Գոնգեղ, խաչածաղկավորների ընտանիքի երկամյա բույս։ Պտուղը բազմասերմ պատիճ Է։ Արմատապտուղները սպիտակ են, դեղին, կլոր, ձվաձև կամ տափակ։ Տերևներն արժեքավոր կեր են, օգտագործվում են թարմ ու սիլոսացված վիճակում։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 13 կերային միավոր, 0,9 կգ մարսելի պրոտեին, 60 գ կալցիում, 50 գ ֆոսֆոր, 40 գ նատրիում։ Հարուստ է C, Bi և B2 վիտամիններով։ ԽՍՀՄ-ում մշակվում էին եվրոպական մասի ոչ սնահողային գոտում, Հայաստանում՝ բարձր լեռնային շրջաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 157)։