Դանիել Ալվես
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա | ||
Մականուն | Dani Alves | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1983 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Ժուազեյրու, Բրազիլիա | ||
Հասակ | 1.73 մ. | ||
Քաշ | 70 կիլոգրամ[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սան Պաուլու | ||
Համար | 10 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001–2002 2002–2008 2008–2016 2016―2017 2017- |
Բահիա Սևիլյա Բարսելոնա Յուվենտուս Պարի Սեն-Ժերմեն |
25 (2) 175 (11) 247 (14) 19 (2) 0 (0) | |
Ազգային հավաքական | |||
2006 - ներկա | Բրազիլիա | 54 (5) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դանիել Ալվես դա Սիլվա(պորտ.՝ Daniel Alves da Silva մայիսի 6, 1983[2][3][4][…], Ժուազեյրու, Իտամարաժու, Բրազիլիա[5][6]) - բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվետուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան։ Համարվում է աշխարհի ամենալավ եզրային պաշտպաններից մեկը[7][8][9][10]։
Բրազիլական «Բայա» ակումբի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականին։ Մեկ տարի անց տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որի կազմում անցկացնելով 6 մրցաշրջան 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում (2005-06, 2006-07), Իսպանիայի գավաթում (2006-07), Իսպանիայի Սուպերգավաթում (2007), նաև ՈՒԵՖԱ Սուպերգավաթում (2006)։ 2008 թվականի ամռանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Տարնսֆերի համար կապտանռնագույների վճարեցին €35,5 միլիոն։ Ժամանակի ընթացքում համակերպվելով Դանին դարձավ ակումբի պատմության ամենալավ պաշտպաններից մեկը։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի հետ «ոսկե հետ թրիկ» ձևակերպեց. հաղթեց Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Հետո այս գավաթներին ավելացան Իսպանիայի Սուպերգավաթի, Եվրոպայի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները։ Ամբողջ 8 մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում, պաշտպանը հաղթեց 23 տիտղոս։ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին «Խետաֆեի» դեմ խաղում անցկացրել է իր 400-րդ խաղը Իսպանիայի առաջնությունում և դարձավա առաջին այլերկրացին, ով հասել է այս նվաճմանը։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բայա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիելը կարիերան սկսել է բրազիլական «Բայա» ակումբի կազմում։ 2002 թվականին հանդես գալով Բրազիլիայի երիտասարդական հավաքականում Դանիելը 6 ամսով պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլյայի» հետ։
«Սևիլյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Դանիելը Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Առաջնության ժամանակ իրեն լավ դրսևորելով ճանաչվել է առաջնության լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկը։ Դրանից հետո «Սևիլյան» գնել է Դանիելի տրանսֆերը։ 2006 թվականի դեկտեմբերին Դանիելը նոր պայմանագիր էր կնքել «Սևիլյայի» հետ մինչև 2012 թվականը։
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունիսի 7-ին Դանիելը հնգամյա պայմանագիր կնքեց «Բարսելոնայի»։ Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարեց 35,5 միլիոն եվրո[11]։ Չնայած նրան, որ ցանկանում էր հեռանալ ակումբից, հրաժեշտի ժամանակ չկարողանալով թաքցնել արցունքները ասել է, որ «Սևիլւա» եկել է որպես տղա, և հեռանում է այստեղից որպես տղամարդ։
2009-10 մրցաշրջանից առաջ Դանին վերցրեց 2 համարը, որը ազատվեց, երբ Մարտին Կասերեսը վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս»։
2013-14 մրցաշրջանից առաջ վերցրեց 22 համարը, թիմի առաջատարներից մեկի՝ Էրիկ Աբիդալի հեռանալուց հետո։
2015-16 մրցաշրջանը անցկացրեց 6 համարով, ինչը նախկինում պատկանում էր թիմի ավագ Չավիին[12]։
Իր կարիերայի ընթացքում Ալվեսը կարողանում էր ինչպես սկսել այնպես էլ շարունակել գրոհները։ Հրաշալի փոխանցումներ էր կատարում եզրից։ Սիրում էր հեռվից հարվածներ կատարել։
«Յուվենտուս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայի հավաքականում Դանին նորամուտը նշել է Էկվադորի հավաքականի դեմ ընկերական խաղում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Երեք օր անց էլ խաղաց Քուեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում։ 2007 թվականի հուլիսի 15-ին Դանիելը Ամերիկայի գավաթի շրջանակներում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կարևոր գոլ խփեց։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի հաղթող
