Գծաներկ
Գծաներկը կոսմետիկ միջոց է, որն օգտագործվում է աչքերը երկայնքով ընդգծելու համար:Այն կիրառվում է աչքերի ուրվագծերի շուրջ ՝ մի շարք գեղագիտական էֆեկտներ ստեղծելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծաներկը առաջին անգամ օգտագործվել է Հին Եգիպտոսում և Միջագետքում, որպես աչքերի երկայնքը ընդգծող մուգ սև գիծ։ Մ.թ.ա. դեռևս 10,000-ական թվականներին եգիպտացիները և Միջագետքի ժողովուրդները օգտագործում էին տարբեր տեսակի կոսմետիկ միջոցներ, ներառյալ գծաներկը՝ ոչ միայն գեղագիտական, այլև մաշկը անապատի արևից պաշտպանելու նպատակով:Հետազոտությունները պարզել են նաև, որ գծաներկը օգտագործողին պաշտպանել է չար աչքերից։ Խիստ ընդգծված աչքեր ունենալու առանձնահատկությունը հաճախ արտացոլվում է հին եգիպտական արվեստում։ Նրանք գծաներկեր էին արտադրում զանազան նյութերից՝ ներառյալ պղնձի հանքաքարը և ծարիրը։ Հին եգիպտական գծամատիտը պարունակում էր կապար, որը ներկրվում էր մոտակա շրջաններից ՝ Պունտիից,Կոպտոսից և Արևմտյան Ասիայի երկրներից[1]։
1960-ականներին հեղուկ գծաներկը օգտագործվում էր դիմահարդարման մեջ աչքերի շուրջ հաստ սև և սպիտակ գծեր անելու համար՝ կապված այնպիսի հայտնի դիմահարդարների հետ, ինչպիսին է Մերի Քվանտը։ 60-ականները և 70-ականները իրենց հետ բերեցին նորաձևության նոր տենդենցներ, որոնք նոր եղանակներով օգտագործեցին գծաներկը,թարթչաներկը և ստվերաներկը։ Երբ գոթ և փանկ նորաձևության տեսակները զարգացան, նրանք գծաներկը օգտագործեցին ավելի շատ աչքերի մուգ և դրամատիկ ազդեցություն թողնելու համար։
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսաներորդ դարի վերջին և քսանմեկերորդ դարի սկզբին աչքի գշաներկի խիստ և հաստ օգտագործումը կապված էր Գոթ և Փանկ նորաձևությունների հետ:Տարբեր աստիճանի հաստության աչքի գծաներկը նույնպես կապված է էմո ենթամշակույթի և տարբեր այլընտրանքային ապրելակերպի հետ:Գայլայները(գծաներկ,որոնք օգտագործել են տղամարդիկ) հատուկ ոճ է, որը Էմո ենթամշակույթը հակված է օգտագործել այն բանից հետո, երբ օգտագործվել և հանրաճանաչ է դարձել փոփ-պանկ խմբի Fall Out Boy- ի բասիստ Փիթ Ուենթզի կողմից։
Գծաներկը սովորաբար օգտագործվում է ամենօրյա դիմահարդարման մեջ աչքերը ընդգծելու կամ ավելի մեծ կամ փոքր տեսք տալու համար։Գծաներկը կարող է օգտագործվել որպես գործիք, աչքի շուրջը տարբեր պատկերներ ստեղծելու, ինչպես նաեւ աչքի տարբեր առանձնահատկություններ ընդգծելու նպատակով։Գծաներկը հասանելի է լայն երանգներով ՝ սովորական սև, շագանակագույն և մոխրագույնից մինչև առավել արկածային երանգներ, ինչպիսիք են վառ գույները, պաստելները, ցրտաշունչ մետաքսե գույներն ու ոսկեգույնը, սպիտակ և նույնիսկ փայլուն շողոքորթ գույները։
Աչքերի գծաներկը կարող է օգտագործվել նաև լուսանկարներում ընկճվածություն ցույց տալու համար։
Թևավոր գծաներկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևավոր աչքի գծաներկը ընդգծում է վերին կոպի ձևը և տարածվում է մի կետից մինչև հոնքերի ծայրը՝ կոպի մոտավորապես կեսը։
Նեղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղացումը վերին կոպի թարթիչների տակ գտնվող մասի և ստորին թարթիչների կոպի վերևում գծաներկով ընդգծումն է։ Մեմբրանների հարևանության և աչքի մակերեսի պատճառով գերադասելի է անջրանցիկ գծաներկի օգտագործումը։Նեղացումը մի տեխնիկա է, որի միջոցով թարթիչները սկսում են ավելի հեռու մնալ կոպից ՝ դրանով իսկ ավելի երկար տեսք ունենալով:Այս տեսքը ստեղծելու համար կարող են օգտագործվել հեղուկ գծաներկ և փոքր անկյունային խոզանակ[2]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառության վերաբերյալ խորհուրդները տարբեր են։ Bazaar–ը խորհուրդ է տալիս կարճ գծիկներ կիրառել[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված դրա բաղադրությունից, գծաներկը կարող է լինել մեղմորեն փխրուն կամ հստակ ընդգծող լինել։ Շուկայում առկա են գծաներկերի վեց հիմնական տեսակներ։ Յուրաքանչյուրը իր հերթին տարբեր էֆեկտներ է տալիս։
- Հեղուկ գծաներկը անթափանց հեղուկ է, որը սովորաբար լինում է փոքրիկ շշով և օգտագործվում է փոքր կտրուկ խոզանակի հետ միասին։ Այն մաքուր, ճշգրիտ գիծ ստանալու լավագույն տեսակն է։ Գծաներկի այս տեսակը լավագույնս օգտագործվում է սուր, թևավոր գիծ ստանալիս։ Քանի որ հեղուկ գծաներկը տալիս է շատ ավելի ծանր տեսք, այն հաճախ կիրառվում է միայն վերին կոպի երկայնքը ընդգծելու համար։
- Փոշե գծամատիտը գծաներկ է փայտե մատիտի տեսքով։ Այն ընդհանուր առմամբ հասանելի է մուգ, փայլատ երանգներով։
- Մոմե գծաներկերը հեշտացնում են ընդգծումը ։ Դրանք կարող են ունենալ գույների լայնև վառ տեսականի, ինչպես նաև ավելի գունատ երանգներ, ինչպիսիք են սպիտակ կամ բեժ:Մոմի հիմքով աչքի գծաներկերը կարող են կիրառվել խոզանակի հետ միասին։
- Կապարե աչքի գծաներկը փափուկ փոշի է, որը հասանելի է մուգ փայլատ ստվերներով։ Այն առավել հաճախ օգտագործվում է սև գույնով `աչքերը ուրվագծելու համար։ Այն լինում է մատիտի կամ սեղմված փոշու տեսքով։
- Գելային գծաներկը հեշտությամբ կարելի է կիրառել ցանկացած խոզանակով։ Այն ավելի ճշգրիտ է կիրառվում և ավելի նուրբ տեսք է տալիս քան կապարե գծաներկը։
- Առկայծող գծաներկը որը հասանելի է տարբեր վառ գույներով, կիրառվում է ինչպես վերին, այնպես էլ ստորին կոպը ընդգծելու համար։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմի վրա հիմնված ավանդական գծաներկերը պատրաստվում են մոտ 20 բաղադրիչներից։ Քաշի մոտ 50% -ը մոմեր են (օրինակ ՝ Ճապոնական մոմ, ճարպեր կամ փափուկ նյութեր, որոնք հեշտությամբ սահում են մաշկին)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Studies in Ancient Technology, Volume III, (Brill Archive), p.18.
- ↑ Kitchens, Simone (2013 թ․ մարտի 12). «Tightlining: How-To». Huffington Post.
- ↑ «3 expert eyeliner tricks that make the perfect eyeliner easy». www.msn.com.
- ↑ J. Cunningham "Color cosmetics" in Chemistry and Technology of the Cosmetics and Toiletries Industry Editors D. F. Williams, Mr W. H. Schmitt. Springer. 978-94-010-7194-9 (Print)