Բեկոն
Ենթատեսակ | raw whole-muscle cut? և միս |
---|---|
Հիմնական | խոզի միս |
Bacon Վիքիպահեստում |
Բեկոն (անգլ.՝ bácon), աղի խոզի մսի տարատեսակ[1], պատրաստված խոզի տարբեր հատվածներից, սովորաբար խոզի կրծքամսից կամ մեջքի ոչ շատ յուղոտ կտորներից։ Բեկոնն ուտում են, թե ինչպես առանձին ուտեստ, թե ինչպես առանձին գարնիր (հատկապես նախաճաշին), կամ էլ օգտագործվում է որպես երկրորդական բաղադրիչ ճաշատեսակները համեմելու համար (օրինակ, կլաբ սենդվիչ)։ Ինչպես նաև բեկոնը օգտագործվում տապակած մսի լցոնման համար, հատկապես որսամսի, ինչպես նաև օգտագործվում է եղնիկի և փասիանի միսը։ Բեկոնը նաև կարող է օգտագործվել որպես շերտեր, տապակած մսին հաղորդելով ավելի վառ և արտահայտիչ համ։ Հենց բառը առաջացել է հին գերմանական Bahho-ից, որը նշանակում է «հետնամաս», «խոզապուխտ» կամ «բեկոնի կողմ», իսկ հին ֆրանսերենում՝ bacon[2][3]։ Այս բառը կարող է նաև հեռակա կերպով կապված լինել ժամանակակից գերմանական Bauch-ի հետ, որը նշանակում է «փոր»[4]։ Այլ կենդանիների միսը, ինչպիսիք են տավարը, գառը, հավը, այծը կամ հնդկահավը նույնպես կարող են կտրվել, պահպանվել և եփվել այնպես, որ նման լինի բեկոնին, և նույնիսկ կարող է ունենալ համապատասխան անուն, ինչպիսին է՝ հնդկահավի բեկոնը[5]։ Նման մսի արտադրությունը տարածված է հուդայականություն և իսլամ դավանող բնակչության գերակշռող տարածքներում, քանի որ երկու կրոններն էլ արգելում են խոզի մսի օգտագործումը[6]։ Կա նաև բուսական բեկոն, որը պատրաստվում է սոյայից։
Աղում և ծխեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան ժամանակակից սառնարանային սարքավորումների հայտնվելը, անհրաժեշտ էր խոզի մսի պահածոյացումը աղման միջոցով երկարատև և անվտանգ պահպանման համար։ Զարգացած երկրներում, ընդհանուր առմամբ, մսի աղումը այլևս անհրաժեշտ չէ, այնուամենայնիվ, աղման տարբեր եղանակներով մսին տրված համը դարձել է շատ սիրված և պահանջված։ Այն դեռ լայնորեն օգտագործվում է համի և այլ հատկությունների պատճառով, որոնք տալիս է մսին։ Բեկոնի աղումը իրականացվում է աղաջրի մեջ թրջելով; Այդ մեթոդը անվանում են՝ թաց աղում։ Կամ էլ օգտագործվում է մեկ այլ մեթոդ՝ չոր աղում։ Չոր աղման ժամանակ բեկոնը թաթախում են բյուրեղային աղի մեջ և թողնում հանգստանալու[1][7]։ Բեկոնի աղաջրի մեջ ավելացվում են կարծրացուցիչներ, հիմնականում նիտրիդներ или նիտրատներ, որոնք արագացնում են կարծրացումը և կայունացնում գույնը։ Աղումից հետո բեկոնը կարելի է չորացնել շաբաթներ կամ ամիսներ սառը օդում ինչպես նաև ծխեցնել կամ եփել[1]։ Թարմ և չորացված բեկոնը սովորաբար պատրաստվում են հացից առաջ թավայի վրա։ Եփված և ծխեցված բեկոնը ինքնին պատրաստի ուտեստ է և կարելի է այն ուտել, ինչպես նաև կարելի է իրականացնել լրացուցիչ մշակումներ օգտագործելով խոհարարական հմտություններ։ «The Virginia Housewife» (1824), համարվելով ամերիկյան առաջին խոհարարական գրքերից մեկը ոչ մի անգամ չի ակնկարկում, որ բեկոնը երբեք չի ծխեցվել, բայց այնուամենայնիվ չի էլ տալիս ոչ մի խորհուրդ, թե ինչպես այն դարձնել ավելի համեղ, մեջբերելով միայն նա,որ պետք է զգուշանալ, որ կրակը շատ չտաքանա[8]։ Ամերիկյան վաղ պատմության մեջ բեկոնի եփումն ու ծխեցումը (ինչպես նաև երշիկեղենի պատրաստումը) ըստ երևույթի այն եզակի գործընթացներից մեկն էր, որի պատրաստման համար չէր դրվում սեռական տարբերություն խոհարարների մեջ[9]։ Բեկոնը տարբերվում է մեկ այլ աղիացված խոզի մսից իր օգտագործվող կտորներով և փաթեթավորմամբ։ Բեկոնը միշտ պահպանվում է չոր փաթեթավորումով,մինչ այլ տեսակի աղիացված խոզի միսը կարող է պահպանվել աղաջրի մեջ։ Պատմականորեն խոզապուխտ և բեկոն տերմինները միշտ եղել են մսի տարբեր կտրվածքներ, որոնք աղած էին կամ փաթեթավորված էին նույն ձևով, հաճախ միասին մեկ տակառի մեջ։ Այսօր խոզապուխտը սահմանվում է որպես խոզի հետնամասից պատրաստված մսամթերք, իսկ հատուկ աղաջուրը խոզապուխտի չորացման համար պարունակում է ավելի մեծ քանակությամբ շաքար, քան բեկոնի համար նախատեսված աղաջուրը։ Բեկոնը համեմատ խոզապուխտի քիչ քաղցրահամ է չնայած նրա, որ օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են շագանակագույն շաքարավազը կամ թխկու օշարակը։ Բեկոնը նման է աղիացրած խոզի ճարպի, որը հաճախ պատրաստվում է նմանատիպ կտորներից, բայց աղիացրած խոզի միսը երբեք չի ծխեցվում և պարունակում է համեմատաբար ավելի շատ աղ[10]։ Բեկոնը մշակվում է տրիխինելոզը[11] կանխելու նպատակով, որն առաջանում է տրիխինելներից ՝ մակաբուծական կլոր որդերից, որոնք կարող են ոչնչացվել ջերմության, սառեցման, չորացման կամ ծխեցման միջոցով[12]։ Կարող են ավելացվել նաև նատրիումի պոլիֆոսֆատներ, ինչպիսիք են նատրիումի տրիֆոսֆատը, որպեսզի հեշտացնեն արտադրանքի կտրատումը և նվազեցնեն ճարպի ցրումը բեկոնը տապակելիս։
Բեկոնի տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի տեսակները կախված են այն կտրվածքից, որից պատրաստվում են[1][10]։ Բեկոն պատրաստելու համար օգտագործվում են տարբեր կտորներ՝ կախված տեղական նախասիրություններից։
- Կողային կամ գծավոր բեկոն, ստացվում է խոզի փորամասից[1][10]։ Այն ունի ճարպի և մսի երկար, հաջորդական շերտեր, որոնք անցնում են մաշկին զուգահեռ[10][13]։ Սա ԱՄՆ-ում բեկոնի ամենատարածված ձևն է[10]։
- Պանչետա, գծավոր բեկոնի իտալական տարբերակն է, որը վաճառվում է ապխտած կամ չծխեցված։ Սովորաբար աղելուց հետո նրան տալիս են գլանաձև տեսք և հայտնի է իր ուժեղ բույրով[1][10]։
- Թիկունքային բեկոն, պատրաստվում է խոզի միջին թիկունքային հատվածի կտորներից[10][14]։ Սա միս է, որը պարունակում է ավելի քիչ ճարպ համեմատ գծավոր բեկոնի[1]. Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում օգտագործվող բեկոնի մեծ մասը դա թիկունքային բեկոնն է[10][15]։
- Պարանոցային բեկոնը պատրաստվում է անյուղ մսից գլխամասի մոտ գտնվող պարանոցի մեջքային հատվածից[10][16]։
- Քոթեջային բեկոնը պատրաստվում է խոզի ոչ յուղային մասից՝ թիակից, որն ունի օվալաձև տեսք[10]։
- Ծնոտային բեկոն, սա աղիացված և ծխեցված խոզի այտեր են[17]։ Ծնոտային բեկոնի տեսակնեից է Իտալական՝ գուանչիալեն, որը համեմվում է, չորացվում, բայց չի ծխեցվում։ Բեկոնի տարբեր տեսակների մեջ մաշկի օգտագործումը, որը հայտնի է որպես «բեկոնի կեղև»[18], տատանվում է բեկոնի տարբեր տեսակների մեջ, չնայած նրա,որ այն չունի լայն տարածում անգլախոս երկրներում։
Սպառումը աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնը հաճախ մատուցվում է ձվի և երշիկեղենի հետ՝ որպես ամբողջական անգլիական նախաճաշի մի մաս[19]։
Ավստրալիա և Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված ձևը՝ միջին չափի բեկոնն է, որը պատրաստված է խոզի թիկունքային մասից և ունի յուղային շերտեր։ Հատուկ սննդակարգ ունեցող և պահող սպառողների աճի հետ պայմանավորված՝ որոշ սուպերմարկետներ նաև առաջարկում են միայն փափկամիս։ Այն վաճառվում է որպես կարճ կտրված բեկոն և սովորաբար արժեքը մի փոքր ավելի բարձր է, քան միջին բեկոնինը։ Երկու սորտերն էլ սովորաբար հասանելի են առանց կեղեվի[20]։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայում «բեկոն» տերմինն սովորաբար վերաբերում է կողային բեկոնին[21]։ Կանադական բեկոնը խոզի մսի բարակ կտոր է,որը պարունակում է քիչ քանակի յուղայնություն[21]։ Բեկոն ոլորի ալյուրով, չծխեցված թիկունքային բեկոն, աղիացված աղաջրի մեջ։ Իսկ մակերեսին ցանվաում է մանրեցված եգիպտացորենի ալյուր (պատմականորեն այն ցողվել է աղացած չոր ոլոռով)[21]։ Այն հայտնի է հարավային Օնատարիոյում։ Բեկոնը հաճախ ուտում են նախաճաշին, օրինակ՝ խաշած ձու կամ նրբաբլիթ։ Կանադայում թխկիի օշարակը հաճախ օգտագործվում է որպես բեկոնի բուրավետիչ։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի որոշ իմաստներ համընկնում են գերմանալեզու Speck տերմինի հետ (խոզապուխտ)։ Գերմանացիները օգտագործում են «բեկոն» տերմինը Frühstücksspeck-ի համար (նախաճաշի բեկոն), այսինքն՝ խոզի չորացված կամ ապխտած շերտ։ Ավանդական գերմանական մսի տեսականի նախապատվությունը տալիս է խոզապուխտին, սակայն Wammerl-ը (խոզի փոր պատրաստված գրիլով) շարունակում է տարածված մնալ Բավարիայում։
