Անտիպոլո
Բնակավայր | ||
---|---|---|
Անտիպոլո | ||
անգլ.՝ City of Antipolo | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ռիսալ[1] | |
Հիմնադրված է | 1650 և ապրիլի 4, 1998 թ. | |
Մակերես | 306,10 կմ² | |
ԲԾՄ | 137 մետր | |
Բնակչություն | ▲887 399 մարդ (մայիսի 1, 2020)[2] | |
Ժամային գոտի | Ֆիլիպինյան ստանդարտ ժամանակ | |
Հեռախոսային կոդ | 2 | |
Փոստային դասիչ | 1870 | |
Պաշտոնական կայք | antipolo.ph | |
| ||
Անտիպոլո (թագալերեն Lungsod ng Antipolo), քաղաք Ֆիլիպիններում, Կալաբարսոնի շրջանի ամենամեծ քաղաքը և Ֆիլիպինների մեծությամբ յոթերորդ քաղաքը։ Ըստ 2007 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը կազմում է 633,971 մարդ[3]։ Համարվում է քաղաքային տարածքից դուրս ամենամեծ արվարձանը, որն իրենից ներկայացնում է բարձր ուրբանիզացված տարածք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Ռիզալ նահանգում՝ Մանիլայից 25 կմ արևելք, Սիերա Մադրե լեռնաշղթայի լանջերին։ Քաղաքի տարածքի մեծ մասը հարթ բլուր է։ Այն բաժանված է 16 վարչական շրջանի՝ բարանգայի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն անվանակոչվել է հացի ծառի (tipolo) անունով, որն առատորեն աճում է քաղաքի մերձակայքում։ Ֆրանցիսկյան միսիոներները 1578 թվականին ժամանել են Անտիպոլո և այստեղ՝ Բոսո-Բոսոյում, եկեղեցի կառուցել։ Նրանց 1591 թվականին փոխարինել են ճիզվիտները, ովքեր ծխական համայնքում գյուղ են կառուցել։ 1601 թվականին Անտիպոլոյի քրիստոնյա բնակչությունը հասել է շուրջ 3000-ի, մինչդեռ բնիկ բնակչությունը՝ դումագատը, անկում է ապրել և գաղթել դեպի ցամաք։
1602 թվականին չինական անկարգությունները հասել են Անտիպոլո, ինչը հանգեցրել է եկեղեցու ավերմանը։ 1650 թվականին գյուղը վերածվել է Տոնդո նահանգի մի մասի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքում գործել են 2 պարտիզանական ջոկատներ։ Ճապոնական օկուպացիայից ազատագրումը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների։ Քաղաքը մեծապես վնասվել է 1945 թվականի փետրվարի 17-ին ամերիկյան ռմբակոծությունից։ Բնակչության մի մասը տարհանվել է։ Մարտի 6-7-ին ավիահարվածների ժամանակ ավերվել է եկեղեցին։ Ընդամենը մի քանի օր տևած մարտերից հետո՝ 1945 թվականի մարտի 12-ին, քաղաքն ազատագրել են ֆիլիպինցի և ամերիկացի զինվորները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների". Քաղաքի բնակչությունը 2007 թվականի դրությամբ կազմում է 633 971 մարդ։ 2000 թվականից ի վեր բնակչության տարեկան աճը կազմում է 4,19 %, ինչը բարձր է միջին ազգային ցուցանիշից (2,04 %)։ 1990 թվականից ի վեր քաղաքի բնակչությունը գրեթե եռապատկվել է։ Էթնիկ կազմը հիմնականում տագալներն են։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիպոլոյի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 29 (84) |
30 (86) |
32 (90) |
34 (93) |
33 (91) |
31 (88) |
30 (86) |
29 (84) |
29 (84) |
30 (86) |
30 (86) |
29 (84) |
30.5 (86.8) |
Միջին ցածր °C (°F) | 20 (68) |
20 (68) |
21 (70) |
23 (73) |
24 (75) |
25 (77) |
24 (75) |
24 (75) |
24 (75) |
23 (73) |
22 (72) |
21 (70) |
22.6 (72.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 7 (0.28) |
7 (0.28) |
9 (0.35) |
21 (0.83) |
101 (3.98) |
152 (5.98) |
188 (7.4) |
170 (6.69) |
159 (6.26) |
115 (4.53) |
47 (1.85) |
29 (1.14) |
1005 (39,57) |
Միջ. անձրևոտ օրեր | 3.3 | 3.5 | 4.8 | 8.1 | 18.9 | 23.5 | 26.4 | 25.5 | 24.5 | 19.6 | 10.4 | 6.4 | 174.9 |
աղբյուր: Meteoblue[4] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Act No. 137
- ↑ 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the President — PSA, 2021.
- ↑ Total Population by Province, City, Municipality and Barangay: as of August 1, 2007 Արխիվացված 2008-11-19 Wayback Machine
- ↑ «Antipolo: Average Temperatures and Rainfall». Meteoblue. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Անտիպոլո Ոչ պաշտոնական կայք
- Անտիպոլոն PhilAtlas.com կայքում
- Անտիպոլո, Ֆիլիպիններ
- «Philippine Standard Geographic Code (PSGC)». psa.gov.ph. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: Text "Philippine Statistics Authority" ignored (օգնություն) - Philippine Census Information
- Local Governance Performance Management System
![]() |
Վիքիճամփորդն ունի Antipoloին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիպոլո» հոդվածին։ |
|