Անյա Միտթագ
Քաղաքացիությունը | Գերմանիա և Արևելյան Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1985[1] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Խեմնից, Արևելյան Գերմանիա | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 61 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անյա Միտթագ (գերմ.՝ Anja Mittag,մայիսի 16, 1985[1], Խեմնից, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, «RB Leipzig» ակումբի մարզիչ։ 2007 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն (2005, 2009 և 2013 թվականներ), 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[2], 2016 թվականի օլիմպիադայի չեմպիոն[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Խեմնից» և «Կեմնիցեր» երիտասարդական ակումբներում։ 2002 թվականին պայմանագիր է կնքել իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբի՝ Պոտսդամի «Տուրբինի» հետ։ 2002 թվականից մինչև 2011 թվականը (2006 թվականին վեց ամիս ընդմիջումով) «Տուրբինի» կազմում դարձել է ՈՒԵՖԱ գավաթի (2004/05) և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (2009/10) հաղթող, Գերմանիայի հնգակի չեմպիոն ( 2003/04, 2005/06, 2008/ 09, 2009/10, 2010/11), Գերմանիայի գավաթի եռակի հաղթող (2003/04, 2004/05, 2005/06)[2]:
2012-2015 թվականներին խաղացել է շվեդական «Ռուսենգորդ» ֆուտբոլային ակումբում, որի հետ դարձել Է Շվեդիայի կրկնակի չեմպիոն (2013, 2014)։
Այնուհետև հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում» և «Վոլֆսբուրգ»-ում։
2017 թվականին վերադարձել է «Ռուսենգորդ»։ 2017 թվականի հոկտեմբերին դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 50 գնդակ է խփել ՈՒԵՖԱ գավաթի և Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում[4]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում նորամուտը նշել է 2004 թվականի մարտի 31-ին Իտալիայի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 2003 թվականի մարտի 11-ին Նորվեգիայի հավաքականի դարպասը։ Հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում[5]։ Լինելով Գերմանիայի հավաքականի անդամ՝ նրա կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի եռակի չեմպիոն (2005, 2009, 2013), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող[2]։
2017 թվականի օգոստոսի 22-ին հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ գավաթակիր՝ 2004/05
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2009/10
- Գերմանիայի չեմպիոնուհի(5)՝ 2003/04, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11
- Գերմանիայի գավաթի գավաթակիր (3)՝ 2003/04, 2004/05, 2005/06
- Շվեդիայի չեմպիոն (2)՝ 2013, 2014
- Շվեդիայի Սուպերգավաթի սուպերգավաթակիր (2)՝ 2012, 2015
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն՝ 2007
- Եվրոպայի չեմպիոն (3)՝ 2005, 2009, 2013
- Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 2016
- Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 2008
- Ալգարվեի գավաթի հաղթող (3)՝ 2006, 2012, 2014
- Աշխարհի չեմպիոն (մինչև 20)։ 2004
- Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2002
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ասպետական խաչի շքանշանի[2][7]
- Արծաթե դափնու տերև (2007, 2016)[8][9]
- Ֆրից Վալտերի մեդալի ոսկե մեդալ[10][11]
- Շվեդիայի տարվա խաղացող 2012 և 2014[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Anja Mittag (offizielle Seite)
- ↑ «Gold for Germany as Neid finishes in style». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Anja Mittag on 50, Hegerberg catching: the top scorers». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Players Info Mittag». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «DFB-Frauen: Anja Mittag tritt zurück». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «EM-Randnotizen: Anja Mittag». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Anja Mittag und Babett Peter erhalten «Silbernes Lorbeerblatt» Արխիվացված 2014-08-12 Wayback Machine Արխիվացված 12 Օգոստոսի 2014 թվականին.
- ↑ «Anja Mittag: Torjägerin und Titelsammlerin». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Fritz-Walter-Medaille 2004/2005». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Anja Mittag verlässt Turbine Potsdam Richtung Schweden». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «KLART: Hon är årets spelare i damallsvenskan». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Միտթագ» հոդվածին։ |
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խեմնից քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի կին ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