Բադգաստայն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բադգաստայն | |||
գերմ.՝ Bad Gastein | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | St. Johann im Pongau District? | ||
Մակերես | 170,6 կմ² | ||
ԲԾՄ | 1002 մետր | ||
Բնակչություն | ▼3980 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06434 | ||
Փոստային դասիչ | 5640 | ||
Ավտոմոբիլային կոդ | JO | ||
Պաշտոնական կայք | bad-gastein.at | ||
| |||
Բադգաստայն[2][3] (գերմ.՝ Bad Gastein)[4] —համայնք դաշնային երկիր (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
Այն Սանկտ- Իոհան -Իմ- Պոնգաու շրջանի մի մասն է։ Բնակչությունը կազմում է 5838 մարդ (2001 թվականի մայիսի 15-ի դրությամբ)։ Այն զբաղեցնում է 170.6 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը 50 403-ն է։
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավարը Գերհարդ Շթայնբաուերն է (ԱԺՊ) (ANP): Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (Գերմանական Gemeinderat) բաղկացած է 25 տեղերից։
Տեղերը բաշխված են՝
- ԱՍԴԿ զբաղեցնում է 12 տեղ,
- ԱԺԿ-ն զբաղեցնումէ 10 տեղ,
- ULB կուսակցությունը զբաղեցնում է 2 տեղ,
- ԱԱԿ-ն զբաղեցնում է 1 տեղ։
Առողջարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադգաստայնը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Նա հայտնի է իր տաք աղբյուրներով, որոնք հարուստ են ռադոնով։
Բաց է ամբողջ տարին, բայց ձմռանը այստեղ են գալիս հիմնականում դահուկորդները։ Երկու հարևան համայնքները` Բադ-Գաստայնն ու Բադ- Հոֆգաստինը, որտեղ սարալանջերը հասնում են 2251 մ բարձրության, դահուկարշավի մի տարածություն են կազմում։ Լեռնադահուկային սահուղու երկարությունը կազմում է ավելի քան 250 կիլոմետր, իսկ լեռնադահուկային վազքի ուղին մոտ 180 կմ է։ Սնոուբորդիստների համար գործում է «Գաստայն սնոուբորդ»-խաղահրապարակը, երկպագուների տրիբունան, «boardercross» վազքուղին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում, տաք ջրերի շնորհիվ, Բադգաստայնը դարձավ նորաոճ հանգստավայր, որտեղ հանգստացել են միապետներ, հարուստ քաղաքացիներ, հայտնի մարդիկ, այդ թվում` Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարսկայան, գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը, իր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հետ։ 1916 և 1923 թվականների ամառը Բադգաստայնում իր հանգիստն անցկացրեց հոգեվերլուծաբան, հոգեբույժ և նյարդաբան Զիգմունդ Ֆրեյդը։
Տուրիզմը մեծ մասսայականություն ստացավ 1905թ. երկաթգծի կառուցումից հետո։ 1960-ական թվականներից առողջարանի հեղինակությունն սկսեց պակասել, շատ հյուրանոցներ, չհամապատասխանելով նոր պահանջներին, փակվեցին։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադգաստայնում 1958 թվականին անցկացվեց լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճեց աշխարհահռչակ ավստրիացի Տոնի Զայլերը։ 2007 թ. այստեղ անցկացվեցին կանանց թենիսի WTA Gastein Ladies կարգի առաջնություններ[[[5]]]: Ներկայացված է 15-րդ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության, անցկացված 1958թ. փետրվարի 2-9-ը Ավստրիայի Բադգաստայն քաղաքում, մեդալների և մեդալակիրների ցուցակը։
Մեդալների ընդհանուր թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]1 | Ավստրիա | 4 | 4 | 1 | 9 |
2 | Կանադա | 2 | 1 | 0 | 3 |
3 | Շվեյցարիա | 1 | 2 | 4 | 7 |
4 | Նորվեգիա | 1 | 0 | 0 | 1 |
5 | ԱՄՆ | 0 | 1 | 0 | 1 |
6 | Ֆրանսիա | 0 | 0 | 2 | 2 |
7 | Իտալիա | 0 | 0 | 1 | 1 |
Ճապոնիա | 0 | 0 | 1 | 1 |
Մեդալակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգապահություն | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | Անտոն Զայլեր | Ռոգեր Շտաուբ | Ժան Վուարնե |
Giant slalom | Անտոն Զայլեր | Յոզեֆ Ռիդեր | Ֆրանսուա Բոնլյո |
Սլալոմ | Յոզեֆ Ռիդեր | Անտոն Զայլեր | Տիխարու Իգայա |
Համադրություն | Անտոն Զայլեր | Յոզեֆ Ռիդեր | Ռոգեր Շտաուբ |
Կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարգ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
Արագություն | Լյուսիլ Ուիլեր | Ֆրիդա Դենցեր | Կարլա Մարկելլի |
Giant slalom | Լյուսյեն Շմիտ | Սալլի Դիվեր | Ֆրիդա Դենցեր |
slalom | Ինգեր Բյորնբակկեն | Յոզեֆինա Ֆրանդլ | Աննեմարիա Վազեր |
Համադրություն | Ֆրիդա Դենցեր | Լյուսիլ Ուիլեր | Յոզեֆինա Ֆրանդլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 32.
- ↑ Переименование Бадгастайн на Бад-Гастайн в соответствии с Постановлением правительства Каринтии LGBL. SBG Nr. 137/1995 с 01.01.1997 г. С. 150, строка 50403 (Änderungen bzw. Festlegungen von Gemeindenamen ab 1945) (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница (գերմ.)
- Сайт курорта (գերմ.)
- Фотографии общины Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
- Сайт курорта в Гастайн (ռուս.)
- Панорамные Фотографии курорта Гаштайн Արխիվացված 2010-04-21 Wayback Machine
- Аудио-гид по Бад-Гастайну Արխիվացված 2013-11-02 Wayback Machine
- [1] Արխիվացված 2017-10-17 Wayback Machine
- Сайт Международной федерации лыжного спорта
Տեսնել նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Санкт-Иоганн-им-Понгау
- Бад-Хофгастайн
- Официальный путеводитель Австрийского представительства по туризму
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադգաստայն» հոդվածին։ |
|