Բալատոն (հունգ.՝ Balaton, գերմ.՝ Plattensee, լատին․՝ Pelso), լիճ է Հունգարիայում։ Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ լիճն է։ Մակերեսը 594 մ² է, միջին խորությունը 3.6 մետր է, ամենախոր կետը 12.5 մետր։ Ջրահավաք մակերեսը 5 181 մ² է, ափի երկարությունը 236 կմ։ Գտնվում է ծովի մակերևույթից 104 մետր բարձրության վրա, երկարությունը 74 մետր է, լայնությունը՝ 1,3-12,4 մետր[1]։
Լիճը գտնվում է Միջինդանուբյան դաշտավայրի տարածքում։ Ծագումը տեկտոնական է։ Ունի լավ արտահայտված հարավ-արևմուտք-հյուսիս-արևելք ձգվածություն։ Հյուսիսային ափերը համեմատաբար ուղիղ են իսկ հարավայինը՝ կտրատված. կան խորշեր և նույնիսկ մեծ թերակղզի՝ Տիհան անվամբ։ Թերակղզու ծայրակետից դեպի դիմացի ափ հեռավորությունը կազմում է 1,2 կմ։ Վերջինս լճի ամենանեղ մասն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 228)։