Գոդֆրի Գաո
Գոդֆրի Գաո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1984[1] |
Ծննդավայր | Թայբեյ, Թայվան |
Մահացել է | նոյեմբերի 27, 2019[2][3] (35 տարեկան) |
Մահվան վայր | Նինբո, Չժեցզյան, Չինաստան |
Կրթություն | Կապիլանո համալսարան և Արգայլի միջնակարգ դպրոց |
Քաղաքացիություն | Թայվան և Կանադա |
Մասնագիտություն | դերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Գոդֆրի Գաո (չին․ 高以翔, անգլ.՝ Godfrey Gao, սեպտեմբերի 22, 1984[1], Թայբեյ, Թայվան - նոյեմբերի 27, 2019[2][3], Նինբո, Չժեցզյան, Չինաստան), թայվանա֊կանադական դերասան և ֆոտոմոդել[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոդֆրի Գաոն ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 22֊ին Թայվանի Թայբե քաղաքում[5]։ Մայրը մալայզացի է, իսկ հայրը՝ թայվանացի։ 9 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Վանկուվեր քաղաք։ Ավարտել է Վանկուվեր քաղաքի Էրջիլ դպրոցը, հետո՝ Կապիլանո համալսարանը։ 2004 թվականին վերադարձել է Թայվան՝ մոդել աշխատելու համար, իսկ 2011 թվականին դարձել է Լուի Վիտոն ընկերության դեմքը։
2006 թվականին իր դեբյուտն է ունեցել կինոյում։ 2012 թվականին հայտնի է դարձել, որ Գոդֆրին մարմնավորելու է Մագնուս Բեյնի դերը «Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք» ֆիլմում[6][7][8]։
Հայտնվել է «Վոգ», «Esquire», «Men’s Health», «Elle Men», «Men’s Folio», «ХЕХ» ամսագրերի շապիկներին։ 2013 թվականի մարտ ամսին հայտնվել է «GQ» ամսագրի թայվանական տարբերակի շապիկին[9]։
2016 թվականին առաջադրվել է «Back in the Box» մրցանակին որպես «Լավագույն դերասան»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 — Nüren bu huai — Х
- 2010 — Toy Story 3 — Կեն, թայվանական տարբերակի կրկնօրինակում
- 2013 — 101 ci qiu hun — Xu Zhuo
- 2013 — Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք / The Mortal Instruments: City of Bones — Մագնուս Բեյն
- 2015 — The Wedding Bible — Չիկայի
- 2016 — Min & Max
- 2017 — The Jade Pendant — Թոմ
- 2017 — Love Is a Broadway Hit — Song Wei Dong
- 2018 — Legend of the Ancient Sword — Xia Yize
- 2018 — Saint Seiya — Phoenix Ikki
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 — Magicians of Love — Fan Xiaoling’s boyfriend
- 2006 — The Kid from Heaven — Luo Yixiang
- 2006 — Chao Ji Pai Tang Super — Big Mac
- 2006 — Love Queen — Wang Zhixun
- 2007 — Wo Yao Pien Cheng Ying Shih Tzu — Tiger
- 2007 — Стритбол / Dou Niu Yao Bu Yao — Tank
- 2009 — Momo Love — Chen He
- 2010 — Volleyball Lover — Bai Qianrui
- 2010 — Odd Perfect Match — Ying Kaitai
- 2012 — С корабля на бал / Sheng Nu De Dai Jia — Gao Zi Qi
- 2015 — The Peach Blossom Neverland — Էրիկ
- 2016 — God of War Zhao Yun — Լույ Բու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 浙江新聞證實:高以翔搶救無效去世 — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Skuespiller døde etter reality-innspilling(նորվ.) — Norge: Schibsted, 1945. — ISSN 0806-0894
- ↑ Godfrey Gao: First Asian Male Supermodel?
- ↑ «Summer 2013 | Pop-arazzi: Godfrey Gao». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Lena Headey, Jared Harris join 'The Mortal Instruments'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Godfrey Gao joins cast of Mortal Instruments
- ↑ «'Mortal Instruments' First Look: Magical Magnus Bane». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Sexy ‘Mortal Instruments’ Star Godfrey Gao Covers GQ Taiwan March 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրի Գաո» հոդվածին։ |
|