Բեկոնի փոքր խորանարդները (Ավստրիայում և հարավային Գերմանիայում կոչվում են Grieben կամ Grammerln) բավականին կարևոր բաղադրիչ են Հարավային Գերմանիային բնորոշ տարբեր ուտեստների համար։ Դրանք օգտագործվում են ապուրներին և աղցաններին համ հաղորդելու, ինչպես նաև խոզապուխտով պելմենիներ պատրաստելու համար։ Օգտագործվում է նաև արիշտայով և կարտոֆիլով տարբեր ուտեստներ պատրաստելու համար։ Դրանք տանը մսի ավելի մեծ կտորներով պատրաստելու փոխարեն, դրանք վաճառվում են որպես վերամշակված Baconwürfel (բեկոնի խորանարդներ) գերմանական խանութներում։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում բեկոնը աղած և ապխտած կրծքամիս է, որը նման է ԱՄՆ-ին և վաճառվում է կամ ստանդարտ չափով կամ էլ կիսված։ Ճապոնական բեկոնը տարբերվում է ԱՄՆ-ում եղած բեկոնից նրանով, որ այն չի վաճառվում հում վիճակում, այլ նախապես անցնում է ջերմային մշակում, իսկ եփելիս ստանում էխոզապուխտի տեսք[22]։ Չմշակված, կտրատած խոզի փորը, որը կոչվում է բարա, շատ տարածված է Ճապոնիայում և օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման համար (օրինակ՝ յակիտորի և յակինիկու)։
Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիկունքային բեկոնը Միացյալ Թագավորություններում և Իռլանդիայում ամենատարածված ձևն է։ Այն «բեկոն» տերմինի ուղիղ իմաստն է։ Բեկոնի բարակ շերտը կոչվում է «ռաշեր»։ Բեկոնի մոտ 70%-ը վաճառվում է որպես ռաշեր[23]։ Ինչպես նաև առկա են թիկունաքային կտորների կտրվածքներ, որոնք կազմված են միայն մսից և անվանվում են մեդալյոններ։ Բեկոնի այդ տեսակները կարող են լինել երկու տեսակի՝ ծխեցված և չծխեցված։ Ամերիկական բեկոնը պատրաստված կողային մսից անվանվում է՝ գծավոր բեկոն[24]։ Նաև օգտագործվում են երկարավուն կտորներ, որը անվանվում է՝ միջին չափի բեկոն։ Այն երկկողմանի բեկոնի տեսակ է, որը մի կողմից թիկունքային բեկոն է, իսկ մյուս կողմից՝ գծավոր։ Օգտագործվում են նաև այլ, ավելի քիչ տարածված կտորներ։ Բեկոնը նաև վաճառվում և մատուցվում է որպես կտրատված, սովորաբար խաշած կամ տապակած, կամ ավելի հաստ շերտ, որը կոչվում է կոտլետ կամ սթեյք։ Դրանք սովորաբար ուտում են այլ ուտեստների հետ[7]։ Մեծ Բրիտանիայում չապխտած բեկոնը կոչվում է «կանաչ բեկոն»[7]։ Տապակած կամ գրիլի վրա խորովված բեկոնի կտորները ավանդական անգլիական նախաճաշի լիարժեք մի մասն են։ Տաք բեկոնով սենդվիչները Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում[25] հայտնի սրճարանային ուտեստ են և ոչ պաշտոնապես առաջարկվում են որպես միջոց զարթխումի համար[26]։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնին «բեկոն» տերմինը սովորաբար վերաբերում է կողային մսից պատրաստված բեկոնին, որը ԱՄՆ-ում վաճառվող բեկոնի ամենատարածված տեսակն է։ թիկունքային մսից պատրաստված բեկոնը հայտնի է որպես «կանադական բեկոն» և սովորաբար վաճառվում է նախապես եփած և կտրատված հաստ շերտի[27]։ Ամերիկյան բեկոնը ներառում է բեկոնի տեսակներ, որոնք ապխտվում են համեմված տարբեր համեմունքներով կարիենու կամ խնձորենու ծխի մեջ։ Որպեսհամեմունք օգտագոծվում են չիլի, շագանակագույն շաքարավազ, մեղր կամ մաթ[28]։ Չկտրված բեկոնը հայտնի է որպես «բեկոնի կտոր»[29]։
