Գայանե Ասլամազյան
Գայանե Ասլամազյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց (1991), Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (1993) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1998) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, լրագրող և հաղորդավար |
Աշխատավայր | Արմենիա Թի-Վի |
Ծնողներ | մայր՝ Կարինե Ասլամազյան |
Պարգևներ և մրցանակներ | «Լավագույն մանկական հաղորդում», «Տարվա լրագրող», ՌԴ ժուռնալիստների միության Հատուկ մրցանակ, «ճանապարհային գրառումներ» ժանրում լավագույն աշխատանք, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության Ամրապնդման Համար» մեդալ, «Союз-2015 Наследники победы» |
Գայանե Սերգեյի Ասլամազյան (հոկտեմբերի 13, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար և դերասանուհի, երիտասարդական շաբաթաթերթերի լրագրող[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Ասլամազյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում, որտեղ սովորել է 1983-1991 թվականներին։ Հաջորդիվ կրթությունը շարունակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ավարտել է 1993 թվականին։
Դրանից անմիջապես հետո՝ 1993 թվականին ընդունվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության բաժին, որտեղ սովորել է մինչ 1998 թվականը։ 1999-2002 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1993 թվականին սկսել է իր հանրային գործունեությունը՝ դառնալով «Այո» երիտասարդական շաբաթաթերթի լրագրողը։ Գայանե Ասլամազյանը նաև «Հայկական Ռերիխյան կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ է հանդիսանում 1998 թվականից։
2002-2003 թվականներին հանդիսացել է «Հայրենիք» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդաշարի հեղինակ, սցենարիստ և ռեժիսոր։ Բացի համահայկական ճանաչումից այն հռչակ է վայելում նաև արտասահմանում։ 2002 թվականին Յալթա քաղաքում ընթացող միջազգային հեռուստակինոփառատոնի ժամանակ այս հաղորդաշարին շնորհվել է «Լավագույն մանկական հաղորդում» պատվավոր մրցանակը։ Նույն փառատոնի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության կողմից պարգևատրվել է Գայանե Ասլամազյանը՝ «Տարվա լրագրող» մրցանակով։
2003 թվականին ՌԴ ժուրնալիստների միության և միջազգային հեռուստառադիո IATR ակադեմիայի հրավերով մասնակցել է «Ռուսաստան․ հայացք կողքից» (Россия - Взгляд со стороны) ծրագրին։ «Սիբիրյան գրառումներ» (Сибирские заметки) աշխատանքը (հեղինակը և ռեժիսորը) ճանաչվեց ամենալավը և արժանացավ ոսկե մեդալի, ինչպես նաև ՌԴ ժուրնալիստների միության կողմից արժանացավ Հատուկ մրցանակի։ Իսկ 2005 թվականին Ալմաթի քաղաքում «Սիբիրյան գրառումներ» աշխատանքը ճանաչվեց լավագույնը «ճանապարհային գրառումներ» ժանրում «ՄԻՐ» հեռուստառադիոընկերության կողմից կազմակերպված հաղորդաշարերի միջազգային մրցույթի ժամանակ։
Գայանե Ասլամազյանը 2003-2006 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը։ Այդ ընթացքում նաև վարել է «Բարի լույս» հաղորդաշարը։ 2005-2006 թվականներին` «Երևան» ռադիոկայանի տնօրենը։
2006 թվականին բացել է սեփական ցուցասրահը և դարձել է վերջինիս հեղինակն ու տնօրենը։ Այն կրում էր «Ասլամազյան ցուցասրահ» ընկերություն անվանումը։ Շրջադարձային կերպով իր աշխատանքային գործունեությունը շարունակել է մեկ այլ հեռուստաընկերությունում՝ «Երկիր Մեդիա»-ում, որտեղ վարել է «Երկիրն այսօր» լրատվական հաղորդումը՝ ռուսաց լեզվով։
2008 թվականից հանդիսանում է «Մշակույթի պահպանման լիգա»-ի նախագահը։
2009-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀՌ խորհրդի վերլուծության և տեխնիկական հսկողության վարչության ղեկավարի պաշտոնը։
