Jump to content

Բեքի Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեքի Ջի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBecky G
Ի ծնե անունՌեբեկա Մարի Գոմես
Նաև հայտնի է որպեսBecky G
Ծնվել էմարտի 2, 1997(1997-03-02)[1][2] (27 տարեկան)
Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերլատինական փոփ[3], ռեգետոն[4], cumbia?, փոփ և ժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի, երգահան, պարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլKemosabe Records?, RCA Records և Hollywood Records
Պարգևներ
Կայքiambeckyg.com
 Becky G Վիքիպահեստում

Բեքի Ջի (Ռեբեկա Մարի Գոմես, {{lang-en|Rebbeca Marie Gomez, մարտի 2, 1997(1997-03-02)[1][2], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփ երգիչ, երգահան և պարուհի։ Նա հայտնի է դարձել 2012 թվականին YouTube-ում հայտնի երգերի ռեմիքսներ ավելացնելով։ Այդ թվականին նա համագործակցել է Kemosabe Records ձայնագրման գործակալության հետ, որի սեփականատերը Dr. Luke-ն է։ 2013 թվականի հուլիսի 16-ին նա թողարկել է իր առաջին «Play It Again» մինի ալբոմը։ Ինչպես նաև Բեքին գրել է երգիչների համար երգերի տեքստեր, որոնց մեջ են մտնում՝ «Oath» Շեր Լլոյդ և «Wish U Were Here» Cody Simpson: Նա մասնակցել է այդ 2 երգերի ձայնագրմանը։ Իր և երգիչ Օսթին Մահոունի սիրավեպի մասին շատ լուրեր են տարածվել։ Միայն մայիսի 1-ին Օսթինը հաստատեց իրենց հարաբերությունները MTV ալիքին, ասելով, որ նա երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել։ Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ Գոմեսը նկարահանվելու է «Կայսրություն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։ Իսկ փետրվարի 7-ին նա 4 ամսով տեղափոխվել է Վանկուվեր «Հզոր Ռենջերների» նկարահանումներին։ Այդտեղ նա խաղացել է Թրինիի/Դեղին ռեյնջերի դերը։

Ռեբեկան ծնվել և մեծացել է Ինգլվուդում, բայց իր վաղ մանկությունն անց է կացրել Մորենո-Վալլիում։ Ֆինանսական խնդիրները նրա ծնողներին ստիպեցին վաճառել իրենց տունը և տեղափոխվել Ինգլվուդում գտնվող նրա պապիկի ավտոտնակը։ Այդ ժամանակ Գոմեսը 9 տարեկան էր[5]։ Գոմեսը ցանկացավ օգնել իր ընտանիքին և սկսեց աշխատել (այդ թվում նաև գովազդի բիզնես)։ Ինչպես նաև ներկայացել է դեռահասների 2 խմբերում՝ G.L.A.M. և B.C.G[6]: Քրիստինա Ագիլերայի և Ջենիֆեր Լոպեսի երգերի շնորհիվ՝ Բեքին իր մեջ հայտնաբերեց երաժշտական տաղանդ։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բեքին հայտնի փոփ և հիփ հոփ երգերի ռեմիքսներ ավելացրեց YouTube-ում[7]։ Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի ռեփերի նրա քավեր տարբերակները, որոնք ավելացվել էին 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, գրավեցին պրոդյուսեր Dr. Luke-ի ուշադրությունը և պրոդյուսերն առաջարկեց Kemosabe Records-ի հետ համագործակցություն։

2012 թվականի հուլիսի 12-ին երգիչ Քոդի Սիմփսոնը թողարկեց «Wish U Were Here» սինգլը, որտեղ Բեքին երգեց և դարձավ երգի հեղինակներից մեկը։ Ավելի ուշ նա իր «Turn the Music Up» երգը ավելացրեց YouTube-ում։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդը թողարկում է «Oath» սինգլը, որտեղ նույնպես երգեց Գոմեսը։ «Oath»-ի ավելի քան 140,000 օրինակներ վաճառվեցին ԱՄՆ-ում և բարձրացավ Billboard Hot 100-ի 73-րդ տողը։ Բեքին Will.i.am-ի հետ թողարկեց «Problem» երգը, որը միացավ «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլտֆիլմի սաունդթրեքերի շարքին[8]։ Սեպտեմբերի 13-ից նա թողարկեց այդ երգի տեսահոլովակը։ Բեքին սկսեց աշխատել Ջենիֆեր Լոպեսի «Jenny From the Block» երգի ռեմիքսի վրա, այն անվանելով «Becky from the Block»: Իսկ տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 8-ին[9]։

2013 թվականի մայիսի 6-ին Բեքին թողարկեց «Play It Again» երգի տեսահոլովակը, որը դարձավ իր առաջին մինի ալբոմ «Play It Again»-ի աջակցությամբ, թողարկված 2013 թվականի հուլիսի 16-ին։ Այդ մինի ալբոմն ներառում է նաև 4 երգեր՝ «Can’t Get Enough», որը ձայնագրվել էր Պիտբուլի հետ միասին, «Built for This», «Zoomin' Zoomin'» և «Lovin What You Do.» [10]: 2014 թվականի փետրվարին Բեքին Ժասմին Մարի Վիլեգասի հետ հայտնվեց «Latina» ամսագրի շապիկին։ Բեքին երգակցել է Քեթի Փերրիի «Prismatic World Tour», Դեմի Լովատոյի «DEMI World Tour» և Ջեյսոն Դերուլեյի «Talk Dirty Tour» համերգային շրջագայություններին։

2014 թվականի ապրիլի 23-ին նա թողարկեց իր առաջին «Shower» սինգլը, որը դարձավ նրա՝ Billboard Hot 100-ի մեջ մտնող առաջին հիթը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.billboard.com/articles/6251181/becky-g-21-under-21-2014
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. McIntyre H. BTS’s J-Hope Makes History As He’s Set To Headline Lollapalooza // Forbes / S. ForbesNYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
  4. Villa L. Vibra Urbana, Sueños, and More Latin Music Festivals Happening in 2022 — 2022.
  5. http://www.latimes.com/entertainment/la-et-c1-beckyg-20130819,0,5615343.story
  6. https://www.youtube.com/user/BeckyGOnline/videos
  7. https://www.youtube.com/user/BeckyGOfficial
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  9. http://articles.latimes.com/2013/apr/24/entertainment/la-et-ms-becky-gs-hot-becky-from-the-block-a-joyous-ode-to-inglewood-20130424
  10. http://www.rap-up.com/2013/05/06/video-becky-g-play-it-again/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեքի Ջի» հոդվածին։