Jump to content

Բևեռային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռային կլիման Կյոպենի դասակարգման մեջ
     Սառցային կլիմա      Տունդրայի կլիմա
Երկրի կլիմայական գոտիներն ըստ Բ. Պ. Ալիսովի

Բևեռային կլիմա, տարածված է Երկրի բևեռային շրջաններում, բնորոշվում է օդի բացասական ջերմաստիճաններով ամբողջ տարվա ընթացքում և սակավաթիվ տեղումներով (տարեկան 100-200 մմ)։ Տարածված է Արկտիկայում՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շրջանում և Անտարկտիկայում։ Առավել մեղմ է Արկտիկայի ատլանտյան հատվածում, առավել խիստ սառնամանիքայինը՝ Արևելյան Անտարկտիդայի սարահարթում[1]։ Կյոպենի կլիմայական դասակարգման մեջ բևեռային կլիմային են դասվում ոչ միայն սառցային կլիմայի գոտիները, այլ նաև տունդրայի տարածման կլիմայական գոտիները[2]։

Արկտիկական կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջաններում նվազագույն ջերմաստիճանը Վրանգելի կղզում երբեմն իջնում է -57,7 °C-ից, Թայմիր թերակղզում՝ մինչև -62 °C, Յամալում (Ակսարկա)՝ մինչև -67 °C, Շպիցբերգենում ՝ մինչև -46,3 °C: Փետրվարի միջին ջերմաստիճանը Չելյուսկին հրվանդանում կազմում է -28,2 °C, հուլիսին՝ +1,4 °C, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -14,5 °C, նվազագույնը՝ -48,8 °C, Հյուսիսային բևեռում փետրվարի միջին ջերմաստիճանը կազմում է -43 °C: Գոլոմյաննի կղզում մայիսի միջին ջերմաստիճանը կազմում է -9,6 °C, հունիսին՝ -1,5 °C, հուլիսին՝ +0,6 °C, օգոստոսին՝ 0 °C, սեպտեմբերին՝ -3,5 °C: Խեյսա կղզում, որտեղ գտնվում է Կրենկելի անվան աստղադիտարանը, և Գուկերի կղզում հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +0,7 °C: Աշխարհի ամենահյուսիսային մետեոկայանում՝ Կրենկելի անվան աստղադիտարանում, ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը կազմում է -44,4 °C, բացարձակ առավելագույնը՝ +10,3 °C: Վիզե կղզում մայիսի միջին ջերմաստիճանը կազմում է -9,2 °C, հունիսին՝ -1,6 °C, հուլիսին՝ +0,5 °C, օգոստոսին՝ +0,1 °C, սեպտեմբերին՝ -2,8 °C: Ապրիլից և մայիսից մինչև սեպտեմբեր արկտիկական տարածաշրջանները հաճախ համարվում են Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրերը։

Արկտիկայում հսկայական տարածքներ ծածկված են սառցադաշտերի հաստ շերտով, դրանց մակերեսը ավելի քան 2 մլն կմ² է։ Բևեռային շրջանից դուրս գտնվող ջրային տարածությունը, որը ամբողջ տարվա ընթացքում պատված է սառույցով, ձմռանը կազմում է 11 մլն կմ² և ամռանը՝ մոտ 8 մլն կմ²։ Մեկամյա սառցադաշտերի հաստությունը մոտ 1-2 մ է, իսկ բազմամյա սառցադաշտերինը՝ 3-4 մ։ Սառցաբեկորների բարձրությունը կազմում է 3-5 մ, երբեմն հասնում է 10-15 մ։ Բևեռային ցերեկը և գիշերը պայմանավորում են արեգակնային ջերմության չափազանց անհավասար բաշխումն ամբողջ տարվա ընթացքում[3]։ Ճառագայթային հավասարակշռությունն Արկտիկայի հարավային շրջաններում դրական է, կազմում է 420-630 ՄՋ/(մ² տարվա ընթացքում) [10-15 կկալ/(սմ² տարվա ընթացքում)], փաստորեն 2-3 անգամ ավելի քիչ է, քան միջին լայնություններում, իսկ Արկտիկական ավազանում, որպես կանոն, բացասական է՝ 85-125 ՄՋ/(մ² տարվա ընթացքում) կամ 2-3 կկալ/(սմ² տարվա ընթացքում)։ Ջերմության կորուստը փոխհատուցվում է ջրային և օդային տաք զանգվածների ներհոսքով։

Բևեռային արջն իր քոթոթի հետ

Հյուսիսային բևեռային շրջան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://enc-dic.com/word/p/Poljarn-klimat-97665.html%7Cзаглавие=Полярный(չաշխատող հղում) климат|издание=3-е
  2. Михеев В. А. Классификация климатов // Климатология и метеорология. — Ульяновск: Ульяновский государственный технический университет, 2009. — С. 66. — 114 с. — ISBN 978-5-9795-0533-6
  3. «Интересная география». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.