USDA-ի կանոնակարգերը ճանաչում են բեկոնը որպես պահածոյացված միայն այն դեպքում, եթե այն մշակվել է սինթետիկ նիտրիտներով կամ նիտրատներով (օրինակ՝ նատրիումի նիտրատ կամ կալիումի նիտրատ )։ Սա նշանակում է, որ նեխուրից կամ ճակնդեղից ստացված նիտրիտներով մշակված բեկոնը (որն ունի նույն քիմիական արդյունքը) պետք է պիտակավորվի որպես ոչ պահածոյացված և ներառի այնպիսի պիտակ, ինչպիսին է «ոչ ավելացված նիտրատներ կամ նիտրիտներ, բացառությամբ նեխուրում բնականաբար հայտնաբերված նիտրատների»:Վաճառքի կան նաև բեկոններ, որոնք չեն մշակվել նիտրիտներով[30]։
Բեկոնային կախվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում և Կանադայում կայուն աճում է ինչպես բեկոնի, այնպես էլ բեկոն օգտագործող բաղադրատոմսի պահանջարքը։ Այս երևույթը կոչվում է բեկոմանիա։ 2011 թվականից ի վեր ԱՄՆ-ում բեկոնի վաճառքը զգալիորեն աճել է։ 2013 թվականին վաճառքներն աճել են 9,5%-ով՝ հասնելով ԱՄՆ-ում ռեկորդային բարձր ցուցանիշի՝ մոտ $4 մլրդ։ Ըստ Սմիտֆիլդ ֆուդս-ի անցկացրած հարցման՝ ամերիկացիների 65%-ը բեկոնը համարում են իրենց ազգային ուտեստը[31]։ Համացանցի միջոցով տարածվել են այնպիսի ճաշատեսակներ, ինչպիսիք են «բեկոնային պայթյուն», «տապակած հավի ոճով բեկոն» և շոկոլադապատ բեկոն[32], ինչպես նաև քաղցրեցված բեկոնի օգտագործումը։ Բաղադրատոմսերը արագ տարածվեցին ազգային լրատվամիջոցների, սննդի բլոգների և ՅուԹյուբ-ի միջոցով[33][34]։ Ռեստորանները կազմակերպում և անցկացնում են բեկոնի և գարեջրի համտեսի երեկոներ[35]։ Նյու Յորք Թայմս-ը հաղորդում է իռլանդական վիսկիով մարինացված բեկոնի մասին, որն օգտագործվում է Սուրբ Պատրիկի օրվա[36] կոկտեյլներում, իսկ հայտնի խոհարար Բոբի Ֆլեյը հավանություն է տվել «Ամսվա բեկոն» ակումբին առցանց, տպագիր[37] և ազգային հեռուստատեսությամբ[38]։
Մեկնաբանները բեկոնի նկատմամբ հետաքրքրության այս աճը կապում են ամերիկյան մշակույթային յուրահատկությունների հետ։ Էլիսոն Քուքը, լրագրող, որը գրում է Houston Chronicle-ի համար, պնդում է բեկոնի ամերիկյան քաղաքացիությունը՝ վկայակոչելով բեկոնի պատմական և աշխարհագրական օգտագործումը[33]։ Վաղ ամերիկյան գրականության մեջ, Էբենեզեր Կուկի 1708 թվականի «Մոլախոտի գործոնը» պոեմում, որը երգիծանք է վաղ գաղութատիրական Ամերիկայի կյանքի մասին, պատմողն արդեն ողբում է, որ Ամերիկայի գրեթե ողջ սնունդը պատրաստված է բեկոնից[39]։
Բեկոնի պահանջարքի աճի պատճառով 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ ԱՄՆ-ում սառեցված խոզի մսի ազգային պաշարը կազմում էր 8,1 միլիոն կգ, ինչը ամենացածրն է վերջին 50 տարվա ընթացքում[40]։
Բեկոնով ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված բեկոնով ուտեստներն են՝ ձվածեղ, սենդվիչ, տարբեր աղցաններ։ Կոբբի աղցանը և բեկոնով փաթաթված տարբեր մթերքներ, ինչպիսիք են [[սկալոպ]ը], ծնեբեկը կամ ծովախեցգետինը[41][42][43]։ Վերջերս հայտնագործված բեկոնային կերակրատեսակներն են՝ «տապակած հավի ոճով բեկոն», շոկոլադապատ բեկոն, բեկոն ջեռկի, բեկոն պաղպաղակ և «բեկոնի պայթյուն»։ Վաճառվում է նաև բեկոնի մուրաբա և բեկոնի մարմելադ։ ԱՄՆ-ում և Եվրոպայում բեկոնը սովորաբար օգտագործվում է որպես հավելում այլ մթերքների համար, հաճախ բարակ կտորների տեսքով։ Գծավոր բեկոնն ավելի հաճախ օգտագործվում է ԱՄՆ-ում՝ որպես պիցցայի, աղցանների, սենդվիչների, համբուրգերների, թխած կարտոֆիլի, հոթ-դոգերի և ապուրների գլխավոր լցոնիչ։ ԱՄՆ-ում ապխտած բեկոնն ավելի քիչ է օգտագործվում, քան գծավոր բեկոնը, բայց երբեմն հանդիպում է պիցցայի, աղցանների և ձվածեղի մեջ։
Բեկոնն օգտագործվում է նաև զանազան ուտեստներ պատրաստելու համար։ Օրինակ՝ բեկոնով փաթաթված մսային ռուլետ[44], որը կարելի է խառնել կանաչ լոբիի հետ կամ մատուցել տապակած սպանախով։
