Jump to content

Արման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման
ֆր.՝ Armand
ԿեղծանունFernandez, Armand Pierre և Arman, Fernandez
Ծնվել էնոյեմբերի 17, 1928(1928-11-17)[1][2][3][…]
ԾննդավայրNice, Լեյք շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][1][…]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 2005(2005-10-22)[6][7][2][…] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][1]
Ազգությունֆրանսիացիներ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
ԿրթությունԼուվրի դպրոց
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, վիզուալ արտիստ, ակնագործ, նկարազարդող, գծանկարիչ և performance artist
ՈճՆոր ռեալիզմ[8]
Ժանրժամանակակից արվեստ[9]
Թեմաներքանդակագործություն[10], գեղանկարչություն[10], ակնագործություն[11] և ոսկերչական իրերի դիզայն[11]
Ուշագրավ աշխատանքներL'Heure de tous? և Q3259050?
Ներշնչվել էԿուրթ Շվիթերս
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԶերո, Նոր ռեալիզմ և 8-րդ փողոցի ակումբ
ԱմուսինÉliane Radigue?
ԶավակներYves Arman?[12]
Կայքarmanstudio.com(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
 Arman (artist) Վիքիպահեստում

Արման, իսկական անունը՝ Արման Պիեռ Ֆերնանդես (ֆր.՝ Arman, Armand Pierre Fernandez, նոյեմբերի 17, 1928(1928-11-17)[1][2][3][…], Nice, Լեյք շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][1][…] - հոկտեմբերի 22, 2005(2005-10-22)[6][7][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][1]), ֆրանսիացի և ամերիկացի նկարիչ, կոլեկցիոներ, նոր ռեալիզմի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմանի հայրը՝ Անտոնիո Ֆերնանդեսը, որը հնավաճառ է եղել Նիցցայում, եղել է նաև սիրողական նկարիչ, լուսանկարիչ և թավջութակահար։ Հորից Արմանը սովորել է յուղանկարչության տեխնիկան և լուսանկարչությունը։ Փիլիսոփայության և մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստանալուց հետո 1946 թ. Արմանը սկսում է սովորել Նիցցայի դեկորատիվ արվեստի ազգային դպրոցում։ Նա նաև հաճախում է ձյուդոյի պարապմունքների Նիցցայի մի ոստիկանական դպրոցում, որտեղ էլ հանդիպում է Իվ Կլեյնին և Կլաուդիա Պասկալին։ Եռյակը սերտորեն կապված էր հետագայում Եվրոպայի շուրջ արշավային շրջագայություններ կատարելու համար։ Ավարտելով ուսումը 1949 թ.՝ Արմանը արձանագրվում է որպես ուսանող Լուվրի դպրոցում, որտեղ նա կենտրոնանում է հնագիտության և արևելյան արվեստի ուսումնասիրության վրա։ 1951 թ.-ին նա դառնում է ուսուցիչ՝ Մադրիդի Բուշիդո Կաի ձյուդոյի ակումբում։ Այդ ընթացքում նա նաև ծառայել է ֆրանսիական ռազմական զորամասում, որով ավարտում է զինվորական պարտադիր շրջագայությունը, որպես սանհրահանգիչ Հնդկա-Չինական պատերազմի ժամանակ։

Դեռևս վաղուց արդեն ակնհայտ էր, որ միևնույն առարկաներից մեծ քանակությամբ կուտակմամբ հավաքածու ստեղծելու գաղափարը մնաց Արմանի արվեստի կարևոր բաղադրիչը։ Ճակատագրի հեգնանքով նա ուշադրությունը կենտրոնացրել էր վերացական նկարների պատկերման վրա համարելով, որ դրանք ավելի կաևոր են, քան ավելի վաղ կուտակած դրոշմանիշների հավաքածուն։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա ականատեսը եղավ դիտողի արձագանքին՝ իր առաջին հավաքածուի ցուցադրության ժամանակ 1959 թ.-ին, նա լիովին ճանաչեց նման արվեստի ուժը։ 1962 թ.-ին նա սկսեց միևնույն տեսակի մետաղական առարկաների կուտակմամբ ձուլման աշխատանքները, ինչպես օրինակ կացինների կույտը (ինչպես պատկերված է ստորև)։

Avalanch (1990), Tel Aviv University campus.

