Բրիուդ (ֆր.՝ Brioude, օքս.՝ Briude), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հարավային մասում[4]՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Լուար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուարի վտակ Ալյե գետի ափին՝ երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 410 կիլոմետր դեպի հարավ, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կլերմոն-Ֆեռանից 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5]։ Զբաղեցնում է 13,52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6 637[6]։
Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք պատմա-մշակութային կառույցներ, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Սուրբ Ժուլիանի բազիլիկը՝ Օվեռնի ողջ տարածաշրջանում ամենամեծ քրիստոնեական սրբավայրը։