Բեկոնի ճարպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի ճարպը տաքացնելիս վերածվում է հեղուկ վիճակի, իսկ սառչելուց՝ վերածվում է ճարպի։ Այն ունի ուժեղ բուրմունք և օգտագործվում է խոհարարության մեջ տարբեր նպատակներով։ Բրիտանական և հարավային ԱՄՆ-ի խոհանոցում բեկոնի ճարպը օգտագործվում է որպես հիմք և որպես ունիվերսալ համային միջոց ամեն ինչի համար՝ սկսած եգիպտացորենի հացից[45] մինչև աղցանի սոուս[46]։
Գերմանիայում Griebenschmalz-ը օգտագործվում է որպես բեկոնի մածուկ։
Բեկոնը հաճախ օգտագործվում է պատրաստման այն եղանակի մեջ, որը կոչվում է բարդինգ։ Այդ մեթոդով բեկոնի շերտերը դրվում կամ փաթաթվում է է անյուղ մսի վրա ճաշատեսակի մեջ ճարպի քանակն ավելացնելու համար։ Այն հաճախ օգտագործվում է որսամիսը տապակելու ժամանակ,որը եփելուց առաջ փաթաթվում է բեկոնի շերտերով։ Այնուհետև բեկոնը հետագայում կարելի է դեն նետել։
Մեկ թեյի գդալ բեկոնի ճարպը, շատ քիչ ավելացված սննդային արժեքով, պարունակում է 38 կիլոկալորիա[47]։ Բեկոնի ճարպի հագեցվածությունը կազմում է մոտ 40%[47]։ Չնայած բեկոնի ճարպի չափից ավելի օգտագործման վիճելի առողջական ռիսկերին, այն շարունակում է տարածված մնալ ամերիկյան հարավային խոհանոցում[48]։
Սննդարար նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եփած բեկոնի 10 գրամանոց կտորը պարունակում է 4,5 գ ճարպ, 3,0 գ սպիտակուց և 205 մգ նատրիում[49]։ Ճարպի, սպիտակուցի և նատրիումի պարունակությունը տատանվում է՝ կախված կտրվածքից և պատրաստման եղանակից։ Բեկոնի սննդային էներգիայի 68%-ը ստացվում է ճարպերից, որոնց գրեթե կեսը հագեցած ճարպեր են[50] : Բեկոնի երեք շերտի մեկ բաժինը պարունակում է 30 մգ խոլեստերին (0,1%)[50][51]։
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունները հետևողականորեն ցույց են տալիս, որ վերամշակված միս ուտելը կապված է մահացության աճի և մի շարք լուրջ հիվանդությունների ռիսկի հետ, ներառյալ քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետը[52][53]:Թեև 2017 թվականի դրությամբ այս ենթադրությունները միանշանակ չեն հաստատվել որպես պատճառ, բայց ամենայն հավանականությամբ, ունեն իրենց ազդեցությունները[53]։
Բեկոնը կարող է պարունակել նիտրիտներ, որոնք կարող են առաջացնել քաղցկեղածին նիտրոզամիններ։ Միացյալ Նահանգներում բեկոնում պարունակվող նատրիումի նիտրիտը չի կարող գերազանցել որոշակի մակարդակը։ Բեկոնին կարելի է ավելացնել վիտամին С, ինչը զգալիորեն նվազեցնում է նիտրոզամինների առաջացումը։ Ինչպես նաև քաղցկեղածին այդ տարրի նվազեցմանը նպաստում է վիտամին Е-ն։ Ավելի բարձր ջերմաստիճանում տապակված բեկոնը պոտենցիալ պարունակում է ավելի շատ նիտրոզամիններ, քան ցածր ջերմաստիճանում տապակված բեկոնը[54]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերամշակված մսի, ինչպիսին է բեկոնը, կանոնավոր օգտագործումը մեծացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը 18%-ով[55]։
Այլընտրանքային տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց համար, ովքեր չեն կարող կամ նախընտրում են չուտել ստանդարտ խոզի բեկոն, մշակվել են տավարի, հավի, հնդկահավի, սոյայի և այլ մթերքների բեկոնի մի քանի այլընտրանքներ և փոխարինիչներ։
Հնդկահավի բեկոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկահավի բեկոնն այլընտրանք է խոզի բեկոնին[1][56]։ Մարդիկ կարող են նախընտրել հնդկահավի բեկոնը իսկական բեկոնից՝ առողջական օգուտների, կրոնական արգելքների կամ այլ պատճառներով[56]։ Հնդկահավի բեկոնն ունի ավելի քիչ ճարպ և սննդային էներգիա, քան իսկական բեկոնը, և կարող է օգտագործվել տարբեր սնունդների մեջ (օրինակ՝ BLT սենդվիչում)[56]։
