Jump to content

Բուխենվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուխենվալդ
ՏեսակՆացիստական համակենտրոնացման ճամբարներ, Համակենտրոնացման ճամբար և թանգարան
Երկիր Նացիստական Գերմանիա և  Գերմանիա[1]
ՏեղագրությունՎայմար
ՎայրՎայմար
Կազմված էInstitute for Typhus and Virus Research, Buchenwald?[2], Buchenwald memorial tower? և Q124820430?
Ղեկավար կազմակերպությունՍՍ
ՍպասարկողՍՍ
Հիմնադրված էհուլիս 1937[3]
Քանդվել էապրիլի 11, 1945
ՏնօրենԿարլ-Օտտո Կոխ և Hermann Pister?
ԻրադարձություններՆացիստական փորձեր մարդկանց վրա[4]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բուխենվալդ (գերմ.՝ Buchenwald [ˈbuːxənvalt]՝ «հաճարենու անտառ»), Գերմանիայի տարածքում գտնվող ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկը, որը գտնվել է Թյուրինգիայում՝ Վեյմարի շրջակայքում։ Չնայած այն հանգամանքին, որ Բուխենվալդը պաշտոնապես չուներ «մահվան ճամբարի» աստիճան, 1937 թվականի ամառվանից այդտեղ սկսեցին մարդկանց ոչնչացնել։ 1937 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի ապրիլը ճամբարում կալանավորվել է 250 000 մարդ։ Բուխենվալդն ուներ 138 մասնաճյուղ ճամբար։ Այս ճամբարում ստեղծվել էր զինագործարան։ Հատկապես շատ զոհեր են եղել Բուխենվալդի Դորա-Միտտելբաու մասնաճյուղում, որի ստորգետնյա արտադրամասերում ստեղծվել են «Ֆաու-1» և «Ֆաու-2» զենքերը։ Ճամբարն ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 13-ին ամերիկյան բանակի կողմից։ Բուխենվալդում զոհվել է մոտավորապես 56 000 կալանավոր[5]։

1945 թվականի ապրիլի 11-ին, երբ ամերիկյան բանակը մոտենում էր, Բուխենվալդում ապստամբություն է սկսվում և կալանավորներն իրենց ձեռքն են վերցնում ճամբարի վերահսկողությունը հեռացող ՍՍ-ականներից։

1945 թվականին Բուխենվալդի տարածքն անցնում է ԽՍՀՄ-ի վերահսկողությանը։ Այն տրամադրվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին՝ նացիստական ռազմական հանցագործներին ներկալելու նպատակով։

1958 թվականին ճամբարի տարածքում հիմնվել է «Բուխենվալդ» հուշարձանը։

Բուխենվալդում տեղի ունեցած հանցագործությունների մասին Էրիխ Մարիա Ռեմարկը գրել է «Կյանքի կայծը» վեպը[6][7][8]։

Բուխենվալդի կալանավորները[9]
Տարեթիվ Ընդհանուր
Քաղա-
քական

Եհովայի
վկաներ

Նույնա-
սեռականներ
1938 11 028 3982 476 27
1939 11 807 4042 405 46
1940 7440 2865 299 11
1941 7911 3255 253 51
1942 9571 5433 238 74
1943 37 319 25 146 279 169
1944 63 048 47 982 303 189
հունվար 1945 80 297 53 372 302 194
փետրվար 1945 80 232 54 710 311 89
Բուխենվալդից ազատված կալանավորները, 1945 թվական, ապրիլի 16
Դիակների տեղափոխում
Ամերիկացի սենատոր Օլբեն Ուիլյամ Բերքլին դիտում է ճամբարը ազատագրելուց հետո

Իրադարձությունների ճամանակագրություն.

