Jump to content

Աջարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջարիա
Աջարիայի Դրոշը Զինանշան


ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՎրաստանի վարչական բաժանում
Մտնում էՎրաստան
ՎարչկենտրոնԲաթում
Ամենաբարձր կետKanli?
Պաշտոնական լեզուներվրացերեն
Բնակչություն354 900 մարդ (2021)[1]
Տարածք2919 կմ²
Հիմնադրված է1991 թ.
Սահմանակցում էԳուրիայի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Արդահանի մարզ և Արդվինի մարզ
Ժամային գոտիUTC+4
ISO 3166-2 կոդGE-AJ
adjara.gov.ge

Աջարիա, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (վրաց.՝ აჭარის ავტონომიური რესპუბლიკა, աճարիս ավտոնոմիուրի ռեսպուբլիկա), պատմական, աշխարհագրական և վարչական երկրամաս Վրաստանի հարավ-արևմուտքում։ Հիմնադրվել է 1921 թվականի հուլիսի 16-ին որպես Աջարական ԻԽՍՀ, ներկայիս անվանումը 1990 թվականից է։ Աջարիայի մայրաքաղաքը Բաթումն է։ Ծովամերձ մասում գտնվում են առողջարաններ, հիմնականում հիմնադրված խորհրդային իշխանության տարիներին՝ Քոբուլեթ, Մախինջաուր, Գոնիո, Սարփ։ Հիմնական բնակչությունը՝ աջարացիներեն են՝ վրացիների ազգագրական խմբերից մեկը, որոնց մոտ մեծ տարածություն է ստացել իսլամը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավում Աջարիան սահմանակցում է Թուրքիայի հետ (121 կմ), արևմուտքից և հյուսիս-արևմուտքից ափը ողողում է Սև ծովը։ Մակերեսը՝ 2,9 կմ² է։ Աջարիայի տարածքը բնության յուրահատկություններով կարելի է բաժանել երկու մասի՝ ծովամերձ և լեռնային։ Ծովամերձ Աջարիան տարբերվում է մերձարևադարձներին բնորոշ տարեկան բարձր միջին ջերմաստիճաներով (+14,5 °C և ձմռան ամենացուրտ ամսվա՝ հունվարի ջերմաստիճանը +6,5 °C է), մթնոլորտային տեղումների առատությամբ (տարեկան 2500 մմ) և արևոտ օրերով։ Ծովամերձ Աջարիայի մերձարևադարձները պատկանում են խոնավ մերձարևադարձների ենթատիպին և տարբերվում են Հյուսիսային և Արևմտյան Մերձսևծովյան շրջանների չոր միջերկրածովային մերձարևադարձներից։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայի գրեթե բոլոր գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենաջրառատ գետը Ճորոխն է, որի գետաբերանը Վրաստանում է (Ճորոխ գետի հունի ձգվածությունը Աջարիայի տարածքում 26 կմ է), Աջարիայի տարածքով են անցնում նաև Ճորոխի երկու վտակները՝ Աջարիսցկալին և Մաչախելան։ Անմիջապես Սև ծով են թափվում՝ Կինտրիշի, Չակվիսցկալի, Կորոլիսցկալի գետերը։ Աջարիայի ջրառատ լեռնային գետերն ունեն բարձր ջրաէներգետիկ պոտենցիալ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը կազմված է հանրապետական նշանակության 1 քաղաքից և 5 շրջաններից՝

Անտիկ ժամանակներում Աջարիան եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված, տնտեսական և մշակութային ամենազարգացած երկրամասերից մեկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաթումը

Աջարիայի միջէթնիկական հարաբերությունները մեծամասնությամբ հանգիստ են։ Ըստ 2014 թվականի տեղեկությունների Աջարիայի բնակչությունը 333 հազար մարդ է (երկրի բնակչության 9,0 %)։

Հայերն Աջարիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարում, համայնքը ստվարացել է 18-րդ դարի սկզբին՝ հիմնականում համշենահայերի հաշվին, իսկ խորհրդային տարիներին՝ նաև հայաբնակ Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով։ Նրանք կենտրոնացած են Բաթում և Քոբուլեթ քաղաքներում։ Համայնքը խորհրդային տարիներին ունեցել է եկեղեցի, երկսեռ դպրոց, թատրոն, լույս են տեսել թերթեր։ Ներկայիս արտագաղթի հետևանքով հայերի թիվը բավականին նվազել է։ Վերջին տվյալներով Աջարիայում բնակվում է շուրջ 10000 հայ։ Բաթումում գործում է Հայաստանյայց Առաքելական Ս. Փրկիչ եկեղեցին, եկեղեցուն կից կիրակնօրյա և վրաց-հայկական միջնակարգ դպրոցները։ Աջարիայում գործում են «Աջարիայի հայերի միություն» և «Երիտասարդական միություն» կազմակերպությունները[2]։

Աջարիայում հայերի անցյալի ու ներկայի մասին է պատմում 2014 թվականին նկարահանված «Հայերն Աջարիայում» ֆիլմը (ռեժիսոր՝ Գ․ Կևորկով, սցենարիստ՝ Ռ․ Գևորգյանց)։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով[3]։

Աջարիայի հայ հավատացյալները մտնում են Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/population/01%20Population%20by%20municipalities%20for%20the%20beginning%20of%20the%20year.xls
  2. ««Հայերն այսօր» պարբերական․ Վրաստանի հայ համայնք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. News.am. «Հայերն Աջարիայում» ֆիլմի բացումը Բաթումում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջարիա» հոդվածին։