Jump to content

Արքայիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Արքայիկներ
Ցեղ Արքայիկ
Լատիներեն անվանում
Regulus
Cuvier, 1800


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179864
NCBI 13244

Արքայիկներ (լատին․՝ Regulidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 2 տեսակ՝ դեղնագլուխ արքայիկ, կարմրագլուխ արքայիկ։

Փոքրամարմին են՝ մետաքսանուրբ, ցայտուն գույների փետրավորմամբ, բարակ կտուցով, առույգ, շարժունակ վարքագծով։ Արուների կատարը նարնջագույն է, էգերինը՝ դեղին։ Ապրում են փշատերև անտառներում։ Նստակյաց կամ քոչվոր կյանք են վարում։ Ա․ դնում են 5–10 ձու։ Սնվում են որդերով, միջատներով, նրանց թրթուրներով ու ձվերով, մեծ օգուտ են տալիս անտառային տնտեսությանը։ Արքայիկները տարածված են Հս․ կիսագնդի անտառներում։ Հայաստանում Արքայիկներ չեն բնադրվում, հանդիպում են ձմռան ամիսներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 156
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայիկներ» հոդվածին։