Jump to content

Անյանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Անյանգ
안양시
安養市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՆահանգԳյոնգի
ՀամայնքԳյոնգի
Ներքին բաժանում2 կու
ՔաղաքապետԴե Հո Չոի
Առաջին հիշատակում415
Տվյալ կարգավիճակում1973 թվականից
Մակերես58,5 կմ²
ԲԾՄ47±1 մետր
Խոսվող լեզուներկորեերեն
Բնակչություն233 172 մարդ (2024)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 31
Փոստային դասիչ430010-431908
Պաշտոնական կայքen.anyang.go.kr/new
Անյանգ (Հարավային Կորեա)##
Անյանգ (Հարավային Կորեա)

Անյանգ (հանգըլ՝ 안양시, հանջա՝ 安養市), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Տեղակայված է մայրաքաղաք Սեուլից 20 կմ հարավ։ Սեուլի հետ կապված է ստորգետնյա մետրոյի միջոցով։ Արևմուտքում աահմանակցում է Անսանի, Ինչոնի և Գվանգմյոնի, հարավ-արևմուտքում՝ Սուվոնի, հյուսիս-արևելքում՝ Կվանգչոնի հետ։

Անյանգում սովորաբար բաժանում են հին քաղաքը՝ Անյանգ (Անյանգ մետրո-կայարանի շուրջը) և Փյոնչոն (քաղաքի ավելի ժամանակակից մասը, որը տեղակայված է փոքր-ինչ հարավ)։

Քաղաքի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյանգում մարդկային բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում։ 1988 թվականին հնագիտական պեղումները աշխարհին բացեցին Սահմանի ցեղային դաշինքների ժամանակաշրջանի դոլմեններ։ 475 թվականին հայտնի դարձավ ժամանակակից Անյանգի տարածքում գտնվող Յուլմոկ գյուղակը։ Այդ ժամանակ այն Կոգյուրյո պետության տարածք էր։

Կորյոյի դինաստիայի ժամանակ այստեղ էր գտնվում Կվանջու քաղաքը, որը Չոսոնի ժամանակաշրջանում անվանափոխվեց Կվաչհոն։

Ժամանակակից անվանումը Անյանգը ստացել է 1941 թվականին։ Կորեական պատերազմից հետո Անյանգը սկսել է շատ դինամիկ զարգանալ և 1973 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ («սի»)։ 1992 թվականին քաղաքի սահմանները դարձան այնպիսին, ինչպիսին այժմ է[2]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անյանգ» անվանումը վերաբերվում է Անյանսա տաճարին՝ հիմնված Կորյոյի հիմնադիր Վան Գոնի կողմից (877-943Բուդդայականությունում Անյանգը նշանակում է «Երջանկության երկիր», որտեղ յուրաքանչյուրը կարող է հանգստություն գտնել։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյանգը ռազմավարական երթուղային կետ է, որը տեղակայված է Սեուլ, Կվաչոն, Ըվան, Անսան, Կվանգմյոն և Հիհըն քաղաքների խաչմերուկում։ Քաղաքը արևելքում սահմանակցում է Կվաչոն և Ըվան, արևմուտքում՝ Գվանգմյոն և Սիհին, հարավում՝ Կուփո և հյուսիսում՝ Սեուլ քաղաքներին։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է․ քաղաքը շրջապատված է Կվանակսան, Սուրիսան և Սամսոնսան լեռներով, որոնք ձևավորում են գնդաձև հովիտ, որտեղ էլ գտնվում է Անյանգ քաղաքը։

Գետային համակարգը ձևավորված է Հանգան գետի մի քանի խոշոր վտակներից։ Քաղաքի մերձակայքը հարմար է գյուղատնտեսության զարգացման համար։

Միջին տարեկան ջերմաստիճանը 12,3℃ է, միջին տարեկան տեղումները 1198 մմ, որի երկու երրորդը թափվում է անձրևոտ սեզոնին (հունիսից օգոստոս)[3]։

Անյանգ, Հարավային Կորեաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2
(36)
5
(41)
10
(50)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
30
(86)
26
(79)
20
(68)
12
(54)
5
(41)
17.3
(63.1)
Միջին ցածր °C (°F) −7
(19)
−5
(23)
0
(32)
6
(43)
12
(54)
18
(64)
22
(72)
22
(72)
16
(61)
9
(48)
2
(36)
−4
(25)
7.6
(45.7)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
28
(1.1)
49
(1.93)
105
(4.13)
88
(3.46)
151
(5.94)
383
(15.08)
265
(10.43)
160
(6.3)
48
(1.89)
43
(1.69)
24
(0.94)
1344
(52,91)
աղբյուր: [4][5]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հարաբերություններ

Քաղաք Նահանգ
Յոնգվոլ Գանգվոն
Գեսան Հյուսիսային Չունգչոնգ
Եսան Հարավային Չունգչոնգ
Ջանգսու Հարավային Ջոլա
Համփյոնգ Հարավային Ջոլա
Ուլընգ Հյուսիսային Գյոնգսանգ
Հադոնգ Հարավային Գյոնգսանգ

Միջազգային հարաբերություններ

Քաղաք Նահանգ Երկիր Տարի
Կոմակի {{{2}}} Պրեֆեկտուրա Աիչի {{{2}}} Ճապոնիա 1986
Համփթոն {{{2}}} Վիրջինիա {{{2}}} ԱՄՆ 1989
Գարդեն Գրով {{{2}}} Կալիֆորնիա {{{2}}} ԱՄՆ 1989
Վեիֆանգ {{{2}}} Շանդոնգ {{{2}}} Չինաստան 1995
Ուլան Ուդե {{{2}}} Բուրիաթիա {{{2}}} Ռուսաստան 1997
Նաուկալպան Մեքսիկա {{{2}}} Մեխիկո 1997
Տոկորոզավա {{{2}}} Սաիտամա պրեֆեկտուրա {{{2}}} Ճապոնիա 1998
Սորոկաբա {{{2}}} Սան Պաուլո {{{2}}} Բրազիլիա 1998

Անյանգում ծնվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.anyang.go.kr/main/selectBbsNttView.do?key=247&bbsNo=56&nttNo=388000&searchCtgry=&searchKrwd=&pageIndex=1&integrDeptCode=
  2. «Անյանգի պատմությունը» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  3. «Անյանգի պատմություն» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  4. http://weather.uk.msn.com/monthly_averages.aspx?wealocations=wc:KSXX0002&q=Anyang%2C+KOR+forecast:averagesm
  5. http://weatherclimat.com/korea-south/anyang.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյանգ» հոդվածին։