Դառաա
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Դառաա | ||
արաբ․՝ درعا | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Դառաայի մարզ | |
Մինտակա | Դառաայի գավառ | |
Նահիյա | Դառաայի շրջան | |
ԲԾՄ | 435 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 107500 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 15 | |
Պաշտոնական կայք | edaraa.sy | |
| ||
Դառաա («ամրոց») (արաբ․՝ درعا)՝ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավ-արևմուտքում, Հորդանանի սահմանի մոտ։ Հանդիսանում է Դառաայի մարզի Դառաայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։
Սիրիայի տարածքում գտնվող հնագույն քաղաքներից է։ Տարբեր ժամանակներում քաղաքը գրավվել է Սելևկյանների պետության, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության, 636 թ.-ին՝ արաբների կողմից։
2011 թ.-ին քաղաքում սկսվեցին զինված ընդհարումներ կառավարական բանակի և իրենց ընդդիմություն հռչակած զինված խմբավորումների միջև։ Բախումները մինչև օրս էլ շարունակվում են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի Սիրիայի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքն ուներ 107 500 բնակիչ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամարի տվյալներ, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառաա» հոդվածին։ |
|