2008-2010 թվականներին վարել է «Կարոտ»[2] փառատոնը Վալդիս Պելշի հետ[3]։ Սույն փառատոնի ժամանակ Ժերար Դեպարդիեն սիրո առաջարկություն արեց Գայանե Ասլամազյանին[4]։
«Արմենիա» հեռուստաընկերությունում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, որտեղ վարել է «Բարի լույս, հայեր» հաղորդաշարը։
Այս ընթացքում հանդես է եկել այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են «Լքյալները»[5], «Վերջին ցանկություն», «Ուրիշ կինո» (Ա+Բ), «Եզրագծից այն կողմ»[6], «Խաղից դուրս»[7] և այլն։
2012 թվականին ՀՀ Ոստիկանության կողմից է «Համագործակցության Ամրապնդման Համար» մեդալին։ Նույն թվականին նկարահանվել է Հայկոյի «Բարև Երջանկություն» տեսահոլովակում[8]։
Նկարահանվել է մի շարք ռուսական ֆիլմերում - «Убийство на 100 миллионов»[9] (2013), «Отель»[10] (գլխավոր դերակատար, 2015)։
2013 թվականին կնքել է պայմանագիր «Օրիֆլեյմ» ընկերության հետ մինչև 2014 թվական։
2014 թվականին նկարահանվել է Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես» տեսահոլովակում[11]։
2015 թվականին նկարահանվել է «Անավարտ թռիչք» սիրային դրամայում[12], ինչպես նաև «Կյանք միլիոն ու կես» տեսահոլովակում[13]։ Նույն տարի արժանացել է «Союз-2015 Наследники победы» մեդալին։
2015 թվականին հանդիսացել է «DeSheli» կոսմետիկ գծի դեմք[14]։ Նույն թվականին եղել է նաև իսպանական «Majorica» զարդի դեմքը Հայաստանում։
2016 թվականին «Հատուկ Բաժին»[15] սերիալում հանդես է եկել որպես գլխավոր դերակատար։
Գայանե Ասլամազյանը նաև ակտիվորեն մասնակցում է ֆոտոսեսիաների[16][17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2003 - «Մեր հայրենիքի մշակույթը»
- 2003 - «Սիբիրյան գրառումներ»
- 2005 - «Մեր Բակը 3»
- 2006-2008 - «Լքյալները»[18]
- 2010-2011 - «Ուր է իմ տղամարդը»
- 2011-2012 - «Եզրագծից այն կողմ»
- 2012 - «Բարև Երջանկություն»
- 2013 - «Խաղից դուրս»[7]
- 2013 - «Убийство на 100 миллионов»[9]
- 2013 - «Հալալ֊Զուլալ (գովազդ 10)»
- 2014 - «Ուրիշ կինո»
- 2014 - «Ախպերս ու ես»
- 2015 - «Անավարտ թռիչք»
- 2015 - «Կյանք միլիոն ու կես»
- 2015 - «Отель»[10]
- 2016 - «Վերջին ցանկություն»
- 2016-2017 - «Հատուկ Բաժին»[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Գայանե Ասլամազյան». zarkfoundation.com.
- ↑ http://karot.ru/proekty/9911-torzhestvennaya-tseremoniya-vrucheniya-premii-karot-2010
- ↑ «Կարոտ Փառատոն ֊ youtube».
- ↑ «Հայաստանում Ժերար Դեպարդյեին համակել էր հայ դառնալու անկեղծ ցանկությունը. Դրա համար նա երկու կարևոր բան կատարեց. իր արյան մեջ ինչ-որ հայկական բան նկատեց և խնդրեց հայ գեղեցկուհու ձեռքը». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=fH4EKQreR_0 «Ուր է իմ տղամարդը»], [https://www.kinopoisk.ru/film/pokinutye-2008-713352/
- ↑ https://www.youtube.com/watch?v=56RzSqxSjdI
- ↑ 7,0 7,1 https://www.kinopoisk.ru/film/vne-igry-2013-772620/
- ↑ «Բարև Երջանկություն ֊ youtube».
- ↑ 9,0 9,1 https://www.kinopoisk.ru/film/ubiystvo-na-100-millionov-2013-756895/
- ↑ 10,0 10,1 https://www.kinopoisk.ru/film/otel-2015-927545/
- ↑ «Ախպերս ու ես».
- ↑ «Անավարտ Թռիչք - youtube».
- ↑ «Կյանք միլիոն ու կես ֊ youtube».
- ↑ «DeSheli - youtube».
- ↑ 15,0 15,1 http://www.1tv.am/hy/program/videos/%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B6-2
- ↑ «Damian photography». damianhovhannisyanphoto.tumblr.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «The Hope». DeviantArt. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ https://www.kinopoisk.ru/film/pokinutye-2008-713352/
|