Jump to content

Բորա Բորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորա Բորա
Bora-Bora / Porapora

'
Կոորդինատներ 16°35′43″ հվ. լ. 151°38′57″ ամ. ե.HGЯO
Երկիր Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա
Տեղագրություն Խաղաղ օվկիանոս
Կղզիների քանակը 30
Ընդհանուր մակերեսը 38 կմ2
Ամենաբարձր կետը 727 մ
Բնակչություն (2007) 8927 մարդ
Բնակչության խտությունը 234,921 մարդ/կմ2

Տեսարան` Պահիա հրաբուխի գագաթից
Բորա Բորա (Ֆրանսիական Պոլինեզիա)##
Բորա Բորա (Ֆրանսիական Պոլինեզիա)
Բորա Բորա (Խաղաղ օվկիանոս)##
Բորա Բորա (Խաղաղ օվկիանոս)
Վիքիպահեստում

Բորա Բորա, կղզի Օվկիանիայում, Ֆրանսիական Պոլինեզիայի կղզեխմբի կղզիներից։ Այն պատկանում է Ֆրանսիային։ Տարածքը՝ 29.3 կմ2 է։ Կղզին գտնվում է Տահիտիի մայրաքաղաք Պապետեից 230 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզին շրջապատված է կորալյան խութերով, իսկ կղզու կենտրոնում է գտնվում գործող հրաբուխ Պահիան (727 մ)։

Բորա Բորան ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է աշխարհում։ Ամենամեծ քաղաքը Վայտապն է, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Բնակչությունը՝ ըստ 2008 թ. մարդահամարի 8880 է։ Տնտեսությունը բացառապես հիմնված է տուրիզմի, ինչպես նաև կոկոսի արտադրության վրա։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու իրական անվանումը տահիտերենով ավելի ճիշտ արտասանվում է Պորա Պորա, որը նշանակում է Առաջին Ծնունդ։

Կղզին առաջինը բնակեցվել է Պոլինեզիան գաղութարարների կողմից Ք. ա. 4-րդ դարում։ Եվրոպայում կղզու գոյությունը հայտնի է դարձել 1722 թ. Յակոբ Ռոգգեվենի շնորհիվ։ Իսկ 1770 թ. Ջեյմս Կուկը ոտք է դրել այս կղզու վրա։ Բորա Բորան, մինչև 1888 թ. անկախ պետություն էր, սակայն ֆրանսիացիների ճնշումից խուսափելու համար Բորա Բորայի վերջին թագուհի Տերիմաեվաուրա 3-րդը այն հանձնեց ֆրանսիացիներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ նահանգները ընտրել է Բորա Բորան, որպես Հարավային խաղաղ օվկիանոսի ռազմական մատակարարման բազա և նավթի պահեստ։ Այստեղ այդ տարիներին 7000 տղամարդիկ այստեղ պատրաստվում էին պատերազմին։

Այսօր կղզու տնտեսությունը զարգանում է գրեթե միայն զբոսաշրջության շնորհիվ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այստեղ կառուցվում են մի շարք հանգստավայրեր;Մեծ մասը զբոսաշրջիկների գնում է Աքուա հանգստավայր։ Բորա Բորայի օդանավակայանը ապահովում է ամենօրյա թռիչքները դեպի Պապետե և Թահիթի։ Հասարակական տրանսպորտը այստեղ բացակայում է առաջարկում են վարձակալել ավտոմեքենա և հեծանիվ։ Կղզու շրջապատող տարածքի ջրում բնակվում են շնաձկներ և ձկների շատ տեսակներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորա Բորա» հոդվածին։