Հնդկահավի բեկոնի միսը պատրաստվում է մի ամբողջ հնդկահավից և կարող է լինել թե պահածոյացված թե ոչ ինչպես նաև ապխտած և մանրացված։ Այնուհետև այն վերամշակվում է բեկոնի նման շերտերով։ Հնդկահավի բեկոնը եփում են թավայի մեջ[56]։ Մուգ մսից պատրաստված հնդկահավի պահածոյացված բեկոնը կարող է պարունակել 10%-ից պակաս ճարպ[57]։ Հնդկահավի բեկոնի ցածր յուղայնությունը նշանակում է, որ այն չի տապակվում եփելու ընթացքում և ամենայն հավանականությամբ կկպչի թավային[57]։
Մեկոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկոնը բեկոնի մեկ այլ այլընտրանք է, որը պատրաստվում է բեկոնի նման գառան կտորները պահածոյացնելով[58]։ Պատմականորեն արտադրվել է Շոտլանդիայում, այն տարածվել է ամբողջ Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սննդի ռացիոնալացման արդյունքում[59][60]։ Այսօր այն հասանելի է որպես բեկոնին այլընտրանք, որը արտադրվում է մուսուլմանական շուկայի համար և վաճառվում մսագործական խանութներում։ Արտաքինով այն շատ է նման խոզի բեկոնին, բացառությամբ,որ ունի ավելի մուգ գույն[61]։
Բուսական բեկոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի մեկ այլ այլընտրանք բուսական բեկոնն է, որը նաև կոչվում է ֆեկոն կամ վեկոն[62]։ Այն ցածր յուղայնությամբ է, չի պարունակում խոլեստերին, բայց հարուստ է սպիտակուցներով և ցանցաշերտերով[62]։ Բուսական բեկոնի երկու կտորում կա մոտավորապես 74 կիլոկալորիա[62]։ Բուսական բեկոնը սովորաբար պատրաստվում է սոյայի սպիտակուցի մարինացված շերտերից։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեկոնով ամեն ինչ էլ ավելի համեղ է» խոհարարական գիրք է որի հեղինակն է Սառա Փերիին։ Այդ գրքում նա բազմաթիվ հաճոյախոսություններ է տալիս բեկոնին և դրա օգտագործմանը խոհարարության մեջ[63]։
Մյուս կողմից, ինչպես մսամթերք արտադրողների մեծ մասի դեպքում, բեկոն արտադրողները քննադատության են ենթարկվել գյուղատնտեսական կենդանիների նկատմամբ իրենց վատ վերաբերմունքի համար։ Բազմաթիվ ստորագրահավաքներ և բողոքի ակցիաներ են սկսվել՝ բարձրացնելու հասարակության իրազեկությունը և փոխելու արտադրողների վերաբերմունքը իրենց խոզերի նկատմամբ։ Այս բողոքներից շատերը հաջող էին. օրինակ, NBC News-ի զեկույցից հետո խոզաբուծական ֆերմայում չարաշահումների գաղտնի հետաքննության մասին, Tyson Foods-ը խզեց պայմանագիրը խոզաբուծական ֆերմայի հետ[64]։ NBC-ի հետաքննության նման, Միացյալ Նահանգների կենդանիների պաշտպանության հասարակությունը (HSUS) ուսումնասիրել է խոզաբուծական ընկերություններից մեկի Seaboard Foods-ի հետաքննության վիճակը, որը արտադրանք է մատակարարում Walmart ցանցին[65]։ Ըստ HSUS-ի ՝ խոզերի հետ վատ են վարվել և ենթարկել են բռնության։ Walmart-ի խոսնակ Դայան Դժին ասաց. «Երբ մենք տեղեկացանք մեղադրանքների մասին, մենք անմիջապես դիմեցինք Seaboard-ին, որպեսզի սկսենք հետաքննել հարցը։ Մինչև հավաստի տվյալների առկայության պահ, մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»։ Կան նաև խոզերի նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ միջնորդություններ, որոնցից շատերը նշում են, որ ֆերմաներում խոզերի նկատմամբ ներկայիս վերաբերմունքը դաժան է և ոչ բարոյական[66][67]։
Բեկոնի համով մթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի հանրաճանաչությունը Միացյալ Նահանգներում հանգեցրել է մի շարք կոմերցիոն ապրանքների, որոնք խոստանում են ավելացնել բեկոնի համը ցանկացած ուտեստին՝ առանց բեկոնին բնորոշ բացասական հատկությունների։
Բեկոնի կտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկոնի կտորները հաճախ ավելացնում են աղցանների կամ կարտոֆիլի մեջ։ Դրանք նաև կարևոր բաղադրիչ են աղցանների մեջ։ Դրանք պատրաստվում են բեկոնի մանր փշրված կտորներից[1]։ Արդյունաբերական ձեռնարկություններում դրանք պատրաստում են միկրոալիքային վառարաններում։ Բեկոնի նման արտադրանքը պատրաստվում է խոզապուխտից կամ հնդկահավից, մինչդեռ բեկոնի նման արտադրանքը պատրաստված է հյուսվածքային բուսական սպիտակուցից, որին էլ արհեստականորեն տրվում է բեկոնի համ[68]։