  • 1937 թվականի հուլիսի 15-ին ճամբար են գալիս առաջին կալանավորները Զաքսենհաուզենից։ Ճամբարի պարեկն էր Կարլ Կոխը։ Օգոստոսի 14-ին սպանվել է առաջին կալանավորը՝ քսաներեքամյա Գերման Կեմպեկը Ալտոնայից[10]։
  • 1938 թվականի փետրվարին Մարտին Զոմմերի ղեկավարությամբ ճամբարի բունկերում ստեղծվել են կտտանքների և գնդակահարության սենյակները։ Հունիսի 4-ին Էմիլ Բարգատցկին կախաղան է բարձրացվել կալանավորների աչքի առաջ. սա առաջին հրապարակային մահապատիժն էր Բուխենվալդում[11]։
  • 1939 թվականի փետրվարին տարածվում է տիֆի համաճարակ, իսկ նոյեմբերին՝ դիզենտերիան։ Նույն թվականի վերջին ճամբարում կար 11 807 կալանավոր, որից զոհվեցին 1235-ը[12]։
  • 1940 թվականին կառուցում են դիակիզարանը։ Օգոստոսի 22-ին հրաման տրվեց, որ այրելուց առաջ հեռացնեն դիակներից ոսկե ատամները։ 1940 թվականի ամառվանից սկսեց գործել դիակիզարանը[13]։
  • 1941 թվականի սեպտեմբերին ճամբարի մոտակայքում գնդակահարվում են խորհրդային ռազմագերիները։ ՍՍ-ի կողմից սպանվել է 8000 խորհրդային ռազմագերի։ Նրանք չեն հաշվվում ճամբարի վիճակագրությունում[14]։
  • 1942 թվականի հունվարին անցկացվում են առաջին բժշկական փորձարկումները կալանավորների վրա։ Տարեվերջին ճամբարում կալանավորների թիվը հասնում է 9517-ի, որից յուրաքանչյուր 3-րդը զոհվում է[15]։
  • 1943 թվականին կալանավորներին տեղափոխում են փոքր ճամբար։ Ապրիլին, 46-րդ բլոկում անցկացվում է բժշկական փորձարկումների 13-րդ ալիքը, որի արդյունքում փորձարկվողների կեսը զոհվում է տանջալից մահով։ Նորդհաուզեն քաղաքի մոտ կառուցվում է Դորա ստորգետնյա ճամբարը, որտեղ հրթիռներ էին պատրաստում։ Տարեվերջին այս ճամբարում կային 37 319 մարդ, որից 14 500՝ ԽՍՀՄ քաղաքացիներ, 7500 լեհ, 4700 ֆրանսիացի[16] և 4800 գերմանացի ու ավստրիացի[17]։
  • 1944 թվականին Էռնստ Թելմանը՝ Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության նախագահը գնդակահարվում է դիակիզարանի շենքում։ Օգոստոսի 24-ին դաշնակիցների զորքերը գնդակոծում են ՍՍ-ի զորանոցները, որի արդյունքում 2000 կալանավոր վիրավորվում է, 388-ը՝ զոհվում։ Բուխենվալդում և մասնաճյուղային ճամբարներում ազատազրկման մեջ պահվում էին 63 048 տղամարդ և 24 210 կին կալանավորներ։ 8644 մարդ զոհվեց։ 1944 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կալանավորներ բերվեցին Լատվիայի համակենտրոնացման ճամբարներից։ Նրանց թիվը մոտ երկու հազար էր[18]։
  • 1945 թվականի հունվարին մոտ հազար հրեա բերվեց Լեհաստանի համակենտրոնացման ճամբարներից։ Նրանց մեծ մասը մահացու հիվանդ էր։ Փետրվարին Բուխենվալդը դառնում է ամենամեծ մահվան ճամբարը՝ նրա 88 մասնաճյուղում պահվում էր 112 000 կալանավոր[19]։
  • Ապրիլի 8-ին ընդհատակյա կալանավորները դաշնակիցներին ռադիոհաղորդագրություն են ուղարկում՝ օգնության խնդրանքով[20]։
  • Ապրիլի 11-ին սկսվում է զինված ապստամբությունը։ Կալանավորները զինաթափեցին և գերի վերցրին շուրջ 80 ՍՍ-ականի։ Ազատագրված ճամբար առաջինը հասան ամերիկացի հետախույզները[21]։
  • Ապրիլի 13-ին ճամբար մտավ ԱՄՆ-ի զորքը։
  • Իր գոյության վերջին տարում ճամբարում զոհվեց 13 959 մարդ։ Հարյուրավորները զոհվում են ազատագրումից հետո։
  • Ընդհանուր առմամբ ճամբարում զոհվել է մոտավորապես 56 000 մարդ։

Բժշկական փորձարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանավորների վրա մի շարք բժշկական փորձարկումներ են կատարել։ Դրանց արդյունքում փորձարկվողների մեծամասնությունը զոհվում է տանջալից մահով։ Կալանավորներին վարակում են բծավոր տիֆով, տուբերկուլոզով և այլ վտանգավոր հիվանդություններով, որպեսզի ստուգեն վակցինաների ազդեցությունը։

Պահպանվել են ճամբարային բազմաթիվ փաստաթղթեր, ըստ որոնց հորմոնալ փորձարկումներ են կատարել նույնասեռական կալանավորների նկատմամբ։ Դրանք իրականացվել են ՍՍ-ի բժիշկ Կարլ Վերնետի գաղտնի հրամանով[22][23]։ 1943 թվականին ՍՍ-ի ռեյխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը, իմանալով դանիացի բժիշկ Վերնետի փորձարկումների մասին նույնասեռականների ասպարեզում, հրավիրում է վերջինիս Բուխենվալդ, որպեսզի իրականացնի նույնատիպ փորձարկումներ։ Վերնետի կողմից բժշկական փորձարկումները սկսվել են 1944 թվականի հուլիսից[22][24]։ Ըստ պահպանված փաստաթղթերի գեյերի աճուկային շրջանում տեղադրվում էր «տղամարդկային հորմոններով» դեղապատիճ, որը պետք է նրանց դարձներ հետերոսեքսուալ[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Nuremberg Trials Project — 2016.
  3. Nuremberg Trials Project — 2016.
  4. Nuremberg Trials Project — 2016.
  5. «Konzentrationslager Buchenwald 1937–1945» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Buchenwald and Mittelbau-Dora. Memorials Foundation». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Buchenwald and Mittelbau-Dora. Memorials Foundation».
  8. ««Искра жизни» (1952-1953 гг.)».
  9. Կաղապար:Grau: Homosexualität in der NS-Zeit
  10. «Historischer Überblick - 1937» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Historischer Überblick - 1938» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «Historischer Überblick - 1939» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «Historischer Überblick - 1940» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «Historischer Überblick - 1941» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «Historischer Überblick - 1942» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «Chronik des Konzentrationslagers Buchenwald». Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau-Dora. Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին. Վերցված է 2008-02-06-ին. {{cite web}}: Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Historischer Überblick - 1943» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «Historischer Überblick - 1944» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  19. «Historischer Überblick - 1945» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  20. Вечерний Харьков. «Бухенвальд: правда из первых уст Արխիվացված 2011-05-08 Wayback Machine», 2 февраля 2009
  21. «Chronologie der Befreiung - 11 April 1945» (գերմաներեն). Stiftung Gedenkstätten Buchenwald und Mittelbau Dora. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. 22,0 22,1 Grau, 2004, էջ 345
  23. Stümke, 1989, էջ 123
  24. Stümke, 1989, էջ 123-125
  25. Grau, 2004, էջ 345-346
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխենվալդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 605