Jump to content

Բազ Լայթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազ Լայթեր
Տեսակanthropomorphic toy character?, Toy Story character?, անիմացիոն կերպար և գեղարվեստական անձ
ՀնչյունավորումԹիմ Ալեն, Պատրիկ Ուորբերթոն և Քրիս Էվանս

Բազ Լայթեր (անգլ.՝ Buzz Lightyear, Բազ Լուսային տարի), կերպար և գլխավոր հերոսներից մեկը «Խաղալիքների պատմություն» ֆրանշիզում։ Բազը տեզերքային ռենջեր է («Միջգալակտիկական ոստիկան»), Էնդիի խաղալիքների առաջնորդներից մեկը։ Նա նաև «Բազ Լայթերը աստղային թիմից» անիմացիոն սերիալի և «Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են» մուլտֆիլմի գլխավոր հերոսն է։ Հերոսին հնչյունավորել է Թիմ Ալենը՝ «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմում, Պատրիկ Ուոբերթոնը՝ մուլտսերիալում, Փեթ Ֆրեյլին՝ տեսախաղերում և «Դիսնեյի զբոսայգի» տեսարժան վայրերում, և Քրիս Էվանսը՝ ֆիլմում։

Նկարագրություն և ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բազ Լայթեր» անվան ընտրության համար ստեղծողներին ոգեշնչել է «Ապոլոն-11»-ի աստղագնաց Բազ Օլդրինը[1]։ Օլդրինը հաստատել է դա, երբ ՆԱՍԱ-ում ելույթի ժամանակ ցույց է տվել Բազ Լայթեր խաղալիքը, ինչը առաջացրել է խանդավառ ծափահարություններ. այս պահը կարելի է տեսնել «Toy Story 10th Anniversary» ակավառակում։ Հաճախ կերպարի անունը սխալմամբ կապում են անգլ.՝ «bus, buss» բառի հետ, որը նշանակում է «ավտոբուս»[2]:

Ինչ վերաբերում է կերպարի դիզայնին, դրա ստեղծող Ջոն Լասեթերը պաշտոնապես հայտարարել է, որ սկզբում մտադրվել էր մուլտֆիլմի համար ստեղծել հերոս G.I. Joe շարքի արձանիկներից, սակայն հետագայում ընտրությունը փոխել է հօգուտ տիեզերագնացի արձանիկի[3]։ Նա նաև պարզաբանել է, որ Լայթերի դիզայնը ստեղծվել է «Ապոլլոն» տիեզերագնացների ազդեցության ներքո, մասնավորապես, նրանց սաղավարտների, սպիտակ հագուստների և կապի սարքերի առումով[4]։ Կերպարի գունային ձևավորումը բացատրվում է նրանով, որ կանաչ-լայմի և մանուշակագույն գույները Ջոնի և նրա կնոջ սիրելի գույներն էին համապատասխանաբար[5]։

Հեռուստատեսային դերասան Էդ Քեմմերը նույնպես համարվում է Բազ Լայթերի նախատիպը։ Քեմմերը խաղացել է հրամանատար Բազ Քորիի դեը «Տիեզերական պարեկում»՝ ամերիկյան հեռուստատեսության առաջին գիտաֆանտաստիկ սերիալում[6]:

Մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալիքների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բազն առաջին անգամ հանդիպում է Առաջին մուլտֆիլմում, երբ նրան նվիրում են Էնդիին իր ծննդյան օրը։ Այդ ժամանակ Բազը ամենահայտնի խաղալիքն էր, և Էնդիի մնացած խաղալիքները հիացած էին նրա տպավորիչ հատկություններով։ Սկզբում Բազը կարծում էր, որ ինքը տիեզերական ռեյնջեր է, բայց երբ նա տեսնում է իր մասին գովազդային հոլովակը հեռուստացույցով, հասկանում է, որ ընդամենը խաղալիք է։ Վուդին՝ Էնդիի խաղալիքների առաջնորդը, սկսում է նախանձել Բազին ստացած ուշադրության համար։ Բայց շուտով նրանք հաշտվում են, երբ միմյանց փրկում են «խաղալիքների մարդասպանի»՝ Սիդի ձեռքից։
  • Երկրորդ մուլտֆիլմում Բազը հանդես է գալիս գլխավոր դերում. նա պետք է ստանձնի Էնդիի խաղալիքների առաջնորդի պարտականությունները, որպեսզի փրկի Վուդիին, որին առևանգել էր խաղալիքների հավաքորդ Էլը։ Ամեն ինչ բարդանում է, երբ խաղալիք Փիթը փորձում է ստիպել Վուդիին ուղևորվել Ճապոնիա իր, կովբոյ Ջեսիի և նրա ձի Բուլզայի հետ։ Բազը հանդիպում է իր կրկնօրինակին, որը, ինչպես Բազը առաջին մասում, կարծում է, որ ինքը տիեզերական ռեյնջեր է։ Ի վերջո, Բազն ու խաղալիքները փրկում են Վուդիին, Ջեսիին և Բուլզային, որոնք սկսում են ապրել Էնդիի տանը մնացածների հետ։ Բազի կրկնօրինակը պարզում է, որ իր թշնամի կայսր Զուրգը իր հայրն է, ինչը հղում է «Կայսրությունը հետ է հարվածում»[7] ֆիլմին, սակայն, ի տարբերություն սագայի համապատասխան կերպարի, Զուրգն իսկապես ցանկանում է ոչնչացնել իր զավակին և շուտով փորձում է ոչնչացնել Բազին, բայց այդ փորձը ձախողվում է խաղալիք դինոզավր Ռեքսի պատճառով, որը նրան գցում է վերելակի հորանը։ Չնայած դրան, Զուրգը ողջ է մնում և սկսում է խաղալ իր որդու հետ։
  • Երրորդ մուլտֆիլմում Բազը, Վուդին, Ջեսին և մյուսները հայտնվում են մանկապարտեզում, որտեղ առաջնորդը համարվում է չար փափուկ արջ Լոտսոն։ Բազը բռնվում է լրտեսության ժամանակ, և նրան փոխում են «դեմո-ռեժիմի»։ Նա նորից սկսում է մտածել, որ ինքը տիեզերական ռեյնջեր է, իսկ իր նախկին ընկերները՝ կայսր Զուրգի ծառաները։ Բազը վերադառնում է իր նորմալ վիճակին այն բանից հետո, երբ նրա վրա ընկնում է հեռուստացույցը։ Բազի, Վուդիի, Ջեսիի և մյուս խաղալիքների հետ պատահած բոլոր դեպքերից հետո Էնդին նրանց նվիրում է փոքրիկ աղջկա՝ Բոննիին։ Մուլտֆիլմի ավարտին ցուցադրվում են խաղալիքները՝ իրենց նոր տիրուհի Բոննիի հետ նոր կյանքին համակերպված։
  • Չորրորդ մուլտֆիլմում Բազը և մյուս խաղալիքները հայտնվում են լունապուրակում, որտեղ հանդիպում են հովվուհի Բոյին։ Հին հերոսների խումբը փրկում է նոր խաղալիք Վիլկինսին հին իրերի խանութից և վերադարձնում Բոննիին։

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերին Empire ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում Բազն զբաղեցրել է առաջին հերիզոնականը «Փիքսարի 20 փառահեղ կերպարների» ցուցակում[8]։ Ըստ ամսագրի ընթերցողների քվեարկության՝ կերպարը զբաղեցրել է 94-րդ տեղը «Կինոյի մեծագույն հերոսների» ցանկում[9]։

Քննադատություն և ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բազը ընդգրկվել է «Փիքսարի լավագույն 50 կերպարներ»-ի ցուցակում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Toy Story 3 Featurette - Buzz Lightyear» (անգլերեն). Trailer Addict. 2010-06-18. Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին. Վերցված է 2010-08-29-ին.
  2. Solomon, Deborah (June 15, 2009 and June 21, 2009). «Questions for Buzz Aldrin: The Man on the Moon» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020-07-27-ին. Վերցված է 2009-06-24-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն) Note: nytimes.com print-view software lists the article date as June 21, 2009; main article webpage shows June 15.
  3. Tyler, Josh (2009-09-30). «Watch John Lasseter Explain The Origins of Buzz Lightyear» (անգլերեն). Cinema Blend. Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին. Վերցված է 2011-06-14-ին.
  4. [Disney’s Buzz Lightyear and Wall-E explore space for NASA http://www.collectspace.com/news/news-062408a.html Արխիվացված 2017-07-07 Wayback Machine] June 24, 2008, collectspace.com
  5. «Watch John Lasseter Explain The Origins Of Buzz Lightyear» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին. Վերցված է 2012-07-13-ին.
  6. Brian Pendreigh Ed Kemmer TV star and inspiration for the character of Buzz Lightyear Արխիվացված 2015-07-06 Wayback Machine 19 Nov 2004, The Herald Scotland
  7. «Movie connections for Toy Story 2» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011-01-01-ին. Վերցված է 2018-02-22-ին.
  8. «Empire Features» (անգլերեն). Empireonline.com. 2006-12-05. Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին. Վերցված է 2010-08-29-ին.
  9. «94. Buzz Lightyear» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին. Վերցված է 2010-12-04-ին.
  10. «50 лучших персонажей Pixar» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-07-05-ին. Վերցված է 2018-07-05-ին.