Jump to content

Բելյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բելյով
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքԲելյաևսկի շրջան
Առաջին հիշատակում1147
Մակերես8,58 կմ²
ԲԾՄ176 մետր
Բնակչություն12 746 մարդ (2021)[1]
Հեռախոսային կոդ48742
Փոստային դասիչ301530
Բելյով (Ռուսաստան)##
Բելյով (Ռուսաստան)

Բելյով (ռուս.՝ Белев), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Տուլայի մարզի Բելյաևսկի շրջանի վարչական կենտրոն։ Կազմում է համանուն Բելյաև մունիցիպալիտետը[2]։

2018 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` քաղաքի բնակչությունը կազմում է 13 180 մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Օկա գետի ձախ ափին։ Գտնվում է Տուլա քաղաքից 114 կմ հեռավորության վրա, Կալուգայից` 105 կմ և Օրյոլից 101 կմ հեռավորության վրա` P-92 և P-139 ճանապարհային ուղիների խաչման վայրում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
1856[3]1897[3]1913[3]1926[3]1931[3]1939[4]1959[5]
7700960011 70012 80013 90017 60217 153
1967[3]1970[6]1979[7]1989[8]1992[3]2000[3]2001[3]
17 00017 73317 97118 34518 00017 20016 900
2002[9]2003[3]2005[3]2006[3]2010[10]2011[3]2012[11]
16 08316 10015 30015 00013 91813 90013 731
2013[12]2014[13]2015[14]2016[15]2017[16]2018[17]2019[18]
13 57513 43413 44813 46113 36213 18012 927
2020[19]2021[20]
12 59712 746

Քաղաքի զինանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն տրամադրում է ADSL ծառայություններ՝ հեռախոսային կապի միջոցով և FFTx` օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։

Բջջային կապ և հեռախոսային ինտերնետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բիլայն» (2G, 3G, 4G)
  • «ՄՏՍ» (ընկերություն) (2G, 3G, 4G)
  • «Tele 2» (2G, 3G, 4G)
  • «YOTA» (2G, 3G)
  • «Մեգաֆոն» (2G, 3G)
  • «Ռոստելեկոմ» (2G, 3G, 4G)

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելյովի տեսարժան վայրերից են՝ ճարտարապետական անսամբլ՝ տղամարդկանց համար նախատեսված Բելյովի տաճարը (17-19-րդ դարեր)։ Մոտակայքում՝ կանանց համար նախատեսված Բելյաևսկի Սուրբ Խաչ։ Այսօր այդ տաճարները վերանորոգվում են։ Գործում է գավառագիտ-րդական-գեղարվեստական թանգարանը։ Բելյով քաղաքի կենտրոնական մասը գրավում են 18-19 դարերի կառույցները։

Քաղաքից 7 կմ հեռավորության վրա տեղակայված է մինչ օրս աշխատող, տղամարդկանց համար նախատեսված Մակարիա Ժաբինսկու Սուրբ Վվեդենսկու վանքը։

Զբոսաշրջիկները կարող են կանգ առնել «Հին Քաղաք» հյուրանոցում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Միջազգային աստղագիտական միությունը Մարսի վրա գտնվող 180 մետրանոց խառնարանը կոչվեց «Բելյով», որից ոչ հեռու հայտնաբերվել էին Մարսի վրա իջեցվելիք Մարս-3 սարքավորման մասեր[21]։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կայարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնափոխադրման երկաթուղային կայարան (2016 թվականի հունվարի 1-ից ուղևորափոխադրումները ամբողջությամբ փակվել են)։ Մոտակա ուղևորատար երկաթուղային կայարանը գտնվում է Կոզյոլս(Կալուգայի մարզ) քաղաքում։

Ավտոբուսային կայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսային կապ ունի Մոսկվայի, Տուլայի և Օրյոլ քաղաքների հետ։

Հեռավորությունը խոշոր քաղաքներից(ավտոճանապարհներով)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելյով քաղաքի հետ կապված մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1437 թվականին Բելյով քաղաքում կանգ էր առել Կազանի խանության ապագա հիմնադիրը Ուլու Մուհամմեդը։

1558թվականից մինչև 1561 թվականները Բելյով քաղաքի տերը Կազակ գետման Դմիտրի Վիշնեվեցկին (Բայդա) էր։

1783 թվականի հունվարի 29-ին(փետրվարի 9) Բելյովի գավառի Միշենսկո գյուղում է ծնվել ռուս հայտնի պոետ Վասիլի Ժուկովսկին։

