Ավիահրանոթ
Ավիահրանոթը (20-45մմ) տրամաչափի ավտոմատ գործողության հրանոթներ են, որոնք հարմարեցված կամ նախագծված են թռչող սարքերի վրա տեղադրելու համար[1][2]։ Նախատեսված են հակառակորդի օդուժի, թեթև զրահավորված տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Ավիահրանոթը արտաքուստ նման է գնդացիրի սակայն տարբերվում է կրակային արագությամբ(600-3000 կրակոց/վրկ), տրամաչափով(20-45մմ) և էֆեկտիվ հեռահարությամբ(մինչև 2000մ)[1]։ Ավիահրանոթները ըստ իրենց կառուցվածքի լինում են երեք հիմնական տեսակի՝
- միափող(մի փամփշտանոցով),
- թմբուկային(մի փողով և մի քանի(4-8) փամփշտանոցներից բաղկացած թմբուկով)
- բազմափող[2]։
Ավիահրանոթների համար օգտագործվում են բեկորային, ֆուգասային, զրահահար և հրկիզող զինամթերք, հիմնականում տարածված են բեկորա-ֆուգասային և զրահահար-հրկիզող արկերը։ Ավիահրանոդները թռչող սարքերի(ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն) վրա տեղադրվում են բարդ կառուցվածքային սարքավորումների տեսքով, որոնք կոչվում են ավիացիոն հրետանային կայանքներ(ԱՀԿ)։ ԱՀԿ-երը լինում են շարժական և անշարժ, կախված իրենց դիրքից լինում են նաև երեք հիմնական տիպի՝ ներկառուցված ֆլյուզելաժային, ներկառուցված թևային և կախովի[2]։ Մի ԱՀԿ-ն կարող է բաղկացած լինել մինչև 4 ավիահրանոթներից։
Ուշագրավ օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավիահրանոթների ուշագրավ օրինակներ են ԽՍՀՄ արտադրության ՆՍ-37(տրամաչափը 37մմ), ՆՍ-45(տրամաչափը 45մմ), ՇՎԱԿ(տրամաչափը 20մմ), ՎՅա-23(տրամաչափը 23մմ), Բ-20(տրամաչափը 20մմ), ԱՄ-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-23(տրամաչափը 23մմ), Ռ-23(տրամաչափը 23մմ), ՆՌ-30(տրամաչափը 30մմ), ԳՇ-30-1(տրամաչափը 30մմ), ԳՇ-6-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-6-30(տրամաչափը 30մմ) և այլն։
- ԱՄՆ ավիահրանոթներից են HS-404 (20մմ տրամաչափով և 60 արկ զինամթերքի պաշարով), M4(37մմ տրամաչափով և 30 արկ զինամթերքի պաշարով), որոնք տեղադրվում էին ամերիկյան Բել Պ-39 Էիրկոբրա կործանիչի վրա։ Ժամանակակից ԱՄՆ ավիահրանոթներից են M61 Vulcan-ը(տրամաչափը 20մմ), GAU-8 Avenger-ը(տրամաչափը 30մմ) և այլն։
- Գերմանական արտադրության ավահրանոթներից են ՄԿ-108(տրամաչափը 30մմ), ՄԳ-151(տրամաչափը 20մմ), ԲԿ-37(տրամաչափը 37մմ) և այլն։
- Եվրոպական համատեղ արտադրության ավիահրանոթ Hispano-Suiza HS.404(տրամաչափը 20մմ), որը նաև լայնորեն կիրառվել է նաև հակաօդային պաշտպանության համար։