղական կարմրաբուրդ ընտանի այծերը։
Շրջկենտրոն Պեշկոպիան, որն իրենից առանձին համայնք է ներկայացնում, ունի սննդի արդյունաբերություն, որոշակի զարգացման վրա է սպասարկման ոլորտը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիբարի շրջանը բաղկացած է 15 քաղաքային ու գյուղական համայնքներից՝ Առռաս, Զալ-Դարդհա, Զալ Ռեչ, Կալա է Դոդաս, Կաստրոիտ, Լուրա, Լուզնի, Մակելարա, Մելան, Մուհուր, Պեշկոպիա, Կենդար Տոմին, Սելիշտա, Սլովաև Ֆուշա-Չիդհան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|