1794 թվականի օգոստոսի 15-ին Բելյաևսկի գավառի Սալյնիցա գյուղակում ծնվել է հայտնի Տուլացի պատմաբան Իվան Աֆրեմովը։

1808 թվականի փետրվարի 11-ին (կամ 23-ին) Բելյով քաղաքի մերձակայքում գտնվող Դոլբինո գյուղում ծնվել է Պետրոս Կիրեևսկին՝ հայտնի բանահավաք, հնէաբան, գրականագետ, առաջին ազգային ժողովրդական բանահյուսության ժողովածուի ստեղծող։

1814 թվականին Բելյով քաղաքում ծնվել է ռուս հայտնի բանաստեղծուհի Տատյանա Աստրակովան։

1828 թվականին Բելյովում՝ մանր-բուրժուական ընտանիքում, ծնվեց Պ.Մ. Մարտինովը (մանկավարժ, գավառագետ, Տուլայի երկրամասի պատմության և մշակույթի մասին գրված ակնարկների և հոդվածների հեղինակ)։

1829 թվականի մայիսի 4-ին դեպի Կովկաս ճանապարհորդության ժամանակ Բելյով քաղաքով է անցել Ալեքսանդր Պուշկինը։

1837 թվականի հուլիսի 19-20-ին Ռուսաստանով ճանապարհորդելիս Բելյով քաղաքում կանգ է առել գահաժառանգ Ալեքսանդր Նիկոլաևիչը՝ ապագա կայսր Ալեքսանդր II «Ազատարարը»։

1869 թվականի նոյեմբերի 8(20)-ին Բելյով քաղաքում է ծնվել բանաստեղծուհի Զինայդա Գիպպիուսը։

1874 թվականին Բելյաև քաղաքում, մանր-բուրժուական ընտանիքում է ծնվել Պ.Գ. Իգնատովը՝ աշխարհագրագետ-հետազոտող, Արևմտյան Սիբիրի, Ղազախստանի և Ալթայի լճերն ուսումնասիրող արշավախմբի ղեկավար։

1883 թվականի ապրիլի 16(28)-ին Բելյով քաղաքում է ծնվել Վլադիմիր Կապպելը՝ ռուս զորապետ, Սիբիրում տեղի ունեցած Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը, 1919 թվականին Արևելյան ճակատի գլխավոր հրամանատար։

1888 թվականին Բելյով քաղաքում ծնվել է Արոն Տրեյվասը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

1889 թվականին Բելյով քաղաքում է ծնվել Նիկոլայ Պետրունիչևը՝ 1937-1938 թվականներին Ժողովրդական կոմիսարների խորհրդի գործերի ղեկավար։

1902 թվականին ծնվել և մինչև 1922 թվականը ապրել է Սերգեյ Բորոդինը՝ ԽՍՀՄ հայտնի գրող, մի քանի պատմական վեպերի հեղինակ։

1905 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվել է Օլեգ Տոլստիկովը՝ սովետական ռազմական օդաչու և զորապետ, Մեծ հայրենական պատերազմի մասնակից. ղեկավարել է 9-րդ խառը, որը հետագայում դարձավ 10-րդ գրոհիչ ավիացիոն կորպուսը, Ավիացիայի գեներալ-գնդապետ։

1937 թվականի դեկտեմբերի 16-ին Բելյովում է ծնվել հայտնի քանդակագործ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի նախագահության անդամ Ալբերտ Չառկինը։

1938 թվականի մարտի 31-ին Բելյով քաղաքում է ծնվել ռուս աստվածաբան, մանկավարժ և հրապարակախոս Ալեքսեյ Օսիպովը։

1953 թվականի մարտի 14-ն Բելյով քաղաքում է ծնվել հայտնի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ֆեդուխինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
  2. Закон Тульской области от 3 марта 2005 года № 543-ЗТО «О переименовании муниципального образования "Белевский район" Тульской области, установлении границ, наделении статусом и определении административных центров муниципальных образований на территории Белевского района Тульской област»
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «Народная энциклопедия «Мой город». Белёв» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին. Վերցված է 2014-06-24-ին.
  4. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  5. 1959С
  6. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  7. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  8. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  9. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  10. «Всероссийская перепись населения 2010 года. Численность и размещение населения Тульской области» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-07-25-ին. Վերցված է 2014-05-18-ին.
  11. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  12. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
  13. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  14. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  15. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  17. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  18. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  19. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  20. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  21. Названия двух российских городов появились на карте Марса // ՌԻԱ Նովոստի

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելյով» հոդվածին։