Ոգեշնչումը և անվան փոփոխությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչված գերմանացի դադաիստ Կուրտ Շվիտերսի ցուցահանդեսից 1954 թ.-ին Արմանը սկսել է աշխատել «Cachets»-ի վրա, որը նրա առաջին գեղարվեստական մեծ նախաձեռնությունն էր։ Իր երրորդ անհատական ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Փարիզի Իրիս Կլերտ պատկերասրահում 1958 թ.-ին նա ցուցադրեց 2D հավաքածուի որոշ մասը, որն անվանեց «Նամականիշներ»։ Այդ նամականիշները, որոնք արված էին թղթի և գործվածքի վրա վկայեցին նրա հաջողության մասին և իհարկե կարևոր փոփոխություն մտցրեցին նկարչի կարիերայում։ Միևնույն ժամանակ նա իր ստեղծագործությունները ստորագրում էր իր առաջին անվամբ, որպես հարգանքի տուրք Վինսենտ Վան Գոգի, ով նույնպես իր ստեղծագործությունները ստորագրել է իր առաջին անվամբ «Վինսենտ»։ Եվ, այնուամենայնիվ, 1957թ.-ին Արմանը նախընտրեց փոխել իր անունը, Արմանդի փոխարեն՝ Արման։ 1973 թ.-ի հունվարի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի դառնալուն պես վերցրեց ամերիկյան քաղաքացիական անունը Արմանդ Պիեռ Արման։ Այնուամենայնիվ, նա շարունակեց օգտագործել «Արման» անունը, որպես հրապարակային անուն։

Աշխատանքի էվոլյուցիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1962 թթ. Արմանը կատարելագործել է իր առավել ճանաչելի ստեղծագործական ոճը, սկսած իր երկու ամենահայտնի ստեղծագործություններից՝ «Կուտակում» և «Poubelle» (ֆրանսերեն՝ աղբարկղ)։ Կուտակումները ընդհանուր կամ նույնանման առարկաների հավաքածուներ են, որոնք նա դասավորել է պոլիեստերի կաղապարում կամ թափանցիկ պլաստիկ պարկուճում։ Նրա առաջին ձուլված հավաքածուները ստեղծվել են 1962 թվականին։ Նրա «Աղբարկղներ» հավաքածուն ստեղծվել է ցրված աղբից։ 1960 թվականին Արմանը Փարիզի Իրիս Կլերտ պատկերասրահը լցրեց աղբով, ստեղծելով «Le Plein» ցուցահանդեսը, այն «Le Vide» ցուցահանդեսի ընդլայնված ցուցադրությունն էր, որ նա երկու տարի առաջ կազմակերպել էր ընկերոջ՝ Իվ Կլեյնի հետ։ Այս ստեղծագործությունները իրենց վրա սևեռեցին Եվրոպայի արվեստասեր հանրության ուշադրությունը։ 1960 թվականի հոկտեմբերին Արմանը, Իվ Կլեյնը, Ֆրանուա Դյուֆրենը, Ռայմոնդ Հայնսը, Մարշալ Ռայսին, Դանիել Սպորին, Ժան Տենգլին, Ժակ Վիլեջլին և արվեստի քննադատ և փիլիսոփա Պիեռ Պեստանին հիմնադրում են «Նոր ռեալիզմ» խումբը։ Այդ խմբին ավելի ուշ միանում են Կեսարը, Միմո Ռոտելլան, Նիկի դի Սաինտ Ֆալը և Քրիստոն, արվեստագետների մի խումբ, որոնք սահմանում են «իրենց իրականության նոր հեռանկարային մոտեցումները»։ Նրանք վերագնահատում են արվեստի հասկացությունը և արտիստը 20 -րդ դարի սպառողական հասարակության համար հաստատում և պաշտպանում է մարդկային մտքերը արտադրական ընդլայնման ձևաչափով։