- Սուպերկոպա դե Իսպանիայի հաղթող
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող
- Լա Լիգայի չեմպիոն
- Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի չեմպիոն
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալվեսը 3 տարի ամուսնացած է եղել Դինորոյի հետ, ունեցել են 1 տղա և 1 աղջիկ՝ Դանիել և Վիկտորիա, 2011 թվականին ամուսնալուծվել է[13]։
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի մայիսի 22-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Ակումբներ[14] | Եվրոգավաթներ[15] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բաիա | Սերիա A | 2001 | 6 | 0 | — | — | 6 | 0 | ||
2002 | 19 | 2 | — | — | 19 | 2 | ||||
Ընդհանուր | 25 | 2 | — | — | 25 | 2 | ||||
Սևիլյա | Պրիմերա | 2002-03 | 10 | 0 | 1 | 0 | — | 11 | 0 | |
2003-04 | 29 | 1 | 6 | 1 | — | 35 | 2 | |||
2004-05 | 33 | 2 | 2 | 0 | 9 | 0 | 44 | 2 | ||
2005-06 | 36 | 3 | 2 | 0 | 14 | 0 | 52 | 3 | ||
2006-07 | 34 | 3 | 8 | 0 | 15 | 2 | 57 | 5 | ||
2007-08 | 33 | 2 | 5 | 0 | 9 | 2 | 47 | 4 | ||
Ընդհանուր | 175 | 11 | 24 | 1 | 47 | 4 | 246 | 16 | ||
Բարսելոնա | Պրիմերա | 2008-09 | 34 | 5 | 8 | 0 | 12 | 0 | 54 | 5 |
2009-10 | 29 | 3 | 6 | 0 | 14 | 0 | 49 | 3 | ||
2010-11 | 35 | 2 | 7 | 0 | 12 | 2 | 54 | 4 | ||
2011-12 | 33 | 2 | 8 | 1 | 12 | 0 | 53 | 3 | ||
2012-13 | 30 | 0 | 6 | 0 | 10 | 1 | 46 | 1 | ||
2013-14 | 27 | 2 | 7 | 0 | 8 | 2 | 42 | 4 | ||
2014-15 | 30 | 0 | 5 | 0 | 11 | 0 | 46 | 0 | ||
2015-16 | 29 | 0 | 9 | 1 | 8 | 0 | 46 | 1 | ||
Ընդհանուր | 247 | 14 | 56 | 2 | 85 | 5 | 388 | 21 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Փոխանցում | Խաղեր | Գոլեր | Փոխանցում | խաղեր | Գոլեր | Փոխանցում | ||
Բրազիլիա | 2006 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 |
2007 | 7 | 0 | - | 5 | 1 | - | 12 | 1 | - | |
2008 | 4 | 0 | - | 1 | 0 | - | 5 | 0 | - | |
2009 | 4 | 0 | - | 10 | 2 | - | 14 | 2 | - | |
2010 | 7 | 2 | - | 5 | 0 | - | 12 | 2 | - | |
2011 | 8 | 0 | - | 2 | 0 | - | 10 | 0 | - | |
2012 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | |
2013 | 8 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 13 | 0 | 0 | |
2014 | 3 | 1 | 1 | 4 | 0 | 0 | 7 | 1 | 1 | |
2015 | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 2 | |
Ընդհանուր | 55 | 3 | - | 32 | 3 | - | 87 | 6 | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.psg.fr/equipes/equipe-premiere/effectif/dani-alves
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 5,0 5,1 https://jc.ne10.uol.com.br/esportes/2023/03/15194129-em-protesto-moradores-de-juazeiro-cobrem-estatua-em-homenagem-a-daniel-alves.html
- ↑ 6,0 6,1 https://ge.globo.com/ba/futebol/noticia/estatua-de-daniel-alves-e-inaugurada-em-juazeiro-mas-vira-meme-ta-parecendo-padre-cicero.ghtml
- ↑ Тито Вилланова: «Дани Алвес — лучший правый защитник в мире»
- ↑ «Пике: Алвес, возможно, лучший правый защитник в истории «Барсы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Симинин: Дани Алвес и Дарио Срна — лучшие правые защитники в мире
- ↑ Лапорта: Дани Алвес — лучший в мире правый защитник
- ↑ Алвес сменит «Севилью» на «Барселону»(չաշխատող հղում). Чемпионат.ру. 7 июня 2008
- ↑ Дани Алвес сменил в «Барселоне» номер с 22-го на 6-й
- ↑ Даниэл Алвес разводится со своей женой Динорой
- ↑ Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ
- ↑ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Աշխարհի ակումբային առաջնություն
- ↑ «Seleção Brasileira (Brazilian National Team) 2006–2007». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Seleção Brasileira (Brazilian National Team) 2008–2009». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պաշտոնական կայքը Արխիվացված 2010-06-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ալվես» հոդվածին։ |
|
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Մայիսի 6 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլիայում ծնվածներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի օլիմպիական չեմպիոններ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