Jump to content

Բոբիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Բոբիո
Bobbio
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԷմիլիա Ռոմանիա
Գավառ Պիաչենցա
ՀամայնքՊիաչենցա
Մակերես106 կմ²
ԲԾՄ274 մ
Բնակչություն3816 մարդ
Խտություն36 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0523
Փոստային դասիչ29022
Ավտոմոբիլային կոդPC
Պաշտոնական կայքcomune.bobbio.pc.it(իտալ.)
Բոբիո (Իտալիա)##
Բոբիո (Իտալիա)
Բոբիո (Էմիլիա Ռոմանիա)##
Բոբիո (Էմիլիա Ռոմանիա)

Բոբիո (իտալ.՝ Bobbio), հնագույն քաղաք և առողջարան Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Էմիլիա Ռոմանիա մարզի Պիաչենցա գավառում[1]։

Քաղաքը գտնվում է Տրեբիա գետի հարևանությամբ և Պենրիչե բարձր լեռան լանջերին։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 3816 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 36 մարդ/կմ²։

Քաղաքը զբաղեցնում է 106 կմ² տարածք։ Փոստային ինդեքսը՝ 29022, իսկ հեռախոսային կոդը՝ 0523:

Հնում քաղաքը հայտնի էր որպես Էնովի (Էբովիում, Բոբիում)։ Նրա պատմությունը կապված է համանուն աբբայության հետ, որը հիմնադրվել է 614 թվականին Սուրբ Կոլումբանի կողմից։

Ուշ միջնադարյան ժամանակահատվածում դքսությունը եղել է Հյուսիսային Իտալիայի կենտրոններից մեկը։

1304 թվականին Մալասպինաների արքայական ընտանիքից սերող Կորադինո ասպետը քաղաքում կառուցել է արքայական դղյակ, որը հետագայում՝ 1387 թվականից դառնում է Դալ Վերմեների ընտանիքի նստավայրը։

1516 թվականին Բոբիոն դարձավ մարկգրաֆություն գլխավորած Դալ Վերմեի իշխանության կենտրոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբիո» հոդվածին։