Արմանը և ՈՒորհոլը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմանին կարող ենք տեսնել էնդի Ուորհոլի «Dinner at Daley's» ֆիլմում, որը վավերագրական ֆիլմ է, որտեղ ընթրիքը ներկայացվում է Ֆլուքսուսի և նկարիչ Դանիել Սպոերիի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է 1964 թվականի մարտի 5-ին։ Ամբողջ դիմանկարը էկրանին ցուցադրելու ժամանակ Արմանը նստած է կիսադեմ, նայելով ներքև՝ ընկղմված ընթերցանության մեջ, առերևույթ անտեղյակ ՈՒորհոլի տեսախցիկից, միայն մի փոքր ժեստեր էր անում, շփում աչքերը և լիզում բերանի անկյունը։ Չորս րոպե տևողությամբ 16 մմ սև և սպիտակ ժապավենին նա լուռ էր, հայացքը սևեռված ինչ-որ էջերի վրա, որը կարծես թերթ լիներ։ ՈՒորհոլին են պատկանում նաև Արմանի «Poubelles» և մեկ այլ կուտակման հավաքածու, որը կոչվեց «Amphetamines» և որոնք վաճառվել են Էնդի ՈՒորհոլի հավաքածուի «Sotheby» աճուրդում, 1988 թ. մայիսին։

1961 թվականին Արմանն ունեցավ իր դեբյուտը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երկիր՝ որը դարձավ նրա երկրորդ տունը։ Այդ ընթացքում նա ուսումնասիրեց արարումը՝ ոչնչացման միջոցով։ Նրա «Coupes» և «Colère» ստեղծագործությունները, որոնք ցուցադրում են պատռված, այրված կամ ջարդված առարկաները, դասավորված են կտավի վրա հաճախ նաև օգտագործվում են տարբեր առարկաների նմանությամբ, ինչպես օրինակ երաժշտական գործիքների (գլխավորապես ջութակի և սաքսոֆոնի) կամ բրոնզե առարկաների։

Նյու Յորք տեղափոխվելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապուրված Նյու Յորքի գեղատեսիլ վայրերով Արմանը տեղափոխվում է այնտեղ։ Իր առաջին ցուցահանդեսից հետո, որը տեղի է ունենում «Cordier Warren» պատկերասրահում նա հանդիպում է Մարսել Դյուշանին, նկարիչ և կոլեկցիոներ Վիլյամ Կոպլեյի կողմից տրված մի ընթրիքի ժամանակ։ Սկզբում Արմանն ապրում է Չելսիի հյուրանոցում, ավելի ուշ տեղափոխվում է «Church» փողոցի մի բնակարան։ Այնուհետև ստեղծում է իր ստուդիան Բովերիում, հետո նաև՝ Տրիբեկայում:Արմանը սկսում է աշխատել խոշոր հանրային քանդակների վրա, որոնք կուտակումների բազմապիսի կերտվածքներ էին։ Դրանց բովանդակության մեջ ներառված էին գործիքներ, ժամացույցներ, կահույք, ավտոմեքենաների պահեստամասեր, մասնատված երաժշտական գործիքներ։ Արմանի հավաքածուներից ամենամեծը «Long Term Parking» մշտապես ցուցադրվում է «Château de Montcel Jouy-en-Josas», Ֆրանսիայում։ Արմանը քանդակն ավարտել է 1982 թվականին, ունի 18 մետր բարձրություն, կուտակումը բաղկացած է 60 ավտոմեքենաներից համակցված մոտավորապես 18,000 կգ բետոնով:Ճիշտ այնպես, ինչպես 1995 թվականին ստեղծված «Hope for Peace» ստեղծագործությունն էր՝ պատվիրված Լիբանանի կառավարության կողմից Լիբանանի զինվորական ծառայության 50 ամյակի առթիվ:Այն գտնվում է Բեյրութում, ունի 32 մետր բարձրություն և բաղկացած է 83 տանկերից և այլ ռազմական տրանսպորտային միջոցներից։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Արմանն ամուսնացել է էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր Էլեն Ռադիգուեյի հետ և ունեցել երկու դուստր՝ Մարիո, (1951 թ.) և Աննա, (1953 թ.) և մեկ որդի, Իվ Արման (1954-1989 թթ.): 1971 թվականին նա ամուսնանում է Քորիս Քանթոնի հետ, որից նա ունենում է դուստր, Ժասմին (1982 թ.) և որդի, Ֆիլիպ (1987 թ.): 1989 թվականին նա ունեցավ իր վեցերորդ և վերջին երեխան, Իվ Կեսար Արման, ով որդին էր Կարոլ Կեսարի։ Արմանը մահացել է 2005 թվականին Նյու Յորքում, բայց աճյունը թաղված է Ֆարիզի «Père Lachaise» գերեզմանատանը 2008 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման» հոդվածին։