Բեկոնի համով այլ ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի նաև բեկոնի համով այլ ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ բեկոնի համով աղ (Bacon Salt)[1][69], բեկոնեզ (բեկոնի համով մայոնեզ)[1][70],պաղպաղակներ բեկոնի համով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «What is bacon» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Bacon». OED Online. Oxford University Press. 1989. 50016435.
- ↑ D. Hiskey. «Origin of the Word "Bacon"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ F. Kluge, Etymological dictionary of the German language s.v. Bauch.
- ↑ «Eat cheap but well! Make a tasty beef in beer» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Health and You» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Bacon Cuts» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ M. Randolph, K. Hess The Virginia Housewife. — University of South Carolina Press, 1984. — P. 18—19. — ISBN 978-0-87249-423-7
- ↑ J. A. McGaw Early American technology: making and doing things from the colonial era to 1850. — University of North Carolina Press, 1994. — P. 186—189. — ISBN 978-0-8078-4484-7
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 «Bacon Varieties» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «USDA Food Safety and Inspection Service: Glossary B» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Y. H. Hui, L. B. Bruinsma, J. R. Gorham Food Plant Sanitation. — CRC Press, 2002. — ISBN 978-0-8247-0793-4
- ↑ «Kiwi Bacon – All about bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «A Guide To Traditional British Back Bacon» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Information and Statistics 2005» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Food – Glossary – 'C' – 'Collar'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Jowl Bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «bacon rind – definition of bacon rind by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «The Full English Breakfast» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Food Service – Bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 Canadian Oxford Dictionary, 2nd ed. (2004).
- ↑ «伊藤ハム | 商品情報 |» (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «How to make the perfect full English breakfast» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «"The Full English Breakfast Hops the Pond"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ F. Cloake How to cook the perfect bacon sandwich(անգլ.) // The Guardian. — 2012. Архивировано из первоисточника 21 փետրվարի 2021.
- ↑ «Bacon sandwich really does cure a hangover» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Canadian Peameal Bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ R. W. Apple Jr. The Smoky Trail To a Great Bacon Արխիվացված 2021-07-09 Wayback Machine 16 February 2000 The New York Times
- ↑ «Whiskey Maple Glazed Slab Bacon» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «The 'uncured' bacon illusion: It's actually cured, and it's not better for you» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ C. Passy Bacon sales sizzle to all-time high(անգլ.). — 2014. Архивировано из первоисточника 8 Հուլիսի 2021.
- ↑ Get Your BBQ On: Bacon-Infused Webinar Sheds Light on Social Media Marketing Viral Marketing Sensation BBQ Addicts Join Marketbright for a Free Webinar on Marketing 2.0(անգլ.). — 2009. Архивировано из первоисточника 24 Ապրիլի 2009.
- ↑ 33,0 33,1 A. Cook It's a 'we love bacon' world: We're just lucky to be living—and dining—in it(անգլ.). — 2009. Архивировано из первоисточника 9 Հուլիսի 2021.
- ↑ Candied Bacon Martini(անգլ.). Архивировано из первоисточника 11 Դեկտեմբերի 2011.
- ↑ «Bacon and Beer Tasting at Jimmy's No. 43» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
- ↑ J. Miles Wear the Green but Don't Drink It(անգլ.). — 2009. Архивировано из первоисточника 17 Ապրիլի 2009.
- ↑ «Bacon of the Month Club» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
- ↑ CBS News Food Gifts That Keep on Giving: From Utensils To Treats, Bobby Flay Likes To Give (Or Receive) These Presents(անգլ.). — 2007. Архивировано из первоисточника 8 Մայիսի 2009.
- ↑ «Ebenezer Cooke: The Sot-Weed Factor» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Nation's bacon reserves hit 50-year low as prices rise(անգլ.). Архивировано из первоисточника 9 Հուլիսի 2021.
- ↑ H. Siegel Totally Shrimp Cookbook. — Celestial Arts, 1997. — ISBN 978-0-89087-823-1
- ↑ J. E. Wise The Culinary Guide for MSPI. — Milk Soy Protein Intolerance, 2005. — ISBN 978-0-9764023-0-5
- ↑ B. Daley Chengdu Cuisine of China(անգլ.). — 2001.
- ↑ «Recipe Bacon wrapped meatloaf» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ I. Rombauer, M. Rombauer-Becker The Joy of Cooking. — Bobbs-Merrill Company, 1964. — ISBN 978-0-02-604570-4
- ↑ «Bacon Vinaigrette with Grilled Radicchio» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 47,0 47,1 «Nutritional Summary for Animal fat, bacon grease» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «From the Chef: Balance Essential to Southern Food, not just Bacon Drippings» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «USDA Branded Food Products Database – Thick Cut Bacon» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ 50,0 50,1 «Can Bacon Be Part of a Healthy Diet?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014-01-054-ին.
- ↑ J. Renee 9 Unfortunate Truths About Juicy, Scrumptious Bacon(անգլ.). — 2013. Архивировано из первоисточника 12 Օգոստոսի 2020.
- ↑ S. Rohrmann, J. Linseisen Processed meat: the real villain?(անգլ.). — 2016. — В. 3. — Т. 75. — P. 233–241. — — PMID 26621069. Архивировано из первоисточника 6 Հոկտեմբերի 2021.
- ↑ 53,0 53,1 A. Wolk Potential health hazards of eating red meat(անգլ.). — 2017. — В. 2. — Т. 281. — P. 106–122. — — PMID 27597529.
- ↑ «Bacon and Food Safety» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Processed meats do cause cancer – WHO» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 A. Gold One turkey bacon stands out in the flock(անգլ.). — 2008. Архивировано из первоисточника 9 Հուլիսի 2021.
- ↑ 57,0 57,1 Turkey Bacon Wins Support as Good Meat at Breakfast(անգլ.) // Deseret News. — 1991. Архивировано из первоисточника 15 Մարտի 2016.
- ↑ S. Shephard Pickled, Potted, and Canned: How the Art and Science of Food Preserving Changed the World. — Simon and Schuster. — ISBN 978-0-7432-5553-0
- ↑ «Footnote in Time Magazine mentions wartime use» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «23.1.40» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Macon: Bacon's Underrated Cousin» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ 62,0 62,1 62,2 «Vegetarian Bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ L. Crooks Let bacon add a little sizzle to your meal(անգլ.) // The Spokesman-Review. — Cowles Publishing Company, 2002. Архивировано из первоисточника 6 Սեպտեմբերի 2002.
- ↑ «Tyson Foods dumps pig farm after NBC shows company video of alleged abuse» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ J. Zelman Источник(անգլ.) // The Huffington Post. — 2012. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ «Clarified – What are gestation crates?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Undercover Investigations: Exposing Animal Abuse» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Textured Vegetable Protein» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
- ↑ «'Bacontrepreneurs' Building Bacon Empire» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ «J & D's – Everything Should Taste Like Bacon» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бекон — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 1959.
- Бекон // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Пухарич Э., Трэверс Л. Мясо. Полное руководство. На ферме, у мясника, на кухне. — М.: Хлеб Соль. — С. 218.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկոն» հոդվածին։ |
|