Դամոկլոիդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դամոկլոիդ, Արեգակնային համակարգի երկնային մարմիններ, որոնք ունեն գիսաստղերի նման ուղեծրեր (մեծ էքսցենտրիսիտետ և խավարածրի հարթության նկատմամբ թեքում), բայց չեն ցուցաբերում գիսաստղերի նման ակտիվություն, չեն ունենում վարս կամ պոչ։ Իրենց անվանումը դամոկլոիդները ստացել են այս դասի առաջին հայտնաբերված ներկայացուցչի անունից՝ (5335) Դամոկլես աստերոիդից։ 2010 թվականի հունվար ամսվա տվյալներով հայտնի են 41 դամոկլոիդ։
Դամոկլոիդներն ունեն համեմատաբար փոքր չափեր, նրանցից ամենամեծը՝ 2002 XU93, ունի 72 կմ տրամագիծ։ Նրանցից չորսի ալբեդոի չափումները (0,02 - 0,04) ցույց տվեցին, որ դամոկլոիդները հանդիսանում են Արեգակնային համակարգի ամենամութ մարմիններից մեկը, այնուամենայնիվ ունեն կարմրավուն երանգ։ Մեծ էքսցենտրիստների պատճառով նրանց ուղեծրերը չափազանց ձգված են, ապոհելիում նրանք գտնվում են Ուրանից հեռու (մինչև 571,7 ա. մ. 1996 PW-ի դեպքում), իսկ պերիհելիում - Յուպիտերից մոտ, իսկ երբեմն նույնիսկ Մարսից։
Համարվում է, որ դամոկլոիդները հանդիսանում են գիսաստղերի միջուկներ, նման Հալլեյի գիսաստղին, ծագել են Օորտի ամպում և կորցրել են իրենց ցնդող նյութերը։ Այս հիպոթեզը համարվում է ճշմարտացի, քանզի բավականին շատ մարմինների մոտ, որոնք ի սկզբանե համարվում էին դամոկլոիդներ, հետագայում հայտնաբերվեցին վարսեր և դասեցին նրանց գիսաստղերի դասին։ Մեկ այլ համոզիչ փաստն այն է, որ դամոկլոիդների մեծամասնության ուղեծրերը չափազանց թեքված են խավարածրի հարթությանը, երբեմն ավելին քան 90 աստիճանը, այսինքն նրանցից որոշները պտտվում են Արեգակի շուրջ մեծ մոլորակների պտույտի ուղղության հակառակ ուղղությամբ, որը խիստ տարբերում է նրանց աստերոիդներից։ Այսպիսի մարմիններից առաջինը, որը հայտնաբերվել է 1999 թվականին, անվանվել է (20461) Դիորետսա - «աստերոիդ» բառը հակառակ ընթերցմամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Jewitt. The